Էլիզա Ագնինի Լոլլինին (մարտի 22, 1858(1858-03-22), Ֆինալե Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - հունիսի 22, 1922(1922-06-22), Հռոմ, Իտալիա), իտալացի ռահվիրա, ֆեմինիստ, խաղաղապահ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ։ 1896 թվականին, «Կանանց համար ասոցիացիայի» համահիմնադիրն էր, որը ոչ միայն սատարում էր կանանց քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այլ նաև կոչ էր անում Իտալիայի զորքերը դուրս բերել Աֆրիկայից։ Կանանց ընտրական իրավունքի կոմիտեի անդամ, 1910 թվականին հորդորել է սոցիալիստական կուսակցությանը կանանց՝ ձայների համար։ Նա նաև պայքարել է կանանց իրավունքների բարելավման համար, հատկապես կրթության, ամուսնալուծությունների, հավասար աշխատավարձի և աշխատանքային պայմանների ոլորտներում[1][2]։

Էլիզա Ագնինի Լոլլին
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1858(1858-03-22)
ԾննդավայրՖինալե Էմիլիա, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա
Մահացել էհունիսի 22, 1922(1922-06-22) (64 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան և ակտիվիստ
ԱմուսինVittorio Lollini?
ԵրեխաներՔլելիա Լոլլինի և Clara Lollini?
 Elisa Agnini Lollini Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1858 թվականի մարտի 22-ին Բոլոնիայի հյուսիսում գտնվող Ֆինալե Էմիլիայում, Թոմասո Ագնինիի և Էլիզաբետա Կոստների դուստրն էր։ 1885 թվականի օգոստոսին ամուսնացել է փաստաբան և քաղաքական գործիչ Վիտորիո Լոլինիի (1860–1924) հետ, չորս երեխա են ունեցել[2]։

1896 թվականին, նա չորս այլ երիտասարդ կանանց (Ջիակինտա Մարտինի, Ալինա Ալբանի, Վիրջինի Նաթան և Եվա դե Վինչենցիս) հետ միասին, հիմնել է «Կանանց ասոցիացիան», որը դարձել է իտալական ֆեմինիստական շարժման կարևոր ներկայացուցիչը։ Նաև ակտիվ էր կանանց ընտրական իրավունքի կոմիտեում՝ ապաքաղաքական տեսանկյունից աջակցելով կանանց։ Համառ պացիֆիստ Ագնինին կտրականապես դեմ էր Առաջին համաշխարհային պատերազմին Իտալիայի մասնակցությանը[1]։

Էլիզա Ագնինի Լոլլինին մահացել է Հռոմում, 1922 թվականի հունիսի 22-ին կերակրափողի քաղցկեղից[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Mori, Silvia. «Elisa Agnini Lollini» (Italian). Enciclopedia delle donne. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 «Elisa Agnini Lollini» (Italian). Comune di Finale Emilia. 2014 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)