Էժենի Լե Սոմմեր
Էժենի Անի Կլոդին Լե Սոմմեր (ֆր.՝ Eugénie Anne Claudine Le Sommer, (մայիսի 18, 1989[1][2][3][…], Գրաս, Ծովափնյա Ալպեր, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի ֆուտբոլիստուհի, Լիոնի «Օլիմպիկի» և Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքական հարձակվող։ Խաղացել է նաև առաջնային կիսապաշտպանի գծում։
Էժենի Լե Սոմմեր | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ֆր.՝ Eugénie Le Sommer ֆր.՝ Eugénie Anne Claudine Le Sommer |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստուհի |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 18, 1989[1][2][3][…] (34 տարեկան) |
Ծննդավայր՝ | Գրաս, Ծովափնյա Ալպեր, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4] |
Կարիերա Խմբագրել
Ակումբային Խմբագրել
Էժենին ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից, մարզվել է «Տրելիսսկա» ակումբում[5]։ Չորս տարի մարզվելուց հետո տեղափոխվել է «Հերմեր»։ Ավելի ուշ հանդես է եկել «Լորյան» ակումբում, որտեղ նվաճել է բազմաթիվ պարգևներ և դրա շնորհիվ ընդունվել է Ֆրանսիայի ֆուտբոլային ակադեմիաներից մեկը` «Կլերֆոնտեն»։ Մի քանի խաղ անցկացնելով այնտեղ, նա ավարտում է ակադեմիան և հայտնվում «Ստադ Բրիոշան» թիմում։ Առաջին մրցաշրջանում անց է կացրել 22 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ։ Երկրորդ մրցաշրջանում նույնպես անց է կացրել 22 խաղ, դառնալով 10 գոլի հեղինակ։ Նա առաջադրվել է տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակին, սակայն զիջել է Լուիզա Նեսեբին։ 2009/2010 թվականների մրցաշրջանի առաջին յոթ խաղերի ընթացքում դարձել է 10 գոլի հեղինակ, այդ թվում նաև հեթ-տրիկի՝ «Թուլուզի» հետ խաղի ժամանակ։ Խփած գոլերի և լավագույն ռմբարկուի տիտղոսը նվաճելու շնորհիվ նվաճում է նաև երկար սպսված՝ տարվա լավագույն ֆուտբոլիստուհու մրցանակը։
2010 թվականի հունիսի 30–ին Էժենին տեղափոխվում է Լիոնի «Օլիմպիկ»[6]։
Հավաքականում Խմբագրել
Էժենի Լե Սոմմեր խաղացել է մինչև 17 տարեկանների, մինչև 19 տարեկանների և մինչև 20 տարեկանների ազգային հավաքականների թիմերի կազմում։ Մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում երկու անգամ նվաճել է Լա Մանգի գավաթը։ 2008 թվականին մասնակցել է Չիլիում տեղի ունեցած աշխարհի երիտասարդական առաջնությանը, որտեղ Ֆրանսիան գրավել է 4-րդ տեղը, իսկ Էժենի Լե Սոմմերը դարձել է 4 գոլի հեղինակ՝ ստացել է «Բրոնզե գնդակ» մրցանակ[7]։
Հիմնական հավաքականի կազմում առաջին խաղն անց է կացրել 2009 թվականի փետրվարի 12-ին՝ Իռլանդիայի դեմ խաղում։ Նույն թվականին մասնակցել է Եվրապայի առաջնությանը, մասնակցել է թիմի բոլոր չորս խաղերին, այդ թվում նաև՝ փլեյ-օֆի, որտեղ ֆրանսուհիները տասնմեկ մետրանոց հարվածներով զիջել են հոլանդուհիներին։ Էժենին հավաքականում իր առաջին գոլը խփել է 2009 թվականի սեպտեմբերի 23–ին՝ Սերբիայի դարպասին։
Լե Սոմմերը 2011 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Ֆրանսիան գրավել է 4-րդ տեղը, սակայն նա առաջնության ընթացքում գոլի հեղինակ չի դարձել։
Նվաճումներ Խմբագրել
- Չեմպիոնների լիգայի հաղթող (2011, 2012)
- Ֆրանսիայի գավաթակիր (2012)
- Հավաքականների Կիպրոսի գավաթի հաղթող (2012)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 4,0 4,1 4,2 Who's Who in France (ֆր.) — Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
- ↑ Le Sommer ready to make history Archived 2009-06-23 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Dutoit Yann Picand, Dominique։ «Eugénie Le Sommer : définition de Eugénie Le Sommer et synonymes de Eugénie Le Sommer (français)»։ dictionnaire.sensagent.leparisien.fr։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Football : Eugénie Le Sommer dans la cour des grandes» (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-10-07
Արտաքին հղումներ Խմբագրել
- Профиль на сайте Федерации футбола Франции (1) Archived 2012-10-02 at the Wayback Machine.
- Профиль на сайте Федерации футбола Франции (2) -