Kindle
Kindle 2
Kindle DX
Kindle 3
Kindle 4
Kindle 5

Аmazon Kindle, Amazon.com-ի կողմից թողարկած ընթերցանության համար նախատեսված սարքավորում։ Amazon Kindle-ը թուլյ է տալիս կատարել գնումներ, ներբեռնել, տեսնել և կարդալ էլեկտրոնային գրքեր, թերթեր, ամսագրեր և այլ մեդիատվյալներ անլար կապի միջոցով։ Սարքավորումը ստեղծվել է Amazaon.com-ի դուստր կազմակերպություն Lab 126-ի կողմից, սկզբնական շրջանում հանդես է եկել ինչպես մեկ սարքավորում, սակայն այն հիմա ունի մի շարք մոդելներ՝ «Kindle», «Kindle 2», «Kindle 3» (հիմա արդեն «Kindle Keyboard»), «Kindle 4» և «Kindle DX», «Kindle 4 touch», «Kindle 5» և «Kindle Paperwhite», а также приложения «Kindle for PC» [1], «Kindle for iPhone», «Kindle for Mac», «Kindle for Android» և «Kindle for BlackBerry»։

Kindle-ը օժտված է էկրանով, որը ստեղծված է էլեկտրոնային թանաքի (E-Ink) տեխնոլոգիայի հիման վրա, այն ունի գորշ երանգներ ինչն էլ ապահովում է մարկոցի երկար կյանքը։ Սարքում նյութեր կարելի է ներբեռնել Amazon Whispernet-ից, օգտագործելով EVDO- կապ կամ 3G-ցանց AT&T, իսկ սա արդեն կախված է սարքի մոդելից։ Kindle-ը կարելի է օգտագործել առանց համակարգչի, բացի դա Amazon Whispernet-ը օգտագործումը անվաճար է։ Բացի այս ամենը սարքը նաև ունի համացանցի հասանելիության հնարավորություն։ Երկար ժամանակ Kindle հասանելի էր միայն ԱՄՆ-ում, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 19-ից, Amazone-ը ներկայացրեց սարքը միջազգային գնորդիներին։

«Kindle 2»-ի և «Kindle DX»-ի թարմացումները ստեղծվել են Linux-ի միջուկով, ARM պլատֆորմի համար .[2][3][4]։

ՍարքԽմբագրել

Kindle-ի առաջին սերունդԽմբագրել

KindleԽմբագրել

Առաջին անգամ Kindle-ը Amzon-ում հայտվեց 2007 թվականի նոյեմբերին և այդ ժամանակ նրա արժեքը 339 դոլլար էր։ Վաճառքի համար նախապատրաստված խմբաքանակը վաճառվեց 5,5 ժամում [5], և վաճառքը վերսկսվեց միայն 2008 թվականի ապրիլին։ Աստիճանապար գները սկսեցին նվազել, սկզբից մինչև 359 դոլլար, հետո մինչև 299 դոլլար։

Սարքը ուներ 6 դյույմ սև-սպիտակ էկրան և լուսավորության 4 աստիճան։ 250 մբ ներքին հիշողության վրա տեղավորվում էր գրեթե 200 ոչգեղազարդած գիրք։ Հիշողության ծավալի ըդլայնման համար սարքում կա հիշողության սարքի ավելացման հնարավորություն։

Այս մոդելը այլևս չի վաճառվում, նրան փոխարինել է Kindle 2-ը։

Kindle-ի երկրորդ սերունդԽմբագրել

Kindle 2Խմբագրել

2009 թվականի փետրվարի 9-ին Amazon-ը ներկայացրեց Kindle 2-ը, որի վաճառքը սկսեց 2009 թվականի փետրվարի 23-ին 359 դոլլար գնով։ Նոր մոդելը արդեն օժտված է էկրանի լուսավորության 16 աստիճանով, ավելացվել է մարկոցի «կայնքը», էջեր սկսել են թարմանալ 20 %-ով ավելի արագ, սարքը նեղացել է մինչև 9 մմ։ Ներքին հիշողությունը ավելացել է մինչև 2 ԳԲ։ Այս մոդելում բացակայում է հիշողության քարտի հնարավորություն։

Kindle DXԽմբագրել

Amazon-ը 2009 թվականի մայիսի 6-ին ներկայացրեց 489 դոլլար արժողությամբ Kindle DX-ը, որի վաճառքը սկսեց 2009 թվականի հուլիսի 10-ին։ Այս մոդելը արդեն օժտված էր էջերի ավտոմատ շրջման հնարավորությամբ սարքը թեքելու ժամանակ։ Այս մոդելում սարքի հաստությունը նվազել է միչև 8,55 մմ։ Ներքին հիշողությունը հասել է մինչև 4 ԳԲ-ի (օգտատերերի համար հասանելի են 3,3 ԳԲ), որ մեջ կարելի է տեղավորել մինչև 3500 գրքեր։ Էկրանը դարձել է արդեն 9,7 դյույմ և ունի 1200 x 824 փիքսել։ Մարտկոցի «կյանքը» բարելավել է՝ օգտագործելով 3G ցանցը այն կարող է ապրել մինչև 4 օր, իսկ առանց դրա այն կարելի է օգտագործել մինչև 2 շաբաթ։ Սահմանափակում է դրվել PDF ֆորմատով ֆայլերի վրա։ Ավելացվել է 1xRTT տեխնոլոգիա, այն դեպքերի համար, երբ EVDO կապը անհասանելի է [6]։

Kindle DX (միջազգային տարբերակ)Խմբագրել

Սկսած 2010 թվականի հունվարի 19-ից Kindle-ի միջազգային տարբերակը հասանելի է և վաճառվում է ավելի քան 100 երկրերուն [7]։

Kindle DX GraphiteԽմբագրել

2010 թվականի հունիսին Amazon-ի պաշտոնական կայքում հայտվեց Kindle DX նոր տարբերակ, որը ուներ «Graphite» անվանումը և սպիտակ գույն։ Սարքի գինը 379 դոլլար։ Kindle DX Graphite-ը օժտված է նոր սերնդի E-Ink-էկրանով։ Այն վաճառվում է միայն գրաֆիտի գույն կաղապարով։ Ինչպես Kindle DX-ի նախկին տարբերակում, այստեղ նույնպես բացակայում է Wi-Fi [8]։

Kindle-ի երրորդ սերունդԽմբագրել

Kindle KeyboardԽմբագրել

Kindle-ի նոր սերունդ Amazon-ը թողարկեց 2010 թվականի հուլիսի 28-ին [9]։ Գնման համար հասանելի էին 3 տարբերակներ[9]՝

  • մոդել, որում կա Wi-Fi մոդուլ, վաճառվում է միայն գրաֆիտի գույն կաղապարով
  • մոդել, որում կա Wi-Fi մոդուլ, վաճառվում է միայն գրաֆիտի գույն կաղապարով, ցածր գինը պայմանավորված է հաճախակի հանդիպող գովազդներով
  • մոդել, որում կա 3G և Wi-Fi մոդուլ, հասանելի է գրաֆիտի և սպիտկ գույն։

Ի տարբերություն Kindle Keyboard 3G-ի, նոր Kindle Touch 3G միայն ունի 3G ինտերնետ հասանելիության արգելափակում և սարքի համար հասանելի է միայն Kindle Store և Wipipedia [10]։

Արտադրողի խոսքերով սարքում օգտագործվում է E Ink էկրանի նոր սերունդը, որը ունի ավելի արագ էջերի թարմացում։ Ինչպես նաև համեմատած Kindle 2-ի հետ Kindle Keyboard-ը 15%-ով ավելի թեթև և 21%-ով ավելի փոքր է։ Ներքին հիշողությունը հասցվաց է 4 ԳԲ-ի։

Երրորդ սերնդի մոդելը ունի է հավելյալ տառատեսակներ։ Սարքում կա Webkit պլատֆորմի վրա հիմնված դիտարկիչ և նվագարկիչ, որը աշխատում է ֆոնային ռեժիմում։

Նաև Kindle Keyboard-ի ներքևի մասում կա միկրոֆոն, որի առաքելութոյւնը դեռ պարզ չէ։ Համաձայն արտադրողների խոսքերի, սարքը 3G-ից և Wi-Fi-ից անջատած կարող է աշխատել մեկ ամիս մեկ լիցքավորմամբ։

Սարքը կարող է կարդալ TXT, PDF ֆորմատները ( ինչպես նաև AZW, MOBI և PRC) և ցուցադրել JPEG, BMP ֆորմատի լուսանկարներ։ Այլ ֆորմատի ֆայլեր ընթերցելու համար անհրաժեշտ է օգտագործել այլ ծրագրեր։

