Էլեոնորա Ֆորենցա
Էլեոնորա Ֆորենցա (իտալ.՝ Eleonora Forenza, նոյեմբերի 10, 1976, Բարի, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Կոմունիստական վերածնունդ կուսակցության՝ մշակույթի և հաղորդակցության հարցերով խոսնակ, 2014 թվականից Եվրոպական խորհրդարանի անդամ Եվրոպական միավորված ձախեր ֆրակցիայից։ Femministe Nove կոլեկտիվի և Գրամշիի միջազգային ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ։
Էլեոնորա Ֆորենցա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Կոմունիստական վերածննդի կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բարիի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 10, 1976 (47 տարեկան) |
Ծննդավայր | Բարի, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կայք՝ | eleonoraforenza.it |
Կենսագրություն
խմբագրելԷլեոնորան ծնվել և մեծացել է Բարիում։ 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Բարիի համալսարանի գրականության ֆակուլտետը։ Նույն համալսարանում դոկտորական աստիճան է ստացել իտալերեն լեզվի ուսումնասիրության համար։ 2016 թվականին Նեապոլի "L'Orientale" համալսարանում դոկտորական աստիճան է ստացել նաև Կնոջ պատմության և գենդերային նույնականության ոլորտում ֆեմինիզմի և Իտալիայի կոմունիստական կուսակցության մասին թեզի պաշտպանության համար։ Էլեոնորա Ֆորենցան Հռոմի Տրի համալսարանում եղել է քաղաքական մտքի պատմության հետազոտող[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Ֆորենցա» հոդվածին։ |