Էթել Սմիթ
Էթել Սմիթ (անգլ.՝ Ethel Smyth, ապրիլի 22, 1858[1], Սիդքափ, Լոնդոն - մայիսի 8, 1944[2], Ուոկինգ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]), անգլիացի կոմպոզիտոր, կանանց ընտրական իրավունք տրամադրելու սուֆրաժիստական շարժման առաջնորդներից մեկը։
Էթել Սմիթ անգլ.՝ Ethel Smyth | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 22, 1858[1] |
Ծննդավայր | Սիդքափ, Լոնդոն |
Մահացել է | մայիսի 8, 1944[2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ուոկինգ, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց[4] |
Երկեր | Der Wald?, The March of the Women?[4], The Boatswain's Mate?[4] և The Prison? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, լիբրետիստ, դիրիժոր, ինքնակենսագիր, սուֆրաժիստ, գրող, կանանց իրավունքների պաշտպան, երաժիշտ, սուֆրաժիստ և բուժքույր |
Ծնողներ | հայր՝ John Hall Smyth?[5], մայր՝ Emma Struth?[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն[4] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Սմիթը ծնվել է Սուրեյի կոմսության Ուոկինգ քաղաքում։ Նրա հայրը եղել է թագավորական հրետանու գեներալ-մայոր։ Էթելը ութ երեխաներից մեկն էր։ Նրա ընտանիքը դեմ է եղել, որ նա երաժիշտ դառնա։ Սովորել է Ալեքսանդր Յուինգի հետ, տասնյոթ տարեկանում հետաքրքրվել է Ռիխարդ Վագներով և Էկտոր Բեռլիոզով[6]։
Ընտանիքի հետ խոշոր վեճից հետո նրան թույլատրվեց երաժշտություն սովորել Լայպցիգում, կոնսերվատորիայի ավարտից հետո նա մասնավոր դասեր է առել Հենրիխ ֆոն Հերցոգենբերգից։ Կոնսերվատորիայում նա ծանոթացել է մի քանի հայտնի կոմպոզիտորների, այդ թվում՝ Միլան Դվորժակի, Էդվարդ Գրիգի, Գրիգը և Պյոտր Չայկովսկու, բայց նա իր ուսումը համարել է անորակ և մեկ տարի անց թողել կոնսերվատորիան։
Հենրիխ ֆոն Հերցոգենբերգի մոտ սովորելու ընթացքում նա հանդիպել է Կլարա Շումանի և Յոհաննես Բրամսի հետ։ Հետագայում՝ 1891 թվականին նա գրել է «Mass in» ստեղծագործությունը, որը նման էր Բրամսի «Գերմանական Ռեքվիեմ» սիմֆոնիային։ Նա նաև Բրամսի ոճով գրել է մի քանի գերմանական երգեր և յոթ կարճ երգչախմբային նախերգանքներ։
Էթել Սմիթի ստեղծագործությոինների մեջ ընդգրկվել են կամերային գործեր, սիմֆոնիաներ, երգչախմբային ստեղծագործություններ և օպերաներ (ամենահայտնին՝ «The Wreckers»-ը)։
1910 թվականին Սմիթը միացել է կանանց սոցիալական և քաղաքական միությանը, որը քվեարկող իրավունք ունեցող կազմակերպություն էր և գործին նվիրվելու համար երկու տարի հրաժարվել երաժշտությունից։ 1911 թվականի գրած նրա կանանց քայլերթը դարձել է կանանց ընտրական իրավունքի շարժման հիմն, չնայած որ ընտրողներն ավելի հաճախ բղավում էին բառեր, քան երգում։ Երբ Կանանց սոցիալ-քաղաքական միության առաջնորդ Էմմելին Պանկհյորսթը կոչ արեց անդամներին կոտրել ընտրական իրավունքի դեմ պայքարի քաղաքական գործիչների ապակիները՝ ի նշան բողոքի, Սմիթը միացավ 108 հոգու և արեց դա։ Նա երկու ամիս ազատազրկվել Հոլլոուի բանտում[7]։
1922 թվականին Էթել Սմիթն արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 FemBio database (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 https://www.presencecompositrices.com/compositrice/smyth-ethel
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1002.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Lundy D. R. The Peerage
- ↑ David C F Wright (1999) Ethyl Smyth
- ↑ Abromeit, Kathleen A. Ethel Smyth, "The Wreckers," and Sir Thomas Beecham(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1989. — Т. 73. — № 2. — С. 196—211. —
- ↑ Klassika: Dame Ethel Mary Smyth (born in Woking 1858—1944) at www.klassika.info