Այս պահին Amazon Kindle գրքերը կարելի է գնել նաև ԱՊՀ որոշ երկրերում։ Գոյություն ունի հատուկ միջազգային տարբերակ USB-լարով, որը կարելի օգտագործել լիցքվորման համար, ինչպես նաև համակարգչից տվյալների փոխանցման։ ԱՄՆ-ի համար հավաքածուի մեջ հավելյալ գոյություն ունի հատուկ ադապտեր սարքը հոսանքից լիցքավորելու համար։ Սակայն օրինակ Մեծ Բրիտանիայի համար նախատեսված սարքում այդ ադապտերը բացակայում է։

Amazon-ը ԱՄՆ-ի տարածքից դուրս շարժական կապի վրա դրել է արգելափակում ՝ 50 ՄԲ-ի սահմանում։ Միակ ինտերնետ-ռեսուրսները, որոնց վրա չկան սահմանափակումներ՝ «Վիքիպեդի»-ան և Amazon առցանց խանութն են։

Չորրորդ սերնդի KindleԽմբագրել

Kindle 4Խմբագրել

2011 թվականի սեպտեմբերի 28-ին Amazon-ը հայտարարեց Kindle-ի չորրորդ սերնդի մասին, որը թողարկվեց 2 տարբերակով՝ գովազդով 79 դոլլար և առանց գովազդ 109 դոլլար արժողությամբ։ Ինչպես Kindle-ի նախկին մոդելներ, այս անգամ նույնպես օգտագործվեց E-Ink էկրան, որը արդեն ունի 6 դյույմ մեծություն, սակայն այն ավելի թեթև է և չափերն էլ համեմատ ավելի փոքր են [11]։ Այն օժտված է 5 սեղմակներով կուրսորի ղեկավարման համար, 2 ԳԲ ներքին հիշողություն, իսկ մարկոցը կարող է աշխատել մինչև մեկ ամիս [12][13]։

Kindle TouchԽմբագրել

Այս մոդելը նույնպես ցուցադրվեց 2011 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ի տարբերություն Kindle 4-ի, այն օժտված է սենսորային էկրանով։ Երկու մոդելներն էլ՝ 3G-ով և առանց, թողարկվում են գովազդով և առանց գովազդ տարբերակներով։ Kindle Touch-ը ունի 4 ԳԲ ներքին հիշողություն և մարկոց, որը ինքնավար աշխատանքի դեպքում կբավարարի գրեթե 1 ամիս։ Kindle Touch-ի վաճառքը սկսվել է 2011 թվականի նոյեմբերի 15-ից։

Հինգերորդ սերնդի KindleԽմբագրել

Էլեկտրոնային գրքերի հինգերորդ սերունդը ներկայացվեց 2012 թվականի սեպտեմբերի 6-ին[14]։ Հենց այդ ժամանակ հայտարարվեց, որ վաճառքի կհանվի բյուդջետային տարբերակը։ Սակայն այդպիսի մոդլեներում սպասումների ժամանակ կցուցադրվի գովազդ։

Kindle 5Խմբագրել

Kindle-ի նոր տարբերակը ունի բարելաված էկրան և տառատեսկի մեխանիկական կարագավորում։ Մեկ լիցքավորմամբ այն կարող է աշխատել մինչև 4 շաբաթ [15]։ Հայտարարված է, որ էջերը ցուցադրվում են 15 %-ով ավելի արագ։ Այս մոդելը ամենաթեթևն է՝ 170 գրամ։ Երկու տեսակներն էլ ունեն Wi-Fi մոդուլ [15]։ Անլար մոդուլը նախ և առաջ նպատակաուղված էր Amazon-ի առցանց գրախանութ մուտքի համար, սակայն սարքում կա նաև կա դիտարկիչ, որն էլ Ինտերնետի հասանելիություն է տալիս։ Վաճառքի է հանվել 2012 թվականի սեպտեմբերի 14-ից [14]։

