Էլիսոն Միշել Ֆելիքս (անգլ.՝ Allyson Michelle Felix նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի արագավազորդուհի (100, 200 եւ 400 մետր վազքատարածություններ)։ Օլիմպիական խաղերի 7-ակի և աշխարհի 15-ակի չեմպիոնուհի (այդ թվում մեկ անգամ փակ տարածքում)։ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ նվաճած թեթևաթլետուհին. Թեթև աթլետիկայի պատմության մեջ օլիմպիական 7 ոսկե մեդալ վաստակած միակ մարզուհին[6]։

Էլիսոն Ֆելիքս
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Allyson Michelle Felix
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Allyson Michelle Felix
Մասնագիտացում՝վազորդ և թեթևատլետ
Երկիր՝ ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 18, 1985(1985-11-18)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
168 սանտիմետր[3]
Քաշ՝55 կիլոգրամ

2019 թվականի դրությամբ՝ թեթև աթլետիկայի աշխարհի առաջնություններում նվաճած պարգևների քանակով (13 ոսկե մեդալ) Ֆելիքսն առաջ է անցել Ուսեյն Բոլթից (11 ոսկե մեդալ)՝ դառնալով այդ բարձրակարգ մրցումների ամենատիտղոսակիր մարզիկը։ 2022 թվականին Օրեգոնում կայացած աշխարհի առաջնությունում, 36 տարեկանում, Ֆելիքսը ոսկի է նվաճել 4x400 մ փոխանցումավազքում և բրոնզ՝ 4x400 մ խառը փոխանցումավազքում։ Այսպիսով՝ աշխարհի ամառային առաջնություններում Ֆելիքսի հաշվին 20 մեդալ է գրանցվել՝ 14 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե։ 14 ոսկե մեդալներից 10-ը նա նվաճել է փոխանցումավազքում, 4-ը՝ անհատական մրցաձևերում։ Ֆելիքսը 17 տարվա ընթացքում մասնակցելով աշխարհի 8 առաջնությունների (2005, 2007, 2009, 2011, 2015, 2017, 2019, 2022):՝ դրանցից յուրաքանչյուրում նվազագույնը մեկ ոսկի է նվաճել

Ֆելիքսն ամուսնացել է ամերիկացի նախկին թեթևաթլետ Քենեթ Ֆերգյուսոնի հետ։ . 2018 թվականին նրանք դուստր են ունեցել։

2020 և 2021 թվականներին «Թայմ» ամսագիրը Էլիսոն Ֆելիքսին ներառել է աշխարհի առավել ազդեցիկ 100 կանանց ցանկում[7][8]։ 2022 թվականին անվանի մարզուհու ալմա մատերը՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, նրան շնորհել է պատվավոր դոկտորի կոչում[9]։

Մրցելույթներ օլիմպիադաներում խմբագրել

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Աթենք 2004 200 մետր  
Պեկին 2008 200 մետր  
Պեկին 2008 4×400 մետր  
Լոնդոն 2012 100 մետր 5
Լոնդոն 2012 200 մետր  
Լոնդոն 2012 4×100 մետր  
Լոնդոն 2012 4×400 մետր  
Ռիո դե Ժանեյրո 2016 400 մետր  
Ռիո դե Ժանեյրո 2016 4×100 մետր  
Ռիո դե Ժանեյրո 2016 4×400 մետր  
Տոկիո 2020 400 մետր  
Տոկիո 2020 4×400 մետր  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 World Athletics database
  3. Babesdirectory — 2020.
  4. 4,0 4,1 https://web.archive.org/web/20220131121232/https://time.com/collection/100-most-influential-people-2021/
  5. 5,0 5,1 https://time.com/collection/women-of-the-year/
  6. «Allyson Felix by the numbers». Olympics. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Turlington Burns, Christy. «Allyson Felix: The 100 Most Influential People of 2020». Time. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Kwan, Michelle. «Allyson Felix: The 100 Most Influential People of 2021». Time. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. «2022 Honorary Degree Recipients». USC Commencement. Վերցված է 2022 թ․ մայիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Ֆելիքս» հոդվածին։