Էլաֆոնիսոս

կղզի Հունաստանում

Էլաֆոնիսոս (հուն․՝ Ελαφόνησος), ոչ մեծ կղզի Լակոնիկոս ծովածոցում՝ Էգեյան ծովում։ Գտնվում է Պելոպոնեսի հարավարևմտյան վերջավորությունում, Էլոս թերակղզուց և Մալեյա հրվանդանից արևմուտք։ Հարավում գտնվում է Էլաֆոնիսոսի նեղուցը, կարևոր ծովային ճանապարհը և Կիտիրա կղզին[1]։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմում է 1041 մարդ։ Կղզու մակերեսը 17,859 կմ² է[2], ափամերձ գծի երկարությունը 30 կմ է[3]։ Բնակչության հիմնական զբաղմունքը ձկնորսությունն է և զբոսաշրջիկներին սպասարկումը։

Picto infobox map.png
Էլաֆոնիսոս
հուն․՝ Ελαφόνησος

Տեղագրություն Էգեյան ծով
Երկիր Հունաստան Հունաստան
Մակերես 17,859 կմ2
Բնակչություն (2011) 1041 մարդ
##Էլաֆոնիսոս (Հունաստան)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Էլաֆոնիսոս գյուղը գտնվում է Նեապոլիսից 8 կմ արևմուտք, Մոլաիից 35 կմ հարավ, 4 ծովային մղոն Կիտիրից և 25 ծովային մղոն Իյտիոնից։

Կղզու գլխավոր եկեղեցին Սուրբ Սպիրիդոնի եկեղեցին է։ Այստեղ են գտնվում նաև Սուրբ Պատապիայի հուն․՝ Άγιος Πατάπιος, Սուրբ Երրորդության, Սուրբ Անդրեասի, Սուրբ Հովհաննեսի եկեղեցիները[4]։ Կղզում կա լաստանավային հաղորդակցություն[5]։

Էլաֆոնիսոս համայնքԽմբագրել

 
Էլաֆոնիսոսի համայնքը Պելոպոնեսի քարտեզի վրա

Էլաֆոնիսոս համայնքը (դիմա)(Δήμος Ελαφονήσου[6]) մտնում է Լակոնիայի ծայրամասային միավորի մեջ՝ Պելոպոնեսի ծայրամասում։ Էլաֆոնիսոս համայնքի մեջ են մտնում հինգ բնակավայր։ Մակերեսը 19,992 կմ² է[7]։ Բնակչության խտությունը՝ 52,07 մարդ/կմ²։ Վարչական կենտրոնը Էլաֆոնիսոսն է։ 2014 թվականի տեղական ընտրությունների ժամանակ համայնքապետ (դիմարխ) է ընտրվել Խարալամբոս Լյարոսը (Χαράλαμπος Λιάρος

Ստեղծվել է 2011 թվականի Կալիկրատիսի ծրագրով[8]։

Համայնքին է պատկանում մայրցամաքի 2,033 կմ²-ին, որտեղ գտնվում է կղզու բնակիչներին պատկանող հիմնական գյուղատնտեսական նշանակության հողերը։ Այնտեղ է գտնվում Ստրոնգիլի լիճը (Λίμνη Στρογγύλη) և Պունդա (Πούντα) գյուղը։ Պավլոպետրի ծովափին՝ 3-4 մետր խորության վրա հայտնաբերվել են մ․թ․ա․ 2000-ական թվականների երբեմնի ծաղկուն քաղաքի խորտակված ավերակները[9]։

Համայնքի մեջ են մտնում Պանաիյա (Νησιά Παναγίας), Կասելան (Παναγίας Κασέλλα), Լեպտոն (Λεπτό) և Պրասոնիսին (Πρασονήσι) կղզիները, ինչպես նաև Ագլիֆտիս(Αγλύφτης) կղզին։

Բնակավայր բնակչություն (2011)[10], մարդ
Կապարի 37
Կատո-Նիսի 156
Լեֆկի 15
Պունդա 17
Էլաֆոնիսոս 816

ԲնակչությունԽմբագրել

Թիվ Բնակչություն, մարդ
1991 647[11]
2001 746
2011 1041

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Γεωγραφικά στοιχεία» (հունարեն)։ Δήμος Ελαφονήσου։ Վերցված է 2017-10-25 
  2. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 46. — ISSN 0081–5071.
  3. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  4. «Αξιοθέατα & Eναλλακτικές» (հունարեն)։ Δήμος Ελαφονήσου։ Վերցված է 2017-10-25 
  5. «Συγκοινωνίες & Πρόσβαση» (հունարեն)։ Δήμος Ελαφονήσου։ Վերցված է 2017-10-25 
  6. «Δελτίο τύπου. Ανακοίνωση των αποτελεσμάτων της Απογραφής Πληθυσμού-Κατοικιών 2011 για το Μόνιμο Πληθυσμό της Χώρας» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 28 Δεκεμβρίου 2012։ Վերցված է 2017-06-04 
  7. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 366. — ISSN 1106-5761.
  8. Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372.
  9. «Παυλοπέτρι Ελαφονήσου» (հունարեն)։ Δήμος Ελαφονήσου։ Վերցված է 2017-10-25 
  10. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  11. «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22