Էլիզաբեթ Բորն
Էլիզաբեթ Բորն (ֆր.՝ Élisabeth Borne, ապրիլի 18, 1961[1][2][3], Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական գործիչ, բնապահպանության համալիր բարեփոխումների նախարարին կից տրանսպորտի պատասխանատու նախարար (2017 թվականից), համալիր բնապահպանական բարեփոխումների նախարար (2019 թվականից)։ 2022 թվականի մայիսի 16-ից Ֆրանսիայի վարչապետ[8]։
Էլիզաբեթ Բորն | |
Կուսակցություն՝ | Territories of Progress? և Renaissance |
---|---|
Կրթություն՝ | Պոլիտեխնիկական դպրոց, Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց և Collège des ingénieurs? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ճարտարագետ, պաշտոնյա և ingénieurs et cadres techniques d'entreprise |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1961[1][2][3] (63 տարեկան) |
Ծննդավայր | Փարիզի 15-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Joseph Borne? |
Մայր | Marguerite Lescène? |
Ամուսին | Olivier Allix?[4] |
Զավակներ | Nathan Allix?[5] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Պոլիտեխնիկական դպրոցը և Կամուրջների և ճանապարհների ազգային դպրոցը, 1987 թվականին սկսել է մասնագիտական կարիերան Տրանսպորտի և սարքավորումների նախարարությունում (Ministère des Transports et l'Équipement), որը հետագայում վերակազմավորվել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության[9]։
1991-1993 թվականներին Լիոնել Ժոսպենի աշխատակազմում աշխատել է ազգային կրթության նախարար, իսկ 1997-2002 թվականներին, երբ Ժոսպենը զբաղեցրել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը, նա դարձել է տրանսպորտի խնդիրների պատասխանատուն։
2002-ին նա դարձել է SNCF ֆրանսիական երկաթուղիների պետական ձեռնարկության ռազմավարության տնօրեն։
2007 թվականին տեղափոխվել է Eiffage մասնավոր շինարարական ընկերություն։
2008 թվականին եկել է պետական ծառայության՝ հինգ տարի Փարիզի քաղաքապետարանում զբաղվել է քաղաքի զարգացման հարցերով։
2013 թվականին ներքին գործերի նախարար Մանուել Վալսը Բորնին նշանակել է Պուատու-Շարանտի երկրամասի ղեկավար։
Ղեկավարել է բնապահպանության նախարար Սեգոլեն Ռուայալի աշխատակազմը[10]։
2015 թվականի մայիսի 19-ին դարձել է փարիզյան RATP քաղաքային տրանսպորտային ընկերության ղեկավար, որն աշխարհում հինգերորդն է ուղևորահոսքով, մասնակիորեն փոխադրումներ է իրականացնում նաև մայրաքաղաքի սահմաններից դուրս՝ Իլ դը Ֆրանս տարածաշրջանի տարածքում։ Այսպիսով, Բորնը դարձել է երկրորդ կինը, որը նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից նշանակվել է պետական խոշոր ընկերության ղեկավարի պաշտոնում (Française des jeux-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեֆան Պալլեսից հետո, վիճակախաղի և սպորտի խաղադրույքների մենաշնորհը) և RATP-ի երկրորդ կին նախագահը ընկերության պատմության մեջ (Անն-Մարի Իդրակից հետո)[11]։
Երկար ժամանակ մոտ էր Սոցիալիստական կուսակցությանը, ապա անդամագրվել է «Առա՛ջ, Հանրապետությու՛ն» կուսակցությանը[12]։
Ֆիլիպի կառավարություններում
խմբագրել2017 թվականի մայիսի 17-ին Ֆիլիպի կառավարությունում նշանակվել է Նիկոլաս Հուլոտի շրջակա միջավայրի վերափոխումներին ենթակա տրանսպորտի նախարար[13]։
2017 թվականի հունիսի 21-ին պահպանել է պաշտոնը Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։
2018 թվականի մարտի 26-ին հայտարարվել է ֆրանսիական երկաթուղիների պետական ընկերության՝ SNCF-ի գործադուլը, և կառավարության կողմից հանձնարարվել է առաջարկություններ պատրաստել երկաթուղային տրանսպորտում մրցակցության ընդլայնման վերաբերյալ[14]։
2019 թվականի հուլիսի 16-ին նշանակվել է նույն կառավարությունում համալիր բնապահպանական բարեփոխումների նախարար, բայց ոչ պետական նախարարի կարգավիճակում, որն ունեցել է նրա պաշտոնաթող նախորդը՝ Ֆրանսուա դե Ռյուժին[15]։
Կաստեքսի կառավարությունում
խմբագրել2020 թվականի հուլիսի 6-ին Ժան Կաստեքսի կառավարության ձևավորման ժամանակ ստացել է աշխատանքի, զբաղվածության և ինտեգրման նախարարի պաշտոնը[16]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 2,0 2,1 Elections législatives des 30 juin et 7 juillet 2024 - Liste des candidats du 1er tour
- ↑ 3,0 3,1 Elections législatives des 12 et 19 juin 2022 - Liste des candidats du 1er tour
- ↑ Ingeniera de larga trayectoria, incansable y despiadada. Así describen los analistas franceses a Élisabeth Borne, la nueva primera ministra de Francia (իսպ.) — 2022.
- ↑ https://www.gala.fr/l_actu/news_de_stars/elisabeth-borne-premiere-ministre-qui-est-son-fils-nathan_494125
- ↑ https://www.meritemaritime-fnmm.com/_files/ugd/80c489_053d59345663494894aa292477e651ec.pdf
- ↑ https://fr.news.yahoo.com/lors-dune-remise-d%C3%A9coration-macron-131124856.html
- ↑ «Le Président de la République a nommé Mme Elisabeth BORNE, Première ministre et l'a chargée de former un Gouvernement». elysee.fr (ֆրանսերեն). 2022 թ․ մայիսի 16. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Elisabeth Borne, ingénieure prisée par la gauche, future patronne de la RATP». l’Entreprise (ֆրանսերեն). L’Express. 2015 թ․ ապրիլի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Elisabeth Borne». Sa bio (ֆրանսերեն). Voici. 2015 թ․ մայիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Sibylle Vincendon (2015 թ․ մայիսի 20). «Elisabeth Borne. Elle a pris le métro» (ֆրանսերեն). Liberation. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Fanny Bouvard, Anne Tréguer (2019 թ․ հուլիսի 17). «Elisabeth Borne, la nouvelle ministre de la Transition écologique, a été préfète de la région Poitou-Charente» (ֆրանսերեն). France bleu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Philippe Jacqué (2017 թ․ մայիսի 17). «Elisabeth Borne, une « workaholic » aux transports» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Éric Béziat (2018 թ․ մարտի 30). «Le gouvernement dévoile les modalités de l'ouverture à la concurrence ferroviaire» (ֆրանսերեն). Le Monde. Վերցված է 2018 թ․ մարտի 30-ին.
- ↑ «La ministre des Transports Elisabeth Borne nommée ministre de l'Écologie» (ֆրանսերեն). Le Figaro. 2019 թ․ հուլիսի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Elisabeth Borne» (ֆրանսերեն). Gala. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Բորն» հոդվածին։ |