Nissan Motor Co., Ltd. (ճապոներեն՝ 日産自動車株式会社 նիսսան ձիձոսյա կաբուսիկիգայսյա), ճապոնական ավտոարտադրող ընկերություն, աշխարհում խոշորագույններից մեկը։ Ընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին։ 2010 թվականի դրությամբ ավտոարտադրողների համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 8-րդ տեղը (3-րդը՝ ճապոնական արտադրողների շարքում, Տոյոտայից և Հոնդայից հետո) IHS Automotive շուկայի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի վարկածով[4]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Յոկոհամա քաղաքում։

Nissan
Изображение логотипа
Տեսակբրենդ, հանրային ընկերություն և ավտոմեքենա արտադրող
Երկիր Ճապոնիա[1]
Հիմնադրվածդեկտեմբերի 26, 1933[2]
Գլխադասային գրասենյակՅոկոհամա, Ճապոնիա[1] և Մոնտինի լը Բրետոնո
Վերադաս կազմակերպությունՌենո և Renault–Nissan–Mitsubishi Alliance?
Անձնակազմ136 134 մարդ (2020)[3]
ՀիմնադիրYoshisuke Aikawa?, Den Kenjirō? և William R. Gorham?
Պարգևներ
Կայքnissan.am

Պատմություն

խմբագրել
 
Կազմակերպության առաջին տնօրենը՝ Յոսիսուկե Այուկավա, 1939 թվական

Կորպորացիայի հիմնադրման տարեթիվը համարվում է 1933 թվականի դեկտեմբերի 26-ը, երբ «Տոբատա իմոնո» և «Նիհոն սանգե» ընկերությունների միաձուլման արդյունքում ստեղծվեց նոր ընկերություն, որը 1934 թվականի հունիսի 1-ից կրել է «Նիսսան Մոթոր» անվանումը («Նիհոն սանգե» ընկերության անվան առաջին տառերով՝ «Ճապոնական արդյունաբերություն»)։

1935 թվականի մայիսին ընկերությունը որոշում է ընդունել «Նիսսան» ապրանքանիշի զարգացման մասին, սակայն մինչև 1980-ական թվականներն ընկերության դեմքը եղել են «Datsun» ավտոմեքենաների տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք թողարկվել են մինչև ընկերության ստեղծումը (1986 թվականին այդ մակնիշը դադարել է գոյություն ունենալ, իսկ 2013 թվականին Datsun ավտոմեքենաների արտադրությունը վերսկսվել է)։

1950-ականների սկզբից ընկերությունն ակտիվորեն և հաջողությամբ սկսել է զբաղվել հրթիռային շարժիչների, հրթիռների արձակման սարքերի մշակմամբ և արտադրությամբ, իսկ հետո որոշել է ընդլայնել արտադրական ոլորտը՝ զբաղվելով նաև նավաշինական ոլորտի շարժիչների արտադրությամբ։

1958 թվականին սկսվել են ավտոմեքենաների մատակարարումներն ԱՄՆ, իսկ 1964 թվականին դարձել է առաջին ճապոնական ընկերությունը, որը մտել Է ԱՄՆ-ում խոշորագույն ավտոիմպորտերների տասնյակի մեջ։ 1962 թվականին սկսվել են ավտոմեքենաների մատակարարումները Եվրոպա։

Նիսսանի առաջին արտասահմանյան հավաքման արտադրությունը բացվել է 1959 թվականին Թայվանում, 2010-ի դրությամբ արտասահմանյան արտադրությունը ծավալվել է 20 երկրներում։

1976 թվականին սեփական նավատորմի շնորհիվ Nissan-ը դարձել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրող ընկերությունը[5], իսկ հաջորդ տարի վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թիվը (գործունեության բոլոր տարիների ընթացքում) գերազանցել է 20 միլիոնը։ 1981 թվականին կորպորացիան համաձայնագիր է ստորագրել Volkswagen ընկերության հետ Ճապոնիայում մարդատար ավտոմեքենաների արտադրության և վաճառքի մասին։ 1992 թվականին Nissan-ին բաժին է ընկել Ճապոնական բնակչությանը պատկանող ավտոմեքենաների 17 տոկոսը[6]։

Վաճառք

խմբագրել

1990-ականների կեսերին ընկերությունը զգալի ֆինանսական դժվարություններ ուներ, գործունեությունն անարդյունավետ էր, պարտքերը կազմում էին 12 մլրդ դոլար և սննկացմանը մնացել էր մի քանի շաբաթ։ Արդյունքում 1999 թվականին ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառվել է ֆրանսիական Ռենո (Renault). ֆրանսիական ընկերությանն է պատկանում Nissan-ի բաժնետոմսերի 44,4 տոկոսը, իսկ Nissan-ին, իր հերթին, պատկանում է Ռենոյի բաժնետոմսերի 15 տոկոսը։

Ռենոյի կողմից Նիսսանի ղեկավար նշանակված Կարլոս Գունը կարողացել է իրականացնել ընկերության վերածննդի ծրագիր (անգլ.՝ Nissan Revival Plan, NRP) և ընկերությանը դուրս բերել ճգնաժամից, ինչի արդյունքում այն մեծ տարածում է գտել Ճապոնիայում։

Սաստիկ երկրաշարժի հետևանքով կորպորացիայի Ճապոնական գործարանները փակվել են 2011 թվականի մարտի 11-23-ը, Nissan Iwaki շարժիչների արտադրության ձեռնարկությունը պարապուրդի էր մատնվել մինչեւ ապրիլի 17-ը, չի հաջողվել արտադրել շուրջ 55 հազար ավտոմեքենա։

2016 թվականի մայիսի 12-ին հայտնի է դարձել, որ Nissan-ը ձեռք է բերել Ճապոնիայից մեկ այլ արտադրողի՝ Mitsubishi Motors Corporation-ի բաժնետոմսերի 34 տոկոսը և նրա հետ նոր դաշինք է ստեղծել[7]։

2019 թվականի մարտին Nissan ընկերությունը ներկայացրել է ավտոմեքենաների վաճառքի նոր մոդել, որի անվանումն էր՝ City Hub։ Այս նախագծի ստեղծողները միավորել են հայեցակարգային խանութը և էլեկտրոնային առևտուրը նոր տեխնոլոգիաների միջոցով։ Այսպիսով, մեքենաների գնման այս նոր սկզբունքը մարդկանց ապագայում կտա պատկերացում վաճառքի գործընթացի մասին[8]։

2019 թվականի ապրիլի 8-ին ճապոնական ավտոկոնցեռնի բաժնետերերի արտահերթ ժողովում տնօրենների խորհրդից հեռացրել են Կառլոս Գոնին, որը մեղադրվել է ֆինանսական խարդախությունների մեջ, և նույն օրը բաժնետերերը որոշել են Նիսանի տնօրենների խորհրդի կազմ ընդգրկել նոր նախագահ Ռենոյին, Ժան-Դոմինիկ Սենարին[9]։ 2020 թվականի հունիսին Nissan ընկերությունը հայտարարել էր Datsun ապրանքանիշի օգտագործման դադարեցման մասին։ Ռուսական շուկայի մոդելները (on-DO և mi-DO) արտադրվելու էին ԱվտոՎԱԶ գործարանում մինչև 2020 թվականի դեկտեմբերը, որից հետո մոդելների թողարկումը կդադարեցվեր[10]։ 2021 մոդելային տարվանից Datsun մեքենաները կվաճառվեն Nissan մակնիշի և նոր անուններով։

2020 թվականի օգոստոսին Financial Times հեղինակավոր հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ 2019 թվականի վերջին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի խորհրդականները Nissan-ին առաջարկել են միավորվել Honda-ի հետ, որպեսզի բարելավեն այլ երկրներից, հատկապես Չինաստանից արտադրողների ճնշման տակ գտնվող ճապոնական ավտոարդյունաբերության դիրքերը։ Սակայն, ինչպես հաղորդվում է, երկու ընկերություններն էլ մերժել են այդ առաջարկը դեռ նախքան COVID-19 պանդեմիայի բռնկումը։

