Սուրբ Երրորդության տաճար (Խանիա)

Սուրբ Երրորդության տաճար (հուն․՝ Μονή Αγίας Τριάδας Τζαγκαρόλων), Կոստանդնուպոլիսի ուղղափառ եկեղեցու ստավրոպիգիական տաճար Հունաստանում՝ Կրետեում՝ տեղակայված Ակրոտիրի թերակղզու կենտրոնում՝ Խանիա համայնքում, Խանիայի ծայրամասային միավոր Կրետեի ծայրամասում։

Սուրբ Երրորդության տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունChania Municipality?
Դավանանքուղղափառություն
Թեմmetropolis of Kydonia and Apokoronas?
Հիմնական ամսաթվերը17-րդ դար
Ժառանգության կարգավիճակգրանցված հնագիտական տարածք Հունաստանում
Հիմնադրված17-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Moni Agias Triadas ton Tsangarolon Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

 
 

Ագիա Տրիադա տաճարը կառուցվել է 18-րդ դարի սկզբին վենետիկյան Զանգարոլի ընտանիքի երկու եղբայրների կողմից հին եկեղեցու տեղում[1]։ Եկեղեցին կառուցվել է բյուզանդական ոճով, ճակատային մասը զարդարված է հոնիական և կորնթական ոճի սյուներով։ Նկուղի դռները թվագրվում են 1613 թվականով, իսկ ճակատային մասի հունարենով գրությունը վերագրվում է 1631 թվականին։ Սյուները կառուցվել են 1864 թվականին, իսկ 1892 թվականին տաճարում բացվել է սեմինարիա[2]։ Տաճարին կից բացվել է թանգարան և գրադարան՝ թանկարժեք ցուցադրանմուշներով, օրինակ, Հովհաննես առաքյալի սրբապատկերը թվագրվում է 1500 թվականով, իսկ Իմանուելա Սկորդիեսայի «Ահեղ դատաստանը»՝ 17-րդ դարով[3]։

Հունական հեղափոխությունից հետո տաճարը վերականգնվել է։ Հետագայում այն ձեռք է բերել մեծ գույք և ունեցել շատ վանատներ, այդ թվում նաև Սմիրնայում։

Մուզուրասի տեղական միություն խմբագրել

Մուզրասի տեղական միության մեջ են մտնում վեց բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչության թիվը կազմել է 268 մարդ։ Մակերեսը 19,233կմ² է[4]։

Անվանում Բնակչություն (2011)[5], մարդ
Այիյա-Զոնի 27
Գալինի 48
Կալոռումա 53
Կումարես 0
Սուրբ երրորդության տաճար 6
Մուզրաս 134

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Agia Triada Monastery in Akrotiri» (անգլերեն). Crete Tour Net. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  2. «Monastery of Aghia Triada ton Tzangarolon». Ecrete. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.(չաշխատող հղում)
  3. «Museum of the Monastery of Ag. Triada Tzagarolon» (անգլերեն). Hellenic Ministry of Culture and Tourism. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  4. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 428. — ISSN 1106-5761.
  5. «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել