Էլլա Ֆոնյակովա

խորհրդային և ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ, դրամատուրգ, նկարիչ

Էլլա Եֆրեմովնա Ֆոնյակովա (ռուս.՝ Элла Ефремовна Фонякова, մարտի 19, 1934(1934-03-19)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 21, 2012(2012-04-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուս բանաստեղծուհի, գրող, թարգմանիչ, դրամատուրգ, նկարիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ։ Ն. Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր (2005)։

Էլլա Ֆոնյակովա
ռուս.՝ Элла Ефремовна Фонякова
Ծնվել էմարտի 19, 1934(1934-03-19)[1]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էապրիլի 21, 2012(2012-04-21)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Մասնագիտություննկարչուհի, գրող, թարգմանչուհի, բանաստեղծուհի և դրամատուրգ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԱլեքսանդր Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան
ԱնդամակցությունUnion of St. Petersburg Writers? և Ռուսաստանի գրողների միություն
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Էլլա Ֆոնյակովան ծնվել է Լենինգրադում, մտավորականի ընտանիքում։ Հայրը եղել է գեղարվեստի ասմունքի վարպետ, մայրը՝ լատվիացի էր և ուսումնասիրում էր ռուսական երաժշտության պատմությունը։ Ֆոնյակովան պոեզիայով հետաքրքրվել է մանկուց, դեռևս Լենինգրադի բլոկադայի տարիներին։ Հայրը խրախուսել է այդ հրապուրանքը, քանի որ կարծել է, որ նման գործունեությունը օգնում է դիմանալ դժվարություններին։ Մանկության մեկ այլ հրապուրանք է եղել նկարչությունը։ 1952 թվականին դպրոցում ուսումը ավարտելուց հետո Էլլա Ֆոնյակովան ընդունվել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Նախ սովորել է սլավոնական թարգմանության բաժնում, ապա 1954 թվականին տեղափոխվել է լրագրության բաժին, որն ավարտել է 1957 թվականին։ Ամուսնու՝ բանաստեղծ Իլյա Ֆոնյակովի հետ միասին մեկնել է Սիբիր՝ Նովոսիբիրսկ քաղաք։ Այնտեղ համագործակցել է տեղական թերթերի հետ, հանդես եկել որպես գրականության և թատրոնի քննադատ։ Նովոսիբիրսկում՝ Ֆոնյակովների բնակարանում, հաճախ հավաքվել են բազմաթիվ համախոհ ընկերներ։ Սիբիրյան այդ տարիներին Էլլա Ֆոնյակովան շատ ժամանակ է նվիրել ստեղծագործական գործունեությանը, գրել տեքստեր, նկարել նկարներ։ Նրա պիեսներից մի քանիսը տպագրվել են «Сибирские огни» ամսագրում, ներկայացումները բեմադրվել են տեղական թատրոններում[2]։

«Այդ ձմռան հացը» պաշարված քաղաքի մասին վիպակի առաջին տարբերակը գրվել է երեխաների օրագրում առկա գրառումների հիման վրա և առաջին անգամ լույս է տեսել «Սիբիրյան լույսեր» ամսագրում[3]։ 1971 թվականին պատմությունը լույս է տեսել Արևմտա Սիբիրական հրատարակչության կողմից, իսկ 2005 թվականին այն վերահրատարակվել է Սանկտ Պետերբուրգում։ Գիրքը թարգմանվել է մի քանի լեզուներով և հրատարակվել Էստոնիայում, Բուլղարիայում, Տաջիկստանում, Գերմանիայում և ԱՄՆ-ում[4]։ Ֆոնյակով ամուսինները գրեթե տասնյոթ տարի ապրել են Նովոսիբիրսկում։ 1974 թվականին ընտանիքը վերադարձել է Լենինգրադ։ Էլլա Ֆոնյակովան շարունակել է ստեղծագործական գործունեությունը։ Նրա պոեզիայի առաջին ժողովածուն լույս է տեսել 2001 թվականին։

1989 թվականից ի վեր Էլլա Եֆրեմովնան, որպես նկարիչ, մասնացկցել է ավելի քան քառասուն ցուցահանդեսի աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Շվեդիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Ճապոնիայում։ Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Արվեստի և արդյունաբերության ակադեմիայի պրոֆեսոր Ի. Մյամլինը Ֆոնյակովայի գեղարվեստական ստեղծագործությունների մասին այսպես է արտահայտվել.

  Ֆոնյակովայի ստեղծագործությունները նրբագեղ են, ազատ, դրանք թեթևությամբ են ստեղծվում, բայց դրանց մեջ թեթևամտություն չկա։  

Բնակվել է Սանկտ Պետերբուրգում։ Մահացել է 2012 թվականի ապրիլի 21-ին։

Ընտանիք

խմբագրել
  • Ամուսինը - Իլյա Օլեգովիա Ֆոնյակով (1935-2011) - խորհրդային և ռուս բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ
  • Որդին - Դմիտրի Իլյիչ Ֆոնյակով, պատմաբան, հնէաբան, պատմական գիտությունների թեկնածու։
  • Թոռները - Եկատերինա Դմիտրիևնա Ֆոնյակովա, Միխայիլ Դմիտրիևիչ Ֆոնյակով։
  • Элла Фонякова «Хлеб той зимой» (1971).
  • Элла Фонякова «Бессонница», стихи (2001).
  • Элла Фонякова «Зелёный прилавок» (2002).
  • Элла Фонякова «О старом и новом» (2004).
  • Элла Фонякова «Сопредельность», повесть (2005).
  • Элла Фонякова «Капли дождя на стекле» (2007).
  • Элла Фонякова «На перегоне» (2010).
  • Элла Фонякова «Слова и краски» (2011).

Պարգևներ և մրցանակներ

խմբագրել
  • Գոգոլի անվան գրական մրցանակի դափնեկիր «Սահմանակցություն» վիպակի համար, 2005։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  2. «Фонякова Элла Ефремовна». Книжная Лавка Писателей (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  3. «Элла Фонякова». «45-я параллель» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  4. «Элла Фонякова - биография, творчество, отзывы, лучшие книги». КнигоГид (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել