Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ
Էլլեն Ֆրեդերիկա Վիլհելմինա Ռոսվալ ֆոն Հալլվյուլ (շվեդ.՝ Ellen Fredrika Wilhelmina Roosval von Hallwyl, հուլիսի 29, 1867[1][2], Ericslund, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա - ապրիլի 9, 1952[1][2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարիչ և քանդակագործ։
Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 29, 1867[1][2] |
Ծննդավայր | Ericslund, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա |
Վախճանվել է | ապրիլի 9, 1952[1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և քանդակագործ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Hedwig Weiß?[3], Gaston Henri Toussaint?[3] և Կարլ Միլլես[3] |
Պարգևներ | |
Հայր | Վալտեր ֆոն Հալվյուլ |
Մայր | Վիլհելմինա ֆոն Հալվիլ |
Ամուսին | Henrik de Maré? և Johnny Roosval? |
Զավակներ | Rolf de Maré? |
ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԷլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլը ծնվել է 1867 թվականին, կոմս Վալտեր ֆոն Հալլվյուլի և նրա կնոջ՝ Վիլհելմինա Կեմպեի ընտանիքում։ Քսան տարեկանում ամուսնացել է լեյտենանտ Հենրիկ դե Մարեի հետ, որը 1897 թվականին Բեռլինում նշանակվել է ռազմական կցորդ։ Բեռլինյան նկարիչների միության (Verein der Berliner Künstlerinnen) անդամ Հեդվիգ Վայսի մոտ Էլենը սկսել է ուսումնասիրել գեղանկարչություն։
1904 թվականին ամուսինները վերադարձել են Շվեդիա։ Հաջորդ տարի Էլլենը սկսել է ամուսնալուծության գործընթաց, որպեսզի ամուսնանա երիտասարդ արվեստաբան Ջոննի Ռոսվալի հետ, ով իր որդու` Ռոլֆի («Շվեդական բալետների» ապագա հիմնադիր) ուսուցիչն էր Բեռլինում ։ Այդ արարքը սկանդալ է առաջացրել հասարակության մեջ, և Էլենը նորից մեկնել է Բեռլին։ 1907 թվականին նա ամուսնացել է Ռոսվալի հետ, չնայած նրա ծնողները հաշտվել են այդ ամուսնության հետ միայն տասնմեկ տարի անց, երբ Ռոսվալը դարձել է մանկավարժ և պատրաստվում էր պրոֆեսոր դառնալ[4]։
Էլլենը շարունակել է նկարել՝ ստեղծելով մուգ գույներով իմվոլիստական նկարներ։ Այնուամենայնիվ, 1910-ականներից ի վեր նա գերադասել է քանդակագործությունը նկարչությունից և սկսել է դասեր ստանալ շվեդ քանդակագործ Կարլ Միլլեսի մոտ։ Բացի այդ, 1912-1913 թվականներին Փարիզում սովորել է քարի հետ աշխատել Բուրդելի աշակերտ Գաստոն Տուսսենի մոտ։ Նրա առաջին գործերից մեկը չորս մետրանոց գրանիտե գերեզմանի խաչքար է իր զարմուհու Էբբա ֆոն Էկերմանի գերեզմանի համար[4]։
Էլլենը և Ջոննի Ռոսվալը առանձնատուն ունեին Գոթլանդ կղզում, որտեղ նրանք անցկացնում էին ամառային ամիսները։ Այս վիլլան, որը կոչվում է «Մուրամարիս», դարձել էր Էլենի գլխավոր ստեղծագործությունը, որը նա ստեղծել է իր սեփական մտահղացմամբ՝ զարդարված տարբեր քանդակներով։ Շենքի կենտրոնում տեղակայված էր բուխարի` պատրաստված եգիպտական տաճարի ճակատային մասի տեսքով, մոնումենտալ զարդաքանդակներով։ Հետագայում վիլլայի շենքը ճանաչվել է որպես պատմական հուշարձան[4]։
Երբ Էլենը վերսկսել է շփումները հարազատների հետ 1920-ականներին, նրա մայրը հանձնարարել է նրան Հալլվյուլ առանձնատան ձևավորումը, որի համար Էլենը ստեղծել է բրոնզե արձանների շարք։ 1923 թվականին Ստոկհոլմում տեղի է ունեցել նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-ականներին Էլլեն Ռոսվալը տառապել է ռևմատիզմից, և բժիշկներն արգելել են նրան զբաղվել քանդակագործությամբ։ Դրանից հետո նա զբաղվել է երաժշտությամբ: Էլլենը գիտեր դաշնամուր նվագել և կոմպոզիցիայի դասեր է ստացել գերմանացի կոմպոզիտոր Ֆրիդրիխ Մելերից[4]։
Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլը մահացել է Ստոկհոլմում 1952 թվականին և թաղված է Գոթլանդում. նրա գերեզմանաքարը պատրաստվել էր իր կողմից[4]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Irja Bergström. «Ellen Fredrika Wilhelmina Roosval von Hallwyl». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլեն Ռոսվալ ֆոն Հալլվյուլ» հոդվածին։ |