Էլզա (անգլ.՝ Elsa the lioness,հունվարի 28, 1956(1956-01-28), Քենիա - հունվարի 24, 1961(1961-01-24), Քենիա), որբացած առյուծ, որին նրա «Մեծ» և «Լյուստիսա» քույրերի հետ մեծացրել է որսորդ և բնագետ Ջորջ Ադամսոնը[1]: Էլզայի երկու քույրերը տեղափոխվել են Ռոտերդամի կենդանաբանական այգի, Ադամսոնը Էլզային սովորեցրել է բնության մեջ ինքնուրույն գոյատևել, իսկ ավելի ուշ ազատ է արձակել:

Էլզա
Առյուծ Էլզա.jpg
Տեսակlioness?
Սեռիգական
Ծնվել էհունվարի 28, 1956(1956-01-28)
ԾննդավայրՔենիա
Մահացել էհունվարի 24, 1961(1961-01-24) (4 տարեկան)
Մահվան վայրՔենիա

Էլզայի պատմությունը ներկայացված է մի քանի գրքերում և ֆիմերում, այդ թվում՝ 1966 թվականին նկարահանված «Ազատ ծնվածը» ֆիլմում:

ՊատմությունԽմբագրել

Էլզան և իր քույրերը որբացել են 1956 թվականի փետրվարի 1-ին, երբ մի քանի օրական էին: Բրիտանացի բնագետ Ջորջ Ադամսոնը ստիպված էր եղել սպանել նրանց մորը, ով ագրեսիվ վարք էր դրսևորել Ադամսոնի նկատմամբ։ Նա փրկել է առյուծի երեք ձագերին, որոնք չորս օրական էին:

Էլզային փոքր տարիքում ընտանի կենդանու նկան են պահել։ Ամենից շատ նա ենթարկվում էր Ջորջի կնոջը` Ջոյ Ադամսոնին[2]: Մյուս երկու ձագերին Ռոտերդամի կենդանաբանական այգի տեղափոխելով՝ Ջոյը կարողացել է Էլզային սովորեցնել կյամքի գոյատևման անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` վայրի բնության մեջ ապրելու համար: Արդյունքը արդարացրել է նրա սպասելիքները, Էլզան հաջողությամբ հարմարվել է վայրի բնության մեջ, իսկ Ջոյը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ Էլզայի կյանքի մասին գրքի շնորհիվ:

Երբ Էլզան երեք տարեկան էր իր երեք ձագերի հետ եկել է Ադամսոնների մոտ՝ նրանց ցույց տալու: Ձագերից երկուսին անվանել են «Ջեսպա» և «Գոպ», իսկ նրանց քրոջը` «Փոքրիկ Էլզա»: Էլզայի և նրա ձագերի կյանքը նկարագրված է Living Free գրքում[3]:

Էլզան մահացել է վաղ տարիքում բաբեզիոզից, կատվազգիների մոտ հաճախ հանդիպող արյան հիվանդությունից, որը փոխանցում են տիզերը և նման է մալարիա հիվանդությանը: Էլզան թաղված է Մերուի ազգային այգում: Էլզայի կյանքի վերջում դժգոհություն էր առաջացել նրա և ձագերի նկատմամբ: Բացի այդ, Էլզայի մահից հետո, մեծացավ նրա ձագերի կախվածությունը մարդկանցից, ինչը նվազեցնում էր վայրի բնության մեջ նրանց գոյատևելու շանսերը: Շրջապատի դժգոհությունից ստիպված՝ Ադամսոնները ձագերին տեղափոխել են Սերենգետի:

Առյուծների հետագա ճակատագիրը անհայտ է: 19 ամիսների որոնումներից հետո փոքրիկ Էլզային գտել են ողջ` երկու այլ առյուծների ընկերակցությամբ: Սակայն դա եղել է Էլզայի ձագերին տեսնելու վերջին դեպքը[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Топ-10: Известные животные в истории»։ БУГАГА - твое хорошее настроение! (ru-RU)։ Վերցված է 2020-07-31 
  2. «Наша львица Эльза - В МИРЕ ЦИРКА И ЭСТРАДЫ»։ www.ruscircus.ru։ Վերցված է 2020-07-31 
  3. https://www.goodreads.com/book/show/798784.Living_Free 
  4. Adamson, George. A Lifetime With Lions. New York: Avon Books, 1968.

Արտաքին հղումներԽմբագրել