Էթել Ռիդ

ամերիկացի արվեստագետ

Էթել Ռիդ (անգլ.՝ Ethel Reed, մարտի 13, 1874(1874-03-13)[1], Նյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 1, 1912(1912-03-01)[2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի նկարչուհի, գծագիր[4]։

Էթել Ռիդ
Ծնվել էմարտի 13, 1874(1874-03-13)[1]
ԾննդավայրՆյուբերիպորտ, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել էմարտի 1, 1912(1912-03-01)[2] (37 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մասնագիտությունգրաֆիկական դիզայներ, վիմագրող, նկարազարդող և նկարիչ-փորագրող
Թեմաներգրաֆիկա
 Ethel Reed Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կյանք և կրթություն խմբագրել

Ծնվել է 1874 թվականի մարտի 13-ին, Նյուբերիպորտում (ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ)։ Նրա հայրը մահացել է այն ժամանակ, երբ Էթելը դեռ դեռահաս էր. նրա մայրը շատ դժվարությունների միջով է անցել։ Նկարչական կրթություն ստացել է նկարիչ-մանրանկարիչ Լորա Հիլլի մոտ։

Կարիերա խմբագրել

Էթելը, ում ստեղծագործական մեթոդի համար որպես հիմք է ծառայել բնօրինակից կատարված դիմանկարային էտյուդը, աշխատել է շատ ու հաջողությամբ։ Ճանաչում է ստացել այն բանից հետո, երբ 1985 թվականին նկարազարդել է Գերտրուդա Սմիթի գիրքը։ Հեշտ ճանաչելի նրա ձեռագիրը, որով կատարված են այդ նկարազարդումները, դարձել են նրա ֆիրմային ոճը, նա սկսել է ստեղծել պատի թերթեր։

Անգլիական «Պանչ» ամսագիրը Ռիդին պարբերաբար պատվիրել է ծաղրանկարներ, իսկ ԱՄՆ-ում նա աշխատել է միայն Նյու Յորքում ու Բոստոնում «Լեմսոն, Վոլֆ և ընկերություն» հրատարակչության հետ։

1896 թվականին նա մոր հետ մեկնել է Եվրոպա։ 1897 թվականին նրանք բնակություն են հաստատել Լոնդոնում, որտեղ Ռիