Էլինա Զալիտե (լատիշ․՝ Elīna Zālīte, հոկտեմբերի 19, 1898(1898-10-19), Trapene Parish, Լատվիա - ապրիլի 7, 1955(1955-04-07), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի խորհրդային գրող, դրամատուրգ, բանաստեղծ, արձակագիր, թարգմանչուհի։

Էլինա Զալիտե
լատիշ․՝ Elīna Zālīte
Ծնվել էհոկտեմբերի 19, 1898(1898-10-19)
ԾննդավայրTrapene Parish, Լատվիա
Վախճանվել էապրիլի 7, 1955(1955-04-07) (56 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծուհի
Քաղաքացիություն Լատվիա
ԱմուսինՀերբերտս Զոմերս
Համատեղ ապրողՀերբերտս Զոմերս

Կենսագրություն

խմբագրել

Էլինա Զալիտեն ծնվել է 1898 թվականին Վալկի նահանգում, արհեստավորի ընտանիքում։ 1904 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ապե քաղաք, որտեղ ավարտել է տարրական դպրոցը։ 1918 թվականին էքստեռն ավարտել է Տարտուի Պուշկինի անվան գիմնազիան։ 1918-1920 թվականներին Ալուկսնե քաղաքում աշխատել է որպես ուսուցիչ, 1921 թվականից աշխատել է Ռիգայում։ Տպագրվել է 1921 թվականից։ 1928-1934 թվականներին եղել է «Դայլես» թատրոնի դրամատուրգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կարճ ժամանակահատված աշխատել է որպես օպերետային թատրոնի դրամատուրգ։ Թարգմանություններ է կատարել ռուսերենից, ֆրանսերենից, ֆիններենից, էստոներենից։ Երեխաների համար գրել է «Պետերիսը խաղաղության պաշտպանության դիրքերում» (1951), «Անտառ գնանք՝ սնկի» (1958) չափածո գրքերը[1]։

Թաղվել է Ռայնիսի գերեզմանատանը (քանդակագործ Կ. Զեմդեգայի տապանաքար, 1958 թվական՝ հուշաքանդակ)։

1973 թվականին Աապայում բացվել է Զալիտեի հիշատակի թանգարանը։

Մատենագիտություն

խմբագրել
  • Pēterītis miera sardzē, Rīga, 1951;
  • Birstaliņā sēņojot, Rīga, 1953;
  • Agrā rūsa, Rīga, 1956; в рус. пер. — По грибы, Рига, 1954;
  • В краю голубых озёр, Рига, 1955;
  • Белочка Белохвостка (совм. с К. Григулисом), Рига, 1955.

Գրականություն

խմբագրել
  • Sīra B., Elīna Zālīte, в кн.: Apcerējumi par Latviešu padomju literatūras vēsturi, sēj. 1, Rīga, 1955.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Արտաքին հղումներ

խմբագրել