Էլեյն Ստայնբեք
Էլեյն Ստայնբեք (անգլ.՝ Elaine Steinbec, օգոստոսի 14, 1914[1][1], Օստին, ԱՄՆ - ապրիլի 27, 2003[2][1][1][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և թատերական գործիչ։
Էլեյն Ստայնբեք | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1914[1][1] |
Ծննդավայր | Օստին, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 27, 2003[2][1][1][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Կալիֆոռնիա |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի տնօրեն և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Ջոն Սթեյնբեք և Zachary Scott? |
Գրող Ջոն Ստայնբեքի այրին[3]։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1914 թվականի օգոստոսի 14-ին Օստինում (Տեխաս)։
1934 թվականի փետրվարի 21-ից Էլեյնն ամուսնացել է երիտասարդ դերասան Զակարի Սքոթի հետ, որի հետ նա ծանոթացել էր Տեխասի համալսարանում սովորելու ժամանակ (երկուսն էլ աշխատում էին նույն դերասանական ստուդիայում)։ Այդ ամուսնությունից 1936 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Ուևերլին[4]։ Էլեյնը և Զակարին ամուսնալուծվել են 1950 թվականի դեկտեմբերին։ Նրանց ամուսնալուծության պատճառը դարձավ Էլեյնի ծանոթությունը Ջոն Ստայնբեքի հետ։ Արդեն 1950 թվականի փետրվարի 28-ին նրանք օրինականացրել են իրենց ամուսնությունը, որը շարունակվել է մինչև Ջոնի մահը՝ 1968 թվականի դեկտեմբեր։
Սկսած 1930-ականներից Էլեյնը Սքոթի հետ խաղացել է «Լիթլ Օսթին» թատրոնի բեմում։ 1940 թվականի Սքոթը մեկնեց Նյու Յորք, որպեսզի կարիերան շարունակի այնտեղ։ Ցանկանալով դառնալ հայտնի աստղ՝ Սքոթը այս ոլորտում վերջնականապես հասել է էական հաջողությունների՝ Warner Brothers-ի հետ կնքելով 7 տարվա պայմանագիր։ Այդ իսկ պատճառով Էլեյնը Նյու Յորքում ընդունվել է թատերական գիլդիա և ուսումնասիրել թատերական արտադրության տեխնիկական կողմը։ Նա այնտեղ մեծ հաջողությունների հասավ՝ աշխատելով որպես թատերական մենեջերի օգնական, իսկ հետո հնարավորություն է ստացել ինքնուրույն աշխատել։ Էլեյնը դարձել է ԱՄՆ-ի առաջին կին թատերական մենեջերներից մեկը[5][6]։
Էլեյն Ստայնբեքը մահացել է 2003 թվականի ապրիլի 27-ին՝ բնական մահով, Մանհեթենում, 88 տարեկան հասակում։ Նրան թաղել են ամուսնու՝ Ջոն Ստայնբեքի կողքին՝ Կալիֆորնիայում գտնվող Սալինաս քաղաքում «Հիշողությունների այգի» կոչվող հիշատակի պուրակում[6][7].:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20050902102410/http://www.playbill.com:80/news/article/79257.html
- ↑ Քննադատական ընկեր Ջոն Սթայնբեկին. Գրական ուղեցույց իր կյանքի եւ աշխատանքի համար
- ↑ Ջոն Սթայնբեկի դուստրը 13 միլիոն դոլար հաղթեց իր գրական գույքի նկատմամբ դատական հայցի իջոցով
- ↑ Էլեյն Ստայբեք. թատերական մենեջեր, Ջոն Ստայնբեքի կինը.
- ↑ 6,0 6,1 Բրոդվեյի առաջնորդը հայտնի նովելիստի կինն էր(չաշխատող հղում)
- ↑ Նրա կյանքի, սիրո և աշխատանքի էջերից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Ստայնբեք» հոդվածին։ |