Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)

Էլեանոր Անգլիացի (անգլ.՝ Eleanor of England, հունիսի 18, 1269(1269-06-18)[1], Վինձոր, Անգլիայի թագավորություն - հոկտեմբերի 12, 1297, Գենտ, Ֆլանդրիայի դքսություն), Անգլիայի արքայադուստր։

Էլեանոր Անգլիացի
անգլ.՝ Eleanor of England
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1269(1269-06-18)[1]
ԾննդավայրՎինձոր, Անգլիայի թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 12, 1297 (28 տարեկան)
Մահվան վայրԳենտ, Ֆլանդրիայի դքսություն
ԳերեզմանՎեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն և Բարսի դքսություն
Մասնագիտությունազնվական
ԱմուսինHenry III, Count of Bar?[2] և Ալֆոնսո III[1]
Ծնողներհայր՝ Էդուարդ I[1], մայր՝ Էլեանոր Կաստիլիացի[1]
ԵրեխաներEdward I, Count of Bar?[2], Jeanne van Bar?[2][3] և Lady Eleanor de Bar?[3]
 Eleanor of England, Countess of Bar Վիքիպահեստում

Անգլիայի թագավոր Էդուարդ I[4] և նրա առաջին կին թագուհի Էլեանոր Կաստիլիացու կենդանի մնացած ավագ դուստրը[5]։

Էլեանորի վաղ տարիների մասին քիչ բան է հայտնի։ Հայտնի է, որ երբ նրա ծնողները գնացել էին Խաչակրաց արշավանքների 1270 թվականից 1274 թվականներին, նա շատ մտերիմ հարաբերություններ ուներ իր հայրական տատիկի` Էլեանոր Պրովանսացու հետ։ Նա նաև մտերիմ էր իր հիվանդ եղբոր` Հենրիի հետ։ Հոգեգալուստի մեկ օր Հենրին և Էլեանորը զոհեցին երկու կաքավ իրենց ընթրիքին, որպես հատուկ ծիսակատարություն[6]։

Երկար ժամանակ որոշված էր, որ Էլեանորը պետք է ամուսնանա Արագոնի թագավոր Ալֆոնսո III-ի հետ[7]։ Ալֆոնսոյի ծնողները գտնվում էին Հռոմի պապի անուղղակի հսկողության տակ, քանի որ նրանք հավակնում էին Սիցիլիայի թագին, որը գնտվում էր պապի վերահսկողության տակ և պապը որոշեց թագը հանձնել Կառլ I-ին, իսկ Էդուարդը հրաժարվեց կնության ուղարկել իր դստերը։ 1282 թվականին Էդուարդը նորից մերժեց կնության առաջարկը` բացատրելով, որ իր դուստրը չափազանց փոքր է, ընդամենը 13 տարեկան և առաջարկեց սպասել ևս երկու տարի։ Ալֆոնսոն մահացավ մինչ ամուսնությունը տեղի կունենար։

Էլեանորը ամուսնացավ ֆրանսիացի ազնվական, Բարի կոմս Հենրի III-ի հետ 1293 թվականի սեպտեմբերի 20-ին[8] և ունեցավ երկու երեխա.

Էլեանորը թաղված է Ուեստմինստերյան աբբայությունում։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Kindred Britain
  2. 2,0 2,1 2,2 Cawley C. Medieval Lands: A prosopography of medieval European noble and royal families
  3. 3,0 3,1 Lundy D. R. The Peerage
  4. Burke's Guide to the Royal Family, London, 1973, 197 & John Carmi Parsons
  5. genealogics.org Family of Eleanor of England
  6. Siblings of Edward II
  7. Balaguer, Víctor. Historia de Cataluña y de la Corona de Aragón. Barcelona, 1860, p. 698.
  8. Michael Prestwich, Edward I, (Yale University Press, 1997), 389.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեանոր Անգլիացի (Բարի կոմսուհի)» հոդվածին։