Էլեոնորա Գոնզագա, Ուրբինոյի դքսուհի

Էլեոնորա Գոնզագա (անգլ.՝ Eleonora Gonzaga, դեկտեմբերի 31, 1493(1493-12-31)[1], Մանտովա, Մանտուա, Լոմբարդիա - փետրվարի 13, 1550, Ուրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ), Ուրբինոյի դքսուհի, որն Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերեի հետ ամուսնությամբ որոշ ժամանակ հանդիսացել է նաև գահի խնամակալ։

Էլեոնորա Գոնզագա, Ուրբինոյի դքսուհի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1493(1493-12-31)[1]
ԾննդավայրՄանտովա, Մանտուա, Լոմբարդիա
Մահացել էփետրվարի 13, 1550 (56 տարեկան)
Մահվան վայրՈւրբինո, Duchy of Urbino, Պապական մարզ
ԳերեզմանMonastero di Santa Chiara
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՖրանչեսկո Մարիա I դելլա Ռովերե, Ուրբինոյի դուքս
Ծնողներհայր՝ Ֆրանչեսկո II Գոնզագա, մայր՝ Իզաբելա դ՛Էստե
ԵրեխաներԳվիդոբալդո II դելլա Ռովերե, Ուրբինոյի դուքս, Ջուլիո դելլա Ռովերե[2], Ջուլիա դելլա Ռովերե և Elisabetta della Rovere?[2]
 Eleonora Gonzaga, Duchess of Urbino Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Էլեոնորան եղել է Մանտովայի մարքիզ Ֆրանչեսկո II Գոնզագայի ու Իզաբելա դ՛Էստեի յոթ զավակներից ավագը։ Նրա հայրը հանրահայտ ազատամիտ մարդ էր, իսկ մայրը՝ արվեստների հանրահայտ հովանավոր։ 1509 թվականի սեպտեմբերի 25-ին ամուսնացել է Ուրբինոյի դուքս Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերեի հետ։ Նրանց երկու որդիներն ու երեք դուստրերը բոլորը սերունդներ են ունեցել։

Էլեոնորան, որը մեծապես պատասխանատու էր Ուրբինոյի ներքին կառավարման համար իր ամուսնու աքսորի ժամանակ, արվեստների կարևոր հովանավոր էր։ Բարձրագույն մշակույթի ներկայացուցիչ արքայադուստր լինելեվ՝ նա եղել է Պիետրո Բեմբոյի, Յակոպո Սադոլետոյի, Բալդասսար Կաստիլոնեի և Տորկվատո Տասսոյի ընկերը։ 1537 թվականին Տիցիանը նրան մեկ անգամ պաշտոնապես նկարել է որպես ամուսնու՝ նույն տարվա մեջ ստեղծված կտավի շարունակություն, սակայն նրա դեմքը կարելի է տեսնել այդ ժամանակաշրջանում Տիցիանի ստեղծած երեք այլ կտավների մեջ ևս՝ «Գեղեցկուհին», «Մորթե թիկնոցով աղջիկը», «Ուրբինյան Վեներա»․ վերջինս պատվիրվել է որդու՝ Գվիդոբալդո II դելլա Ռովերեի կողմից։

Զավակներ խմբագրել

  • Ֆեդերիկո դելլա Ռովերե (1511 — մահացել է երկու ամսական հասակում)։
  • Գվիդոբալդո II դելլա Ռովերե (2 ապրիլի, 1514 — 28 սեպտեմբերի, 1574), ամուսնացել է Ջուլիա վարանոյի հետ և զավակ ունեցել, այնուհետև ամուսնացել է Վիտորիա Ֆարնեզեի հետ և զավակ ունեցել։
  • Ջիովանա դելլա Ռովերե (1515 — 1518)։
  • Ջիովանի դելլա Ռովերե (1516 — 1518)։
  • Կատերինա դելլա Ռովերե (1518 — 1520)։
  • Բեատրիս դելլա Ռովերե (1521 — 1522)։
  • Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերե (1523 — 1525)։
  • Իպոլիտա դելլա Ռովերե (1525 — 1561), հավանաբար ամուսնացել է Մոնտալտոյի դուքս Անտոնիո Արագոնցու հետ։
  • Մարիա դելլա Ռովերե (1527 — 1528)։
  • Էլիսաբետա դելլա Ռովերե (1529 — 6 հունիսի, 1561), ամուսնացել է Մասսայի մարքիզի հետ ու զավակ ունեցել։
  • Ջուլիա Ֆելտրիա դելլա Ռովերե (1531 — 4 ապրիլի, 1563), ամուսնացել է Մոնտեկիոյի լորդ Ալֆոնսո դ՛Էստեի հետ ու զավակ ունեցել (Մոդենայի դուքս Չեզարե դ՛Էստեի ծնողներն էին)։.
  • Ջուլիո Ֆելտրիո դելլա Ռովերե (1533 — 1598), դարձել է կարդինալ, հետագայում ապօրինի զավակներ ունեցել՝ Իպոլիտո[3] և Ջուլիո։
  • Վիոլանտե դելլա Ռովերե (1535 — 1538)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.treccani.it/enciclopedia/eleonora-gonzaga-duchessa-di-urbino_(Dizionario_Biografico)/
  2. 2,0 2,1 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Later legitimised and named Marchese di San Lorenzo. Ippolito's daughter Lucrezia married Marcantonio Lante and their son assumed the new extended surname as Ippolito Lante Montefeltro della Rovere
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Գոնզագա, Ուրբինոյի դքսուհի» հոդվածին։