Էլբրուս Մալումյան

հայ նկարիչ

Էլբրուս Հայրապետի Մալումյան (նոյեմբերի 1, 1940(1940-11-01), Կիրովկա, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։

Էլբրուս Մալումյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1940(1940-11-01) (83 տարեկան)
ԾննդավայրԿիրովկա, Մառնեուլի շրջան, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1960)
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Էլբրուս Մալումյանը ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 1-ին Կիրովկա (Վրաստանի Մառնեուլի շրջան) գյուղում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։ 1970 թվականին ավարտել է Լենինգրադի գեղարդյունաբերական բարձրագույն ուսումնարանը։ Աշխատում է հիմնականում գունավոր քարերի, մետաղների վրա։ Ստեղծել է նուրբ, արդիական հնչողությամբ դիմաքանդակներ («Գեներալ Պասկևիչ», 1978, ծովախեցի, Ժամանակակից արվեստի թանգարան, «Վարդան Մամիկոնյան», 1979, խեցի, արծաթ, «Կոմիտաս», 1980-1981 թվականներ, ծեցի, արծաթ, երեքն էլ գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, «Վազգեն Ա կաթողիկոս», 1987 (Մեծ Բրիտանիայում բազմացվել է ոսկեդրամների տեսքով)), վզնոցներ («Անահիտ», 1978, փղոսկր, արծաթ, «Ռոմեո և Ջուլիետ», բյուրեղ, արծաթ, «Մայրություն», բյուրեղ, արծաթ, երկուսն էլ՝ 1983), կոմպոզիցիոն քամեոններ (վերնաքանդակ, «Ադամ և Եվա», արծաթ, խեցի, 1989, և այլն),ինտալիոններ (փորաքանդակ, «Տորք Անգեղ», 1987, ապակի, մետաղ, հղկած քար), մանրաքանդակներ («Քրիստոս», 1990, փղոսկր, արծաթ, սև փայտ), կրծքազարդեր և այլն[1]։

Գործերից պահվում են Ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգային, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարաններում, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում[2][3][4][5] և այլն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 19։
  2. «Աղաման». Հայկական գանձարան. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.(չաշխատող հղում)
  3. «Խնոցի». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.
  4. «Բադյա». Հայկական գանձարան. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.(չաշխատող հղում)
  5. «Քթոց». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 3-ին.