Էլլի Քլեր Քեմփեր (անգլ.՝ Ellie Claire Kemper; մայիսի 2, 1980(1980-05-02)[1], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է NBC–ի «Օֆիս» (2009-2013) կատակերգական սերիալի դերով։ 2015 թվականին Քեմփերը գլխավոր դեր է կատարել «Անկոտրում Քիմի Շմիդթ» սերիալում[2]։

Էլլի Քեմփեր
Ծննդյան թիվ՝մայիսի 2, 1980(1980-05-02)[1] (43 տարեկան)
Ծննդավայր՝Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և գրող
IMDb։ID 2608689

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիեր խմբագրել

Էլիզաբեթ Քլեր Քեմփերը ծնվել է 1980 թվականի մայիսի 2-ին Կանզաս-Սիթի քաղաքում (Միսուրի նահանգ, ԱՄՆ)։ Էլին Դորոթի Էնի և Դեյվիդ Վուդս Քեմպերի չորս երեխաներից երկրորդն էր։ 1998 թվականին նա ավարտել է Սենթ-Լուիս արվարձանում գտնվող Քոնուեյ դպրոցը և Ջոն Բերոուզի միջնակարգ դպրոցը, որտեղ ի հայտ է եկել նրա հետաքրքրությունները թատրոնի և իմպրովիզացիոն կատակերգության նկատմամբ։ 2002 թվականին բակալավրի աստիճանով ավարտել է Փրինսթոնի համալսարան[3]։ Ապա որոշ ժամանակ սովորել է Օքսֆորդի համալսարանում։

Կարիերա խմբագրել

2007 թվականին Էլին առաջնաելույթ է ունեցել հեռուստատեսությունում։ 2010, 2011, 2012 և 2013 թվականներին քառակի առաջադրվել է «ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակի»՝ «Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում» կատեգորիայում՝ «Օֆիս» ֆիլմի համար։

Անձնական կյանք խմբագրել

2012 թվականի հունիսի 7-ին Քեմփերը ամուսնացել է դերասան Մայքլ Քոմանի հետ[4][5], որից ունեցել է երկու որդի՝ Ջեյմս Միլեր Քոմանը[6] և Մեթյու Քոմանը[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 կֆ Կույր հանդիպում Blind Date ժամադրված կին
2009 ֆ Խորհրդավոր խումբ Mystery Team Ջեյմի
2009-2010 ս Կարևոր գործեր Ջեմեթրի Մարթինի հետ Important Things with Demetri Martin Էլիսոն/ Ֆելիցիա
2009-2013 ս Օֆիս The Office: The Mentor Քելի Էրին Հենոն
2010 ս Օֆիս։ Մենթորը The Office: The Mentor Քելի Էրին Հենոն
2010 ֆ Փախուստ Վեգասից Get Him to the Greek Pinnacle Executives
2010 ս Ինչ-որ տեղ Somewhere Քլեր
2010 ս Օֆիս։ 3-րդ հարկ The Office: The 3rd Floor Բեկա
2011 ս Օֆիս։ Աղջիկը հարևանությամբ The Office: The Girl Next Door Քելի Էրին Հենոն
2012 ֆ 21 Jump Street 21 Jump Street միսս Հրիհս
2012-2013 ս Ռոբոտ հավ Robot Chicken Քենդրա, հնչյունավորող
2012-2013 ս Մինդիի նախագիծը The Mindy Project Հիզեր
2013 ֆ Արքայադուստր Սոֆիա Sofia the First Հրուսթ, հնչյունավորող
2014 ֆ Նրանք միասին եկան They Came Together Կարեն
2014 ս Ամերիկացի հայրիկ American Dad! Ջենա
2014 ֆ Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները Mr. Peabody & Sherman Պենի Պեթերսոն, հնչյունավորող
2015 մս Ամբողջ ճշմարտությունը արջերի մասին We Bare Bears Լյուսի
2015 ս Կոնան Conan Ռեյչել Ինթերն, հնչյունավորող
2015 ս Հարբած պատմություն Drunk History Նելի Բլայ
2015-2019 ս Անկոտրում Քիմի Շմիդթ Unbreakable Kimmy Schmidt Քիմի Շմիդ
2016 ս Կենդանիները Animals. արքայադուստր
2016 մֆ Կենդանիների գաղտնի կյանքը The Secret Life of Pets Քեթի, հնչյունավորող
2017 մֆ Լեգո ֆիլմ։ Բեթմեն The LEGO Batman Movie Ֆիլիս
2017 մֆ Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ Smurfs: The Lost Village SmurfBlossom

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
2010 Հեռուստատեսային փառատոն Մոնտե Կառլոյում Լավագույն դերասանուհին կատակերգական սերիալում Օֆիս Առաջադրված
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Առաջադրված
2011 Առաջադրված
2013 ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն դերասանական կազմ կատակերգական սերիալում Օֆիս Առաջադրված
2015 The Webby Awards Լավագույն դերասանուհի Հաղթանակ
Gold Derby Awards Breakthrough Performer of the Year Առաջադրված
Լավագույն կատակերգական դերասանուհի Անկոտրում Քիմի Շմիդ Առաջադրված
2016 Gracie Allen Awards Outstanding Female Actor in a Leading Role in a Comedy or Musical Հաղթանակ
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակ Լավագույն կանացի դեր կատակերգական սերիալում Առաջադրված

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Ellie Kemper In ‘21 Jump Street’: ‘The Office,’ ‘Bridesmaids’ Star Cast In Jonah Hill Film
  3. From VP queen …to 'The Office' John Burroughs graduate joins fellow St. Louisans Jenna Fischer and Phyllis Smith at Dunder Mifflin.
  4. Alison Schwartz (2012 թ․ հուլիսի 7). «Ellie Kemper Is Married!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  5. Just married! Bridesmaids' star Ellie Kemper kisses groom Michael Koman after their intimate New York wedding
  6. Name Reveal! Ellie Kemper Jokes: ‘What If We Were So Mortified’ By My Son’s Name ‘We Were Like, «Don’t Tell Anyone!»
  7. Ellie Kemper Is a Mom of 2! Actress Announces Birth of Son Matthew: 'He's a Good Boy'
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլլի Քեմփեր» հոդվածին։