Էլայզա Շլեզինգեր
Էլայզա Վի Շլեզինգեր (անգլ.՝ Iliza Vie Shlesinger, ʃlɛsɪnɡər), (փետրվարի 22, 1983[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ստենդափ կոմիկ[3], վեցերորդ սեզոնի շոուի հաղթող[4][5][6]։
Էլայզա Շլեզինգեր անգլ.՝ Iliza Shlesinger | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 22, 1983[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | աշկենազի |
Մայրենի լեզու | անգլերեն և ամերիկյան անգլերեն |
Կրոն | հուդայականություն[2] |
Կրթություն | Greenhill School?, Կանզասի համալսարան, Էմերսոն քոլեջ և Semester at Sea? |
Մասնագիտություն | դերասանուհի, կատակերգու, սցենարիստ, կինոդերասանուհի, գործադիր պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, հեռուստատեսային դերասանուհի և ստենդ ափ երգիծաբան |
Կայք | iliza.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Դալասում՝ ռեֆորմիստական գաղափարներ ունեցող ընտանիքում[7]։ Նրա ծնողները ամուսնալուծված էին։ Նա Էդիսոնում (Տեխաս) Գրինհալի մասնավոր դպրոցն է հաճախել։ Կանզասի համալսարանում սովորելու ժամանակ եղել է Դալասի իմպրովիզացիայի թատրոնի անդամ, որտեղից դուրս են եկել բազմաթիվ հայտնի դերասաններ և ստենդափ-կոմիկներ։ Մեկ տարի անց նա տեղափոխվել է Էմերսոն քոլեջ։ Այնտեղ նա շարունակել է իր ելույթները բեմում և հղկել մասնագիտական հմտությունները՝ էական առաջընթացի հասնելով։ Դերասանուհու խոսքով՝ ծնողները լիովին պաշտպանել են դստեր մասնագիտության ընտրությունը։
[8]:
Քոլեջն ավարտելուց հետո Շլեզինգերը տեղափոխվել է Լոս Անջելես՝ կարիերան շարունակելու համար։ Նա խմբի առավել հայտնի անդամներից մեկն էր[9]։ 2007 թվականին Շլեզինգերը հաղթում «MySpace» մրցույթում («Դու այդպես ես կարծում, որ ուրախ ես»)։
2008 թվականին Էլայզան դառնում է կոմիկների մրցույթի առաջին կին և ամենաերիտասարդ հաղթողը և ուղևորվում է հյուրախաղերի[10][11]։ Նա համաղեկավար էր Լյուիս Բլեքի «Վերապրել տոներին» ծրագրի հատուկ թողարկման ժամանակ[12]։
Շլեյզինգերի առաջին կատակերգական ալբոմը՝ War Paint-ը, ձայնագրվել է 2012 թվականի դեկտեմբերի 1-ին Լեյկվուդ թատրոնում՝ Դալասում, և թողարկվել է Նեթֆլիքսում 2013 թվականի սեպտեմբերի 1-ին[13][14]։ 2013 թվականին խաղացել է «Աստծո գառը» տրագիկոմիկական ֆիլմի գլխավոր դերերից մեկը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://jewishjournal.com/culture/arts/190687/comedian-iliza-shlesingers-success-is-a-laughing-matter/
- ↑ Как начать разбираться в стендапе
- ↑ "Comedian with class, if not the prize"
- ↑ Стендап-комика Элайзу Шлезингер обвинили в сексизме
- ↑ «How Iliza Shlesinger Plans to Bring Digestible Feminism to Late-Night TV».
- ↑ Sexy ‘comedy beast’ makes it to the Netflix cool kids’ table
- ↑ / Comedian Iliza Shlesinger ' s success is a laughing matter
- ↑ Kar, Meena (2010 թ․ հունիսի 5). «Iliza Shlesinger Has Her Own Half Hour Special After Winning Last Comic Standing». Thaindian News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ Brown, Joe (2008 թ․ օգոստոսի 18). «Last Comic Standing joins 'Jubilee!' on Sunday». Las Vegas Sun.
- ↑ Kohen, Yael We Killed: The Rise of Women in American Comedy. — Macmillan, 2012. — С. xxxii. — ISBN 9781466828117
- ↑ Iliza Shlesinger | SComedy
- ↑ «Iliza Shlesinger Show». theblacklistnyc.com.
- ↑ «Iliza Shlesinger on Twitter». Twitter.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլայզա Շլեզինգեր» հոդվածին։ |