Էլզա-Մարթա Լյուբեկ

նորվեգացի հանդբոլուհի

Էլզա-Մարթա Սյորլի Լյուբեկ (նորվ.՝ Else-Marthe Sørlie Lybekk, սեպտեմբերի 11, 1978(1978-09-11), Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա), նորվեգացի հանդբոլուհի, սահմանային խաղացող։ 2008 թվականի օլիմպիական չեմպիոնուհի, 1999 թվականի աշխարհի չեմպիոնուհի, 1998, 2004 և 2006 թվականներին Եվրոպայի չեմպիոնուհի Նորվեգիայի կանանց հանդբոլի հավաքականի կազմում։ Նորվեգիայի հանդբոլի ֆեդերացիայի գործող վիցե-պրեզիդենտ[3]։

Էլզա-Մարթա Լյուբեկ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական[1]
Մականուն(ներ)՝Marta[2]
Մասնագիտացում՝հանդբոլիստ
Երկիր՝ Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 11, 1978(1978-09-11) (45 տարեկան)
Ծննդավայր՝Իյովիկ, Օպլանդ, Նորվեգիա
Ակումբ՝Nordstrand IF?
178 սանտիմետր
Քաշ՝76 կիլոգրամ[2]

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Էլզա-Մարթա Լյուբեկն իր կարիերայի ընթացքում խաղացել է նորվեգական «Սներտինգդալ», «Թոթեն» և «Նորդսթրանդ» ակումբներում, ինչպես նաև գերմանական «Լայպցիգ» ակումբում։ 2006 թվականին թիմի հետ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն, որի կապիտանն էր։ 2010 թվականին մարզուհին ավարտեց իր սպորտային կարիերան[4]։

Կարիերան հավաքականի կազմում խմբագրել

Հավաքականի կազմում Էլզա-Մարթա Լյուբեկն անցկացրել է 215 խաղ և խփել 598 գոլ։ Դեբյուտը կայացել է 1997 թվականի նոյեմբերի 2-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում։ Ծագող աստղ Էլզա-Մարթան աշխարհի չեմպիոնատում հայտնվեց 1999 թվականին։ Իր ակտիվ մասնակցության շնորհիվ Նորվեգիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիայի հավաքականի հետ կոպիտ խաղ վարելու համար մարզուհուն կարմիր քարտով հեռացրին դաշտից մինչև մրցաշարի ավարտը։ Հավաքականի վիցե-կապիտանն էր մինչև 2000 թվականը։ Քերստի Գրինը, ով կապիտանն էր, չկարողացավ մասնակցել Եվրոպայի 2000 թվականի չեմպիոնատին և Էլզա-Մարթան դարձավ հավաքականի կապիտան 22 տարեկան հասակում։ Սիդնեյի օլիմպիադայում բրոնզե մեդալ ստացավ։ Մինչև 2003 թվականը մնաց հավաքականի կապիտան, որից հետո պաշտոնը զիջեց Գրո Համերսենգին։

Եվրոպայի չեմպիոնատներին Լյուբեկը նվաճել է երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ։ 2004 թվականի Եվրոպայի մրցաշարում նա ոչ մի խաղ չխաղաց, սակայն Իզաբել Բլանկոյի վնասվածք ստանալուց հետո մասնակցեց խաղերին ու նվաճեց ոսկե մեդալ[5][6][7][8]։ Հավաքականի կազմում վերջին տիտղոսը նվաճեց Պեկինի օլիմպիադայի ժամանակ՝ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում տարած հաղթանակի համար՝ 34:27 հաշվով[9][10]։

Ընտանիք խմբագրել

Էլզա-մարթա Լյուբեկն ամուսնացած է դանիացի հանդբոլիստ Պրեբեն Լյուբեկի հետ[11]. վերջինս նաև «Լայպցիգի» հավաքականի մարզիչն է[12]։ Էլզա-Մարթայի քույրը նույնպես հանդբոլուհի է, որը խաղում է «Լայպցիգ» հավաքականի կազմում։

Հաջողություններ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Նորվեգիայի գավաթի գավաթակիր 2002
  • Գերմանիայի գավաթի գավաթակիր 2006, 2007, 2008
  • Գերմանիայի չեմպիոն 2006

Հավաքականի կազմում խմբագրել

  • Աշխարհի չեմպիոն 1999
  • Աշխարհի վիցե-չեմպիոն 2001, 2007
  • Եվրոպայի չեմպիոն 1998, 2004, 2006
  • Եվրոպայի վիցե-չեմպիոն 2002
  • Օլիմպիական չեմպիոն 2000
  • Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Record #228096599 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. Else-Marthe ble visepresident (նորվ.)
  4. noblad.no: Else-Marthe Sørlie Lybekk legger opp (նորվ.)
  5. Sørlie Lybekk vraket (նորվ.)
  6. Vraket seg selv (նորվ.)
  7. Sørlie Lybekk til EM Արխիվացված 2004-12-27 Wayback Machine (նորվ.)
  8. - Jeg er klar, Marit! – Men Sørlie Lybekk er spent på mottakelsen (նորվ.)
  9. «- Women's Gold Medal Match - Match 42 / Norway vs Russian Fed». Beijing 2008. 2008 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  10. All-star team of the women's olympic tournament established (անգլ.)
  11. Skal feires (նորվ.)
  12. Sommerfest und Abschiedsspiel Արխիվացված 2008-06-02 Wayback Machine (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա-Մարթա Լյուբեկ» հոդվածին։