Էլիզաբեթ Ամսդեն (անգլ.՝ Elizabeth Amsden, մարտի 27, 1881(1881-03-27), Բոստոն, ԱՄՆ - հուլիսի 20, 1966(1966-07-20), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի (սոպրանո) և դերասանուհի[1]։ Միջազգային օպերային կարիերա է արել 20-րդ դարի սկզբին։ 1923–1946 թվականներին հոլիվուդյան ֆիլմերում նկարահանվել Է փոքր և միջին դերերում։ Ընդհանուր առմամբ խաղացել է 35 դեր։

Էլիզաբեթ Ամսդեն
անգլ.՝ Elizabeth Amsden
Ծնվել էմարտի 27, 1881(1881-03-27)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 20, 1966(1966-07-20) (85 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, օպերային երգչուհի և կինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Ամսդենը ծնվել է Մասաչուսեթսում՝ Բոստոնում, սակայն դպրոցական տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաք, որտեղ նա ընդունվել է Elmhurst School։ 1892 թվականին ընդունվել Է Բոստոնի միջազգային վոկալ դպրոց, որտեղ ուսանել է Ուիլյամ Ուիթնինի մոտ։ Ավելի ուշ մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է վեց տարի։ 1910 թվականին իր առաջին պրոֆեսիոնալ առաջնաելույթն է կատարել Լոնդոնում՝ «Քովենթ Գարդեն թագավորական թատրոնում»։ 1911 թվականին Նիսում և Բրյուսելում ելույթներից հետո դարձել է Բոստոնի օպերային խմբի անդամ, որտեղ նա մասնավորապես կատարել է «Աղջիկ արևմուտքից»–ում Մինիի դերը և գլխավոր դեր «Աիդա»–ում[2]։ Նա նաև հանդես է եկել Կենտրոնական օպերային թատերախմբի հետ և հյուրախաղերի է մեկնել Միացյալ Նահանգներ՝ Սան Կառլո օպերային թատերախմբի հետ միասին։

Անձնական կյանք խմբագրել

Կանադացի բարիտոն Ջոզեֆոմ Ռոյերի հետ առաջին ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ Նրա երկրորդ ամուսնությունը New York Post թերթի երաժշտական քննադատ և մարզական լրագրող Չարլզ Պ. Սավիերի հետ շարունակվել է մինչև նրա մահը 1935 թվական։ Ավելի ուշ նա ամուսնացել է Գաբրիել Չամինադասի հետ, որի հետ ապրել է մինչև իր մահը՝ 1966 թվականը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Crowd Warmly Greets "Aida" with Elizabeth Amsden in Title Role». New York Times. 1918 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին. «Signor Caruso and his American bride, in a right stage box under flags of the Allies, joined an eager audience that stood up and cheered at the Shubert Theatre last night while the orchestra of the San Carlo Opera company played ...»
  2. Henry C. Lahee. The Grand Opera Singers of Today. Boston: L.C. Page and Company, 1912. — pp. 390—391.
  3. «Mrs. G. Chaminadas». The New York Times. 1966 թ․ հուլիսի 21.