Kindle PaperwhiteԽմբագրել

Paperwhite-ի հիմանական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունի լուսավորման հնարավորություն, սակայն այն անհրաժեշտ է կարգավորել մեխանիկական։ Էկրանի չափը ինչպես և Kindle 5-ում նույն է ՝ 6 դյույմ, ամեն դյույմի վրա գտնվում է 212 պիկսել։ Սարքի քաշը կազմում է ավելի քան 200 գրամ։ Հայտարարված է, որ մարկոցը կարող է աշխատել մինչև 8 շաբաթ, եթե օրական կարդացվի 30 րոպե [16]։ Kindle Paperwhite-ը ունի 2 ԳԲ ներքին հիշողություն, սակայն օգտատիրոջը հասանելի է 1,25 ԳԲ-ն։ Սարքը վաճառվում է 2 տարբերակով` միայն Wi-Fi-ով կամ Wi-Fi և շարժական կապի մոդուլով։ Kindle Paperwhite-ի վաճառքը սկսվեց 2012 թվականի հոկտեմբերի 1-ից [17]։

Kindle ծրագրային ապահովում այլ պալատֆորմների համարԽմբագրել

  • Kindle for iPhone, ծրագիր Kindle գրքերը iPhone և iPod Touch-ով կարդալու համար, հասանելի է Apple iTunes Store։ Ստեծվել է 2009 թվականի սկզբին։
  • Kindle for iPad, 2010 թվականին թողարկված հատուկ ծրագիր Kindle գրքերը iPad-ով կարդալու համար։ Ծրագիրը iPhone-ի համար նախատեսված ծրագրից տարբեվում է բազմաթիվ կարգավորումներով։ Ոչ iPod/iPhone տարբեարկը, և ոչ էլ iPad-ի տարբերակը թույլ չեն տալիս Amazon Kindle store-ից ձեռք բերել գրքեր։ Գնումներ կատարելու համար ծրագիրը ավտոմատ կերպով ձեզ տեղափոխում է Safari դիտարկիչ։
  • Kindle for Android, ծրագրի տարբերակ Android-ի համար, որը ի տարբերություն iPhone/iPad-ի, թուլյ է տալիս ձեռք բերել գիրք Amazon Kindle store-ից։ Դրա համար միայն անհարժեշտ է կարգավորել Amazon-ի հաշիվը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Kindle for PC(անգլ.)
  2. «The Kindle 2»։ www.linuxjournal.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին (անգլ.)
  3. «Kindle 2 ships -- with Linux inside»։ www.linuxfordevices.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին (անգլ.)
  4. «Amazon super-sizes the Kindle»։ www.linuxfordevices.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին (անգլ.)
  5. Kindle sells out in 5.5 hours
  6. Stone Brad (May 3, 2009)։ «Looking to Big-Screen e-Readers to Help Save the Daily Press»։ The New York Times 
  7. «Kindle DX Amazon»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին (անգլ.)
  8. by Amazon։ «Kindle DX Wireless Reading Device, Free 3G, 3G Works Globally, Graphite, 9.7" Display with New E Ink Pearl Technology: Kindle Store»։ Amazon.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-07-ին։ Վերցված է 2011-03-19 
  9. 9,0 9,1 Kindle 3G Wireless Reading Device, Free 3G + Wi-Fi, 6" Display, 3G Works Globally — Latest Generation
  10. Kindle Touch 3G — no more web browsing via 3G?
  11. David Katzmaier; David Carnoy, «Amazon Kindle Touch 3G vs. Kindle Touch vs. Kindle (2011)», news.cnet.com (CNET), http://news.cnet.com/8301-30686_3-20112800-266/amazon-unveils-kindle-touch-and-kindle-fire-tablet/ (անգլ.)
  12. Sources:
  13. «Kindle e-Reader with Wi-Fi, 6" Display», www.amazon.com, https://www.amazon.com/Kindle-Wi-Fi-Ink-Display-Screensavers/dp/B0051QVESA/, վերցված է 28 September 2011 (անգլ.)
  14. 14,0 14,1 «Amazon Kindle Event 2012»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին (անգլ.)
  15. 15,0 15,1 «Kindle 5 on Amazon»։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-17-ին (անգլ.)
  16. «Kindle Paperwhite - Touch Screen Ereader with Built-In Light»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 7 September 2012 (անգլ.)
  17. «Kindle Paperwhite e-reader announced, $119 Wi-Fi and $179 3G models ship October 1st»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-04-ին։ Վերցված է 7 September 2012 (անգլ.)