Էլիո Փերլման (անգլ.՝ Elio Perlman), հորինված կերպար, 2007 թվականին հրատարակված «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպի և նրա հաջորդ՝ «Գտիր ինձ» վեպի (2019) գլխավոր հերոսը, որոնց հեղինակն է Անդրե Ասիմանը։

Էլիո Փերլման
Տեսակգեղարվեստական անձ
ՀեղինակԱնդրե Ասիման
Սեռարական
Դերը կատարել ենԹիմոթի Շալամե

2017 թվականին նկարահանված համանուն էկրանավորման մեջ Էլիոյին մարմնավորել է Տիմոտի Շալամեն[1][2][3][4][5]։ Ռեժիսորը Լուկա Գուադանյինոն է, սցենարիստը՝ Ջեյմս Այվորին։ Էլիոն 17-ամյա դեռահաս է, որն իր ընտանիքի հետ 1983 թվականի ամառն անցկացնում է Իտալիայի Լոմբարդիա քաղաքում գտնվող վիլլայում (շքեղ ամառանոցում)։ Շուտով նա հանդիպում է երիտասարդ Օլիվերին, որն աշխատում է Էլիոյի հոր հետ, և նրանք ամռանը սիրահարվում են միմյանց։

Իր դերի համար Շալամեն արժանացել է «Օսկար» («Օսկար լավագույն դերասանի համար» անվանակարգում) մրցանակի, BAFTA մրցանակի, «Ոսկե գլոբուս» մրցանակի, կինոդերասանների Գիլդիայի մրցանակի և քննադատների ընտրության մրցանակի՝ լավագույն դերասանական դերի համար։ Նա նաև արժանացել է բազմաթիվ քննադատական մրցանակների, մասնավորապես՝ Նյու Յորքի կինոքննադատների շրջանակի մրցանակին, Լոս Անջելեսի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակին և Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակին։

Բնութագրություն խմբագրել

Էլիո Փերլմանը 17-ամյա հրեա-իտալացի տղա է։ Նա իր ժամանակի մեծ մասը ծախսում է դաշնամուր նվագելով, ուսումնասիրելով դասական ստեղծագործություններ, ինչպես նաև ստեղծագործելով։ Նա հասունացման պատմության գլխավոր հերոսն է, չափահասության շեմին հայտնված դեռահասը, որն առաջին անգամ է սեր զգում։

Հրեա գիտնականների որդին՝ Էլիոն, խոսում է երեք լեզվով, լավ կարդացած է և տաղանդավոր երաժիշտ։ Ամռանը նա աշխատում է դասական պարտիտուրաների վրա, նվագում է կիթառ և դաշնամուր, կարդում է և լողում ընկերների հետ։ Սկզբում նա սիրահարվում է Մարցիային և սեռական հարաբերությունների մեջ է մտնում նրա հետ։ Երբ նա հանդիպում է Օլիվերին, նրա գրավչությունը ստվերի մեջ է թողնում նրա մյուս հետաքրքրությունները։ Իր ընտանիքի տանը Օլիվերի գտնվելու ընթացքում Էլիոն փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իր ներկայությամբ։ Չնայած, որ նա հասկանում է նրա համակրանքն Օլիվերի նկատմամբ, Էլիոյին ժամանակ է հարկավոր, որպեսզի որոշի, թե ցանկանում է արդյոք, որ նրանց միջև ինչ-որ բան կատարվի։

Սիրավեպեր խմբագրել

Մարցիա խմբագրել

Մարցիան Էլիոյի իտալացի ընկերուհին է, որի հետ Էլիոն ունեցել է անկանոն սեռական հարաբերություններ։ Այն բանից հետո, երբ Էլիոն սիրավեպ է սկսում Օլիվերի հետ, Մարցիան շփոթվում է, որ Էլիոն խուսափում է նրանից և վիրավորվում է նրա անտարբերությունից։ Երբ Օլիվերը վերադառնում է Ամերիկա, Մարցիան հասկանում է, որ Էլիոն այս ամբողջ ժամանակ սիրահարված էր Օլիվերին։ Նա ասում է նրան, որ չի խանգարի իրեն և նրանք համաձայնվում են մնալ ընկերներ։

Օլիվեր խմբագրել

Օլիվերը 24-ամյա հրեա-ամերիկացի դոցենտ է, որն Իտալիայում ստեղծագործում և հետազոտություններ էր կատարում Էլիոյի հոր հետ։ Չնայած նրան, որ նա նույնքան խելացի է և խոհուն, նա ավելի մարդամոտ է, քան Էլիոն, հաճախ է մասնակցում հանրային երեկույթների, խաղում խաղեր, ֆլիրտ անում կանանց հետ։ Ի տարբերություն Էլիոյի՝ նա չի ստացել ընդունելի դաստիարակություն, և, հետևաբար, ավելի շատ ամոթ ու երկակիություն էր զգում իր հոմոսեքսուալ զգացմունքների համար։

Շուտով Էլիոն սկսում է տառապել այն մտքից, որ իր ներգրավումը կարող է աննկատ մնալ, ուստի Օլիվերին պատմում է իր զգացմունքների մասին։ Երբ նրանք Օլիվերի հետ վերջապես համբուրվում են, նա վստահ չէ, թե ինչ կարող է անել նրանց կապի համար։ Նմանապես նա շփոթված է զգում սեռական հարաբերությունից հետո և, ի վերջո, ամոթի զգացում է ունենում, թեև ուրախ է, որ գործել է իր զգացմունքների համաձայն։

Իրենց ժամադրության սկզբին Օլիվերն ու Էլիոն չեն էլ գիտակցում, թե ինչ պետք է մտածեն միմյանց մասին կամ թե ինչպես պետք է վարվեն իրենց փոխադարձ ձգողականության հետ։ Նրանց սիրատածման առաջին օրերին նրանց համար ամենահեշտն էր խոսել ինտելեկտուալ և գեղարվեստական թեմաների մասին։ Օլիվերը Էլիոյին հարցնում է, թե ինչ երաժշտություն է նա նվագում՝ թեթևակի վիճարկելով ստեղծագործությունների մասին իր պնդումները։ Նա Էլիոյին հարցնում է, թե ինչ է մտածում իր ակադեմիական աշխատանքի առաջարկի մասին, և նրանք սկսում են թեթև կատակել։

Սամի Փերլման խմբագրել

Սամի Փերլմանը հնագիտության պրոֆեսոր է և Էլիոյի հայրը։ Նա հրավիրում է դոցենտ Օլիվերին՝ ամռանն ապրելու իր ընտանիքի հետ Իտալիայում։ Նա դյուրագրգիռ է և ջերմ, և խրախուսում է իր որդու ընկերությունը և Օլիվերի հետ հնարավոր սիրավեպը։ Ֆիլմի և վեպի ավարտին նա արտահայտում է իր հավանությունն Էլիոյի և Օլիվերի հարաբերությունների վերաբերյալ՝ առաջարկելով, որ այն սերը, որը նրանք կիսում են, շատ հատուկ է, և քաջալերում է Էլիոյին ոչ թե խեղդել ցավը, այլ զգալ այն, որպեսզի տարիքի հետ նա չկորցնի զգալու ունակությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vivarelli, Nick (2017 թ․ փետրվարի 13). «Berlinale: Luca Guadagnino on Why 'Call Me by Your Name' Strikes Such Deep Chords». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Gilligan, Meghan (2017 թ․ հոկտեմբերի 11). «Luca Guadagnino Discusses 'Call Me By Your Name' at the 55th New York Film Festival». Screenprism. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  3. Setoodeh, Ramin (2017 թ․ հոկտեմբերի 4). «Timothee Chalamet on His Racy Sex Scene in 'Call Me By Your Name'». Variety. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Smith, Bonne. «Mongrel Presents: Call Me by Your Name» (PDF) (Press release). Toronto, Ontario: Mongrel Media. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. McConaughey, Matthew (2017 թ․ հունիսի 2). «Timothee Chalamet». Interview. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.