Էլինա Ավանեսյան

Ռուս հայ թենիսիստ

Էլինա Արարատի Ավանեսյան (սեպտեմբերի 17, 2002(2002-09-17)[1], Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան[2]), ռուսastanci պրոֆեսիոնալ թենիսիստուհի, Ռուսաստանի սպորտի վարպետ (2018)[3]:

Էլինա Ավանեսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թենիսիստ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 17, 2002(2002-09-17)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, Ռուսաստան[2]

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 17-ին Պյատիգորսկում, Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում։ Նրա ծնողները ծագումով Լեռնային Ղարաբաղից են և 1992 թվականին տեղափոխվել են Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամաս։

Վերջին տարիներին Էլինա Ավանեսյանն ապրում և մարզվում է Իսպանիայում: Իսկ 2024 թվականի հունիսին հայտնի է դարձել, որ Էլինա Ավանեսյանը պատրաստվում է ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և նախատեսում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո[4]:

Սպորտային կարիերա

խմբագրել

Թենիս սկսել է զբաղվել վեց տարեկանից, նախընտրում է գրունտային կորտեր։

2018 թվականի Ֆրանսիայի պատանեկան բաց առաջնությունում հասել է մենախաղի երկրորդ փուլ, իսկ Մարիա Տիմոֆեևայի հետ զուգախաղում՝ մինչև 1/8 եզրափակիչ: Ե՛վ 2019 թվականի պատանիների Ֆրանսիայի բաց առաջնությունում, և՛ 2020 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, հասել է նաև մենախաղի երկրորդ փուլ:

2022 թվականին Ավանեսյանը իր նորամուտը նշել է մեծ սաղավարտի մեծահասակների մրցաշարերում՝ որակավորման միջոցով դուրս գալով ԱՄՆ բաց առաջնության հիմնական ցանց։ Առաջին շրջանում նա զիջել է սերբ մարզուհի Ալեքսանդրա Կրունիչին։

2023 թվականի մայիսին հաղթել է կարիերայի ամենամեծ մրցաշարը՝ Վիսբադենում (Գերմանիա) նվաճելով ITF W100 շարքի տիտղոսը։

2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում Էլինան որակավորման եզրափակչում զիջել է ամերիկուհի Կայլա Դեյին, սակայն հիմնական ցանցում տեղ է ստացել որպես լաքի-լուզեր: Առաջին ռաունդում երեք սեթում նա հաղթել է օլիմպիական չեմպիոն Բելինդա Բենչիչին, իսկ երկրորդ ռաունդում՝ ֆրանսիացի Լեոլիա Ժանժանին։ Երրորդ ռաունդում Ավանեսյանը երեք սեթում առավելության է հասել դանիացի Կլարա Տաուսոնի նկատմամբ: Չորրորդ շրջանում երկու սեթում զիջել է չեխ Կարոլինա Մուխովային։

2023 թվականի ԱՄՆ-ի բաց առաջնությունում Էլինան առաջին շրջանում հաղթել է Ալիզա Կորնեին, սակայն արդեն երկրորդում զիջել Ելենա Օստապենկոյին:

2024 թվականի հունվարի կեսերին Australian Open-ի մեծ սաղավարտի մրցաշարում Ավանեսյանը մենախաղի առաջին շրջանում հաղթել է չինացի Բայ Ժոսյուանին, երկրորդ շրջանում հաղթել է աշխարհի 8-րդ ռակետ Մարիա Սակկարիին (6-4 6-4), սակայն երրորդ շրջանում նա երեք սեթում զիջել Է ուկրաինացի Մարթա Կոստյուկին։

2024 թվականի հունիսի սկզբին Էլինան կրկին հասել է Ֆրանսիայի բաց առաջնության մենախաղի չորրորդ շրջան, որտեղ երեք սեթում զիջել է իտալացի Ժասմինա Պաոլինիին, որն ի վերջո հասել է այս մրցաշարի եզրափակիչ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.tennisabstract.com/cgi-bin/player.cgi?p=ElinaAvanesyan
  2. 2,0 2,1 2,2 https://legalbet.ro/ponturi/martina-trevisan-elina-avanesyan-pronosticuri-tenis-wta-palermo-marian/
  3. «Приказ «О присвоении спортивного звания „Мастер спорта России"» от 28.05.2018 г. № 79-нг». MSRFinfo.ru (rus). 2018-05-28. Վերցված է 2024-06-12-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 78 (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «21-летняя теннисистка переходит под флаг Армении. Россия потеряла ещё одну звезду?» (rus). «Чемпионат». 2024-06-11. Վերցված է 2024-06-12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլինա Ավանեսյան» հոդվածին։