Էլիսոն Դուդի (անգլ.՝ Alison Doody, նոյեմբերի 11, 1966(1966-11-11), Դուբլին, Իռլանդիա, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի և մոդել։

Էլիսոն Դուդի
անգլ.՝ Alison Doody
Ծնվել էնոյեմբերի 11, 1966(1966-11-11) (57 տարեկան)
ԾննդավայրԴուբլին, Իռլանդիա
ԿրթությունMount Anville Secondary School?
Քաղաքացիություն Իռլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Գևին Օ'Ռեյլի
alisondoody.com

Կենսագրություն խմբագրել

Էլիսոն Դուդիի ծնվել է 1966 թվականի նոյեմբերի 11-ին Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Դաստիարակվել է հարուստների ընտանիքում և երեք քույրերից ամենափոքրն էր[1]։ Կրթվել է վանքում։ Ավելի ուշ Էլիսոնը սովորել է Դուբլինի արվեստի ազգային ինստիտուտում, սակայն կորցնելով հետաքրքրություն, թողել է կրթությունը և զբաղվել է մոդելային բիզնեսով։

Նրա մայրը՝ Ջոանը, գեղեցկուհի թեապևետ է, իսկ հայրը՝ Պատրիկը, աշխատել է իր անշարժ գույքի և գյուղատնտեսական ֆերմայում[2]։

Նրա դերասանական կարիերան սկսել է 1985 թվականի «Հայացք սպանությանը» ֆիլմով (իր առաջնելույթը, դեբյուտը)։ «Ինդիանա Ջոնսը և խաչակրաց վերջին արշավանքը» ֆիլմի իր դերից հետո դարձել է L’Oréal ֆրանսիական կոմիկական ընկերության ներկայացուցիչը[3]։

1995 թվականից մինչև 2003 թվականը Էլիսոնը չի նկարահանվել ֆիլմերում։ 1999 թվականի դեկտեմբերին նորզելանդացի ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը անձամբ է առաջարկել նրան Էովինի դերը «Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց» և «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը» ֆիլմերում, սակայն հղիության պատճառով նա հրաժարվել էր դերից[4]։

2004 թվականին Էլիսոնը վերադարձել է կինո և նկարահանվել է «Սողոմոն արքայի հանքերը» ֆիլմում։ 2011 թվականից 2012 թվականը նկարահանվել է «Բիվեր Ֆոլս» հեռուստասերիալում։

Անձնական կյանք խմբագրել

1994 թվականից 2006 թվականը ամուսնացած է եղել Գվին Օրեյլիի հետ[5]։ Դաստիարակել է երկու աղջիկների՝ Ալանին (1996) և Լորենին (1999)։

2011 թվականից 2012 թվականը հանդիպել է բիզնեսմեն Դուգլաս դը Յագերի հետ (մահացել է սրտի կաթվածից 2012 թվականի հունիսին)[6][7]։ 2014 թվականի հոկտեմբերից հանդիպել է բիզնեսմեն Տադհգ Գիրի հետ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alison Doody on imdb.com
  2. COOL DOODY. | Article from The Evening Standard (London, England) | HighBeam Research(չաշխատող հղում)
  3. «For Alison Doody in Indiana Jones, the Price of Stardom Was a Swim Through Fire and Rats». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  4. Lord of the Rings: The Two Towers
  5. O’Reilly junior proves passion for print is in the genes
  6. «Alison Doody heartbroken as her partner dies suddenly while on holidays in Capri». Irish Independent. 2012 թ․ դեկտեմբերի 2.
  7. Alison Doody heartbroken as her partner dies suddenly while on holidays in Capri
  8. «Loved-up Bond girl Alison Doody wedding plans to her beau Tadhg Geary are in full swing after a romantic trip to Paris». evoke.ie. 2014 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսոն Դուդի» հոդվածին։