2021 թվականին Nissan կվերադարձնի շատ ավտոմեքենաների մոդելները Ռուսաստան (այդ թվում, Teana, Micra Juke):

Տարբերանշանի ստեղծման պատմություն

խմբագրել
 
Nissan-ի պատկերանշաններ

Խորհրդանշանի տեսքն այնպես է, կարծես ապրանքանիշի անունը շրջանակի մեջ է, որը նշանակում է աճող արև, որն էլ խորհրդանշում է անկեղծությունը։ Խորհրդանշանը նախկինում այլ էր։ Շրջանակը կարմիր էր, իսկ ընկերության անունով ուղղանկյունը կապույտ, որը նշանակել է երկինք։ Դրանով խորհրդանշանն արտահայտել է ընկերության կարգախոսը՝ «անկեղծությունը հաջողություն է բերում»։

Գործունեություն

խմբագրել
 
Nissan President 2009 թվականի
 
Nissan Skyline GT-R BNR34 M-Spec Nür
 
Nissan Patrol Y61

Nissan-ը պատկանում է մի շարք մեքենաշինական ձեռնարկությունների Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Հարավային Աֆրիկայում և այլն։

1985 թվականից ընկերության շրջանակներում գործում է NISMO-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների թյունինգով։ Բացի այդ, ընկերությունը բաժնեմաս ունի Nissan Marine-ում, որը համատեղ ձեռնարկություն է Marubeni-ի հետ, որը շարժիչներ է արտադրում մոտորանավակների համար։

2005 թվականի դրությամբ զբաղվածների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 160 հազար մարդ։

2007 ֆինանսական տարում (ավարտվել է 2008 թվականի մարտի 31-ին) ընկերությունը վաճառել է 3,77 մլն ավտոմեքենա։ Այս ժամանակահատվածում ընդհանուր եկամուտը կազմել է 10,824 տրլն իեն (94,62 մլրդ դոլար), շահույթը 482,3 մլրդ իեն (4,22 մլրդ դոլար, 2005 թվականին՝ 4,787 մլրդ դոլար)։ 2009 թվականին վաճառքները կազմել են մոտ 3,1 մլն ավտոմեքենա՝ առանց Նիսան ընկերության ռազմավարական գործընկեր Ռենոյի հաշվառման։

Սեփականատերեր և ղեկավարություն

խմբագրել

Ընկերության բաժնետոմսերի 43,3 տոկոսը պատկանում է ֆրանսիական Ռենո (Renault) ընկերությանը։ Նախագահը և ավագ գործադիր տնօրենը Կառլոս Գոնն էր, իսկ 2019 թվականից ընկերության գլխավոր տնօրենը Թիերի Բոլորեն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Է դարձել Ժան Դոմինիկ Սենարը։

Ընկերության կառուցվածք

խմբագրել
  • Nissan Marine՝ նավաշինական ստորաբաժանում, որը զբաղվում է տարբեր նավերի և նավերի շարժիչների կառուցմամբ։
  • Nissan Iwaki՝ շարժիչների արտադրական ձեռնարկություն։
  • Nissan Nismo՝ թյունինգ և ավտոմեքենաների վերամշակում, դիզայներական կենտրոն, կոնցեպտուալ գծերից մինչև լիամասշտաբ կավային մոդել, ինչպես նաև ամբողջ ներքին և արտաքին դիզայն, գունային դիզայն, պահեստամասերի և աքսեսուարների դիզայն։

Nissan-ը նաև աշխատում է հեռահաղորդակցության, ֆինանսական ծառայությունների, տեքստիլ մեքենաշինության ոլորտներում։ Օդատիեզերական ստորաբաժանումը շարժիչներ է ստեղծում հրթիռների համար։

Նիսսանը ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում

խմբագրել

Nissan-ը ԽՍՀՄ-ում աշխատում է 1983 թվականից[11], 1990 թվականին ընկերությունը ԽՍՀՄ-ում վաճառել է 2000 ավտոմեքենա[12]։

Իսկ 1999 թվականին, արդեն Ռուսաստանում, վաճառվում էին Almera, Patrol, Terrano II, Maxima QX, Primera և Micra մոդելները։ 2004 թվականից Մոսկվայում գործում է «Նիսսան Մոտոր ռուս ՍՊԸ»-ն՝ Nissan-ի 100% կապիտալով[13]։ «Նիսան Մոթոր ռուս»-ի 2011 թվականի գլխավոր տնօրենը Ֆիլիպ Սայարն էր։ 2005 թվականին ընկերությունը Ռուսաստանում վաճառել է ավելի քան 46 հազար ավտոմեքենա՝ 18 հազարով ավելի, քան 2004 թվականին, իսկ արդեն 2006 թվականին վաճառքները հասել են 75 հազար մեքենայի և այդպիսով Nissan-ը չորրորդ տեղն Է զբաղեցրել հայրենական շուկայի ավտոարտադրողների շրջանում[14]։

 
Nissan Qashqai

Արտադրություն Ռուսաստանում

խմբագրել

2006 թվականի հունիսի 13-ին ընկերության նախագահ Կառլոս Տավարեսը համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության հետ, ավտոգործարան կառուցելու մասին՝ 200 մլն դոլար ներդրումների ծավալով։ Եվ մինչև 50 հազար ավտոմեքենա մեկ տարվա ընթացքում պետք է կառուցվի Սանկտ Պետերբուրգի տակ գտնվող Կամենկա պրոմզոնում։ Շինարարությունը սկսվել է 2007 թվականի գարնանը, նոր գործարանի առաջին քարի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի հուլիսի 8-ին[15]։ Մեքենաների թեստային հավաքումը գործարանում տեղակայվել էր 2009 թվականի սկզբին։ Գործարանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2009 թվականի հունիսի 2-ին։ Նախագծային հզորությունը տարեկան 50 հազար մեքենա է։ Անձնակազմի առավելագույն թիվը՝ 750 մարդ։ Այս նախագծում ճապոնական ընկերության կողմից կատարված ընդհանուր ներդրումները կազմել են մոտ 200 մլն ԱՄՆ դոլար։

Այս գործարանում սկզբում արտադրվել է ընդամենը երկու մոդել՝ Teana և X-Trail[16]։ 2012 թվականի դրությամբ Սանկտ Պետերբուրգի մերձակա գործարանում սկսվել է Nissan Teana, Nissan X-Trail և Nissan Murano մոդելների արտադրությունը, 2013 թվականից՝ Տոլյատիում, նոր Nissan Almera մոդելների արտադրությունը[17]։

2014 թվականին «Գրանտայի» հիման վրա գործարկվել է Datsun-ի արտադրությունը Տոլյատիում՝ Renault-Nissan դաշինքի և ԱվտոՎԱԶ-ի միջև գործընկերային համաձայնագրի շրջանակներում։ 2016 թվականի դրությամբ Սանկտ Պետերբուրգի գործարանում թողարկվել են X-Trail, Qashqai, Pathfinder, Murano մոդելները։

Արտադրանք

խմբագրել

Ռուսաստանում արտադրանքը դադարած և չմատակարարվող Նիսան մոդելները

  • Nissan Micra   (2011 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Sentra   (2017 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Pathfinder     (2017 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Tiida       (2015 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Note       (2014 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Almera Classic   (2013 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Teana   (2015 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Navara   (2015 թվականին Ռուսաստան մատակարարումները հանվել են)
  • Nissan Cube   (Պաշտոնապես չի մատակարարվում Ռուսաստանում)
  • Nissan Primera   (Պաշտոնապես չի մատակարարվում Ռուսաստանում. արտադրությունն ամբողջ աշխարոհում դադարել է 2008 թվականին)
  • Nissan Maxima   (Պաշտոնապես չի մատակարարվում Ռուսաստանում)
  • Nissan Sunny   (Պաշտոնապես չի մատակարարվում Ռուսաստանում)
  • Nissan Skyline   (Ռուսաստանում մատակարարվում է Infiniti Q50 ապրանքանշի ներքո)
  • Nissan Tino   (Ռուսաստանում պաշտոնապես մատակարարվում է Almera Tino ապրանքանշի ներքո, արտադրությունն ամբողջ աշխարհում դադարել է 2006 թվականին)

Հիբրիդացում

խմբագրել

Nissan-ը համաձայնագիր է կնքել մրցակցող Toyota-ի հետ 2007 թվականի նոր Altima մոդելի հիբրիդային շարժիչով որոշ տեխնոլոգիաների օգտագործման համար[18]։

«Altima Hybrid»-ը դարձել է Nissan-ի առաջին հիբրիդային մոդելը և այն նախատեսված է միայն ամերիկյան շուկայում վաճառքի համար։ Այս մոդելում օգտագործվում է 2.5 L QR25DE շարժիչը։ Հետագա մոդելներն ակնկալվում է, հիմնված կլինեն Nissan-ի սեփական տեխնոլոգիայով. Nissan-ն էլեկտրական շարժիչ և լիթիում-իոնային մարտկոց է ստեղծել 35%-ով պակաս և ավելի թեթև Toyota-ի անալոգներից, և 30%-ով ավելի էժան։ Inverter-ը 20%-ով պակաս է անալոգներից և 30%-ով ավելի էժան։ Հիբրիդների բաղադրիչների արտադրությունը նախատեսվում էր սկսել 2009 թվականին։

Մինչև 2006 թվականը Nissan-ը շուրջ 100 հիբրիդային Tino միկրոավտոբուսներ է արտադրել լիթիում իոնային մարտկոցներով՝ բենզինային անալոգներից 40%-ով թանկ գնով։ Tino-ն բենզինը սպառում է 50%-ով և կրճատում CO2 արտանետումները 50%-ով։

Էլեկտրոմոբիլներ

խմբագրել
 
Nissan Leaf

2009 թվականի օգոստոսի 2-ին կորպորացիան հայտարարեց առաջին սերիական էլեկտրամոբիլի արտադրության մասին, որը 2010 թվականի գարնանը ստացել է Leafs անվանումը, մեքենան սերիական է թողարկվում։ Վաճառքն ԱՄՆ-ում սկսվել է 2010 թվականի դեկտեմբերին։

Nissan-ն ավտոսպորտում

խմբագրել

Nissan-ի հաշվին հաղթանակներ են գրանցվել 1989, 1990, 1991 և 1994 թվականներին ամերիկյան Սեբրինգում կես օր տևած մարաթոնում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.nissan-global.com/EN/DOCUMENT/PDF/FR/2017/fr2017.pdf
  2. The Short History of Nissan Moter Company
  3. https://web.archive.org/web/20211217021823/https://www.nissan-global.com/EN/COMPANY/PROFILE/
  4. ТОП-10 мирового рейтинга автопроизводителей Արխիվացված 2010-11-14 Wayback Machine
  5. История компании Nissan
  6. «Наиболее известная японская марка». «ЗР». № 4, апрель 1994. էջ 6. Վերցված է 2015 թ․ մայիսի 23-ին.
  7. Nissan приобретает треть Mitsubishi // motornovosti.ru
  8. [1] // goroday.ru
  9. Карлоса Гона исключили из совета директоров Nissan // ТАСС
  10. Бывший глава Nissan Карлос Гон исключен из совета директоров концерна // Известия
  11. «NISSAN | Ниссан в России | История и успехи». 1999 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 3-ին.
  12. Колесо: Экспорт "Тойот" в страны СНГ // За рулём. — 1992. — № 8. — С. 13.
  13. «NISSAN | Ниссан в России | Модельный ряд Ниссан для России». 1999 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  14. ««Сотрудничество с «АвтоВАЗом» — фантастическая возможность для Nissan» - интервью с Франсуа Гупиль Де Буйе». Континент Сибирь. 2011 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 7-ին.
  15. «Nissan будет производить в России Teana и X-trail». РБК. 2007 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.
  16. «Под Петербургом открылся завод Nissan». Лента.ру. 2009 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 3-ին.
  17. «АВТОВАЗ готовится к выпуску автомобилей Nissan Almera». // auto.tltnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 20-ին.
  18. «Nissan выпустит гибридный автомобиль». Компьюлента. ???. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է ???-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Nissan» հոդվածին։