Էլիս Միտչել Ռիվլին (անգլ.՝ Alice Rivlin, մարտի 4, 1931(1931-03-04)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3] - մայիսի 14, 2019(2019-05-14)[4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի տնտեսագետ և մանկավարժ։ Ֆիզիկոս Ալան Միտչելի դուստրը և աստղագետ Սամուել Ալֆրեդ Միտչելի թոռնուհին։

Էլիս Ռիվլին
անգլ.՝ Alice Rivlin
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1931(1931-03-04)[1][2]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3]
Մահացել էմայիսի 14, 2019(2019-05-14)[4] (88 տարեկան)
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՌեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան և Բրին Մոր քոլեջ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՋորջթաունի համալսարան
Զբաղեցրած պաշտոններDirector of the Office of Management and Budget?
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7]

Կենսագրություն խմբագրել

Էլիս Միտչել Ռիվլինը ծնվել է Ֆիլադելֆիայում։ Նա հրեա էր։ Մեծացել է Բլումինգթոնում, Ինդիանա, որտեղ նրա հայրը աշխատում էր Ինդիանայի համալսարանի ֆակուլտետում։ Սկզբում նա ցանկանում էր մասնագիտանալ պատմության մեջ, սակայն Ինդիանայի համալսարանում տնտեսագիտության դասընթաց անցնելուց հետո նա որոշեց փոխել մասնագիտությունը տնտեսագիտության մեջ։ Ռիվլինը ստացել է արվեստի բակալավրի կոչում 1952 թվականին՝ գրելով իր թեզը Արևմտյան Եվրոպայի տնտեսական ինտեգրման վերաբերյալ, իսկ ավարտելուց հետո տեղափոխվել է Եվրոպա, որտեղ աշխատել է Մարշալի պլանի վրա։ Ի սկզբանե Ռիվլինը ցանկանում էր սովորել պետական կառավարման ասպիրանտուրայում, սակայն նրան մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա ամուսնության տարիքի կին է[8]։

Գործունեություն խմբագրել

Էլիս Միտչել Ռիվլինը 1968 - 1969 թվականներին Նախագահ Լինդոն Ջոնսոնի կողմից նշանակվել է ԱՄՆ Առողջապահության, կրթության և բարեկեցության դեպարտամենտի Պլանավորման և գնահատման գծով քարտուղարի օգնական։ 1973 թվականին ընտրվել է Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ[9]։ Փիլիսոփայության դոկտորական աստիճան ստացել է Ռեդքլիֆ քոլեջում 1958 թվականին։ Դասավանդել է Ջորջ Մեյսոնի և Նյու Յորքի համալսարաններում։ 1986 թվականին եղել է Ամերիկյան տնտեսական ասոցիացիայի նախագահ։ 1994 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 1996 թվականի ապրիլի 26-ը եղել է Կառավարման և բյուջեի գրասենյակի տնօրեն։ 1996 թվականի հունիսի 25-ից մինչև 1999 թվականի հուլիսի 16-ը աշխատել է որպես Դաշնային պահուստային համակարգի նախագահի տեղակալ։ Տնտեսական մասնագիտության մեջ կանանց կարգավիճակի կոմիտեի կողմից Քերոլին Շոու Բելլի մրցանակի դափնեկիր (1998 թվական)։ 1989 թվականից ամուսնացած է (երկրորդ ամուսնություն) հայտնի տնտեսագետ Վինթերի հետ[10]։

Անձնական կյանք խմբագրել

Ռիվլինը կորնիշական (էթնիկ խումբ) ծագում ուներ։ 1955 թվականին նա ամուսնացել է Արդարադատության դեպարտամենտի նախկին փաստաբան Լյուիս Ալեն Ռիվլինի հետ։ Նրանք երեք երեխա են ունեցել։ 1977 թվականին Ամուսնալուծվել են։ 1989 թվականին Ռիվլինը ամուսնացել է տնտեսագետ Սիդնի Ուինթերի հետ[11]։

Մահ խմբագրել

Ռիվլինը մահացել է Վաշինգտոնում, 2019 թվականի մայիսի 14-ին, 88 տարեկան հասակում։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • 2004 թվական «Անվճար գումար» անգլ.՝ Free Money
  • 2004 թվական «Ինչպես հավասարակշռել բյուջեն» անգլ.՝ How to Balance the Budget

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #123890470 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  4. 4,0 4,1 4,2 https://authors.repec.org/pro/pri423
  5. https://www.aeaweb.org/about-aea/committees/cswep/awards/bell
  6. https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
  7. Notable Names Database — 2002.
  8. «American Economic Association». www.aeaweb.org. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  9. Maisel, Louis Sandy; Forman, Ira N.; Altschiller, Donald; Bassett, Charles Walker (2001). «Jews in American Politics» (անգլերեն). Rowman & Littlefield. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  10. «Getting to the Root Causes of Our Fiscal Challenges». whitehouse.gov (անգլերեն). 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.
  11. «Medicare Reimbursment Rates and Deficit Spending». Diane Rehm (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել