Էլլի Յաննես

շվեդ գրող, լրագրող, թարգմանիչ

Էլլի Յաննես (շվեդ.՝ Elly Maria Jannes, նոյեմբերի 15, 1907(1907-11-15)[1][2], Brevens bruk[1][2] - փետրվարի 11, 2006(2006-02-11), Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, լրագրող։

Էլլի Յաննես
Ծնվել էնոյեմբերի 15, 1907(1907-11-15)[1][2]
ԾննդավայրBrevens bruk[1][2]
Վախճանվել էփետրվարի 11, 2006(2006-02-11) (98 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Մասնագիտությունգրող, լրագրող և թարգմանչուհի
Քաղաքացիություն Շվեդիա
Ուշագրավ աշխատանքներElle Kari?

Կենսագրություն խմբագրել

Էլլի Յաննեսը ծնվել է Էրեբրո քաղաքում 1907 թվականին[3]։ Նրա ծնողներն էին Յան Պետերսոնը և Աննա Լանդստրյոմը։ Դրանից հետո Էլլին վերցրեց իր հոր անունը որպես ազգանուն։ Էլլիի մանկությունն անցել է Brevens bruk-ի պողպատաձուլական գործարանների և մետալուրգների շրջապատում, որոնք խորը հետք են թողել նրա հոգու մեջ, և նա իր ստեղծագործություններում բազմիցս անդրադարձել է նրանց կերպարներին։

1934 թվականին Էլլին ստացավ Ստոկհոլմի համալսարանի մաթեմատիկական և բնական գիտությունների ֆակուլտետի փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Դեռևս ուսանելու տարիներին նա սկսեց գրել իր առաջին հոդվածները մշակույթի մասին։ Նա հաղթեց «Idun» ամսագրի մրցույթում, այնուհետև աշխատեց այնտեղ մինչև 1935 թվականը։ Նա տպագրվել է նաև այլ պարբերականներում, օրինակ՝ Tidevarvet կանանց ամսագրում։ Էլլին մասնակցել է նաև այդ օրերին տարածում ստացած հակաալկոհոլային շարժմանը, այդ մասին հոդվածներ գրել Polstjärnan, Reformatorn ամսագրերում։ Բայց նրա գրեթե ամբողջ կյանքը կապված էր Vi ամսագրի հետ, որտեղ նա աշխատել է 1936 թվականից մինչև 1969 թվականը, թոշակի անցնելը։ Ամսագրի համար նա գրել է մեծ թվով ռեպորտաժներ ինչպես Շվեդիայից, այնպես էլ այլ երկրներից 20-րդ դարի կեսերին, այդ ամսագիրը շատ տարածված էր Շվեդիայում։ Էլլին իրեն դրսևորել է նաև որպես գրող, 1942 թվականին լույս է տեսնում նրա առաջին գիրքը՝ Renarna visar vägen («Եղնիկները ցույց են տալիս ճանապարհը»), նրա միակ գեղարվեստական ստեղծագործությունը ՝ Detta är mitt enda liv («Սա է իմ միակ կյանքը», 1944) նախապաշարմունքների դեմ աղջկա պայքարի մասին ընթերցվել է ռադիոյով։ 1945 թվականին Էլլիին շնորհվեց Svenska Dagbladet թերթի մրցանակը։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից անմիջապես հետո Էլլին մեկնում է ռմբակոծված Եվրոպայի տարածքներ և հրապարակում իր տպավորությունները հետպատերազմյան Եվրոպայի դաժան իրողությունների մասին, ինչպես նաև կատարում լուսանկարներ։ Նա նաև երկար ուղևորություն է կատարում դեպի Ասիա (Թուրքիա, Իրան և Իրաք) և այդ տպավորությունները հրապարակում Österland վավերագրական գրքում։ Նրա մի շարք հրապարակումներ նվիրված են եղել Լապլանդիային և այնտեղ ապրող մարդկանց մշակույթին, այդ մասին նրա ամենահայտնի գրքերից մեկը՝ Elle Kari-ին է (1951)[4]։ Այդ գիրքը թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, ֆիններեն և սկանդինավյան լեզուներով։ Մարոկկոյում ճանապարհորդելուց հետո նա տպագրեց Solnedgångens land (Արևի երկիր, 1953) գիրքը։ 1955 թվականին լույս տեսավ նրա հիշողությունների գիրքը Ett år med Kari (Մեկ տարի Կարիի հետ), որտեղ նա պատմում է իր փոքրիկ դստեր կյանքի մասին։

Vi ամսագրից հեռանալուց հետո Էլլին շարունակում էր ճանապարհորդել և նկարագրել իր հուշերը գրքերում։ Նա իր դստեր հետ գրել է Människor i Tanzania (Մարդիկ Տանզանիայում, 1974) և Möten i Moçambique (Հանդիպումներ Մոզամբիկում, 1976) գրքերը։

Էլլի Յաննեսը մահացել է 2006 թվականին, Ստոկհոլմում։

Անձնական կյանք խմբագրել

Էլլի Յաննեսն ամուսնացել էր Սվանտե Հյոեբերգի հետ և ուներ մեկ դուստր` Էլլե-Կարի Հյոեբերգը։

Մատենագիտություն խմբագրել

  • Renarna visar vägen (1942)
  • Detta är mitt enda liv (1944)
  • Människor därute (1946)
  • Österland (1949)
  • Vandrande by (1950)
  • Elle Kari (1951)
  • Solnedgångens land (1953)
  • Öknen skall glädjas (1954)
  • Ett år med Kari (1955)
  • På väg till Ujamaa (1972)
  • Människor i Tanzania (1974)
  • Möten i Moçambique (1976)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել