Էլեյն Թոմփսոն-Հերա
Էլեյն Սանդրա-Լի Թոմփսոն-Հերա (անգլ.՝ Elaine Sandra-Lee Thompson-Herah, հունիսի 28, 1992[1][2], Banana Ground, Manchester Parish, Միդլսեքս, Ճամայկա[3]), ճամայկացի արագավազորդուհի, հնգակի օլիմպիական չեմպիոն (2016 և 2020), աշխարհի չեմպիոն (2015) 4×100 մետր փոխանցումավազքում։ Երկրորդ արդյունք ցույց տված մարզիկը 100 մետր (10,54) մրցատարածությունում պատմության մեջ։
Էլեյն Թոմփսոն-Հերա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Elaine Thompson |
Մասնագիտացում՝ | թեթևատլետ և վազորդ |
Երկիր՝ | Ճամայկա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 28, 1992[1][2] (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Banana Ground, Manchester Parish, Միդլսեքս, Ճամայկա[3] |
167 սանտիմետր[3] | |
Քաշ՝ | 57 կիլոգրամ[3] |
Մարզական կարիերա խմբագրել
2014 թվականին արժանացել է ոսկե մեդալի Համագործակցության խաղերում 4×100 մետր փոխանցումավազքում[4]։
Աշխարհի առաջնություն 2015 խմբագրել
Հանդես է եկել 2015 թվականի աշխարհի առաջնությունում։ Մասնակցել է 200 մետր վազքին։ Նախնական փուլում վազել է առաջինը՝ 22,78 վայրկյան արդյունքով։ Դուրս է եկել կիսաեզրափակիչ[5]։ Կիսաեզրափակչում վազել է առաջինը՝ 22,13 վայրկյան արդյունքով և անցել եզրափակիչ[6]։ Եզրափակչում վազել է երկրորդը և նվաճել արծաթե մեդալ (արդյունքը՝ 21,66 վայրկյան)[7], իսկ չեմպիոն է դարձել հոլանդուհի Դաֆնե Սխիպերսը՝ 21,63 վայրկյան արդյունքով։ Մասնակցել է եզրափակիչ մրցավազքին 4×100 մետր փոխանցումավազքում, որտեղ Ճամայկայի հավաքականը դարձել է չեմպիոն՝ վազելով 41,07 վայրկյանում[8]։
Օլիմպիական խաղեր 2016 խմբագրել
1-ին ռաունդում 100 մետր վազքում հասել է եզրագծին առաջինը՝ 11,21 վայրկյան արդյունքով և անցել կիսաեզրափակիչ[9]։ Կիսաեզրափակչում նույնպես վազել է առաջինը՝ 10,88 վայրկյան արդյունքով և անցել եզրափակիչ[10]։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում հաղթել է 100 մետր մրցատարածությունում՝ 10,71 վայրկյան արդյունքով[11]։ 200 մետր նախնական վազքում վազել է երկրորդը՝ 22,63 վայրկյան արդյունքով[12] և անցել կիսաեզրափակիչ[13]։ Կիսաեզրափակչում վազել է երկրորդը՝ 22,13 վայրկյան արդյունքով[14] և երկրորդ արդյունքով անցել եզրափակիչ[15]։ Եզրափակչում վազել է առաջինը՝ 21,78 վայրկյան արդյունքով[16]։ 4×100 մետր փոխանցումավազքի եզրափակչում Ճամայկայի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը 41,36 վայրկյան արդյունքով[17]։
Անձնական ռեկորդներ խմբագրել
Բաց օդում խմբագրել
Մարզաձև | Ժամանակ (վրկ) | Քաղաք, երկիր | Ամսաթիվ |
---|---|---|---|
100 մ | 10,54 | Յուջին, ԱՄՆ | 21 օգոստոսի, 2021 |
200 մ | 21,53 | Տոկիո, Ճապոնիա | 3 օգոստոսի 2021 |
Ձեռքբերումներ խմբագրել
Տարի | Մրցություն | Քաղաք, երկիր | Տեղ | Մարզաձև | Ժամանակ (վրկ) |
---|---|---|---|---|---|
2014 | Համագործ․ խաղեր 2014 | Գլազգո, Մեծ Բրիտանիա | 1 | փոխանց․ 4×100 մ | 41,83 |
2015 | Աշխարհի առաջնություն 2015 | Պեկին, Չինաստան | 2 | 200 մ | 21,66 |
2015 | Աշխարհի առաջնություն 2015 | Պեկին, Չինաստան | 1 | փոխանց․ 4×100 մ | 41,07 |
2016 | Աշխ․ առաջն․ շին․ ներսում 2016 | Փորթլենդ, ԱՄՆ | 3 | 60 մ | 7,06 |
2016 | Օլիմպիական խաղեր 2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 1 | 100 մ | 10,71 |
2016 | Օլիմպիական խաղեր 2016 | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 1 | 200 մ | 21,78 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 World Athletics database
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Olympedia — 2006.
- ↑ «Elaine Thompson». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Heat 4. 26 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ «Heat 1. 27 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Final. 28 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Final. 29 AUG 2015». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Women's 100m Round 1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 100m Semifinals». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 100m Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 200m Round 1. Heat 4». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 200m Round 1. Rank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 200m Semifinals. Semifinal 1». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 200m Semifinals. Rank». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 200m Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Women's 4×100m Relay Final». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Էլեյն Թոմփսոն-Հերայի էջը 2014 թվականի Համագործակցության խաղերի կայքում Արխիվացված 2016-03-06 Wayback Machine(անգլ.)
- Էլեյն Թոմփսոն-Հերայի էջը 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի կայքում(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեյն Թոմփսոն-Հերա» հոդվածին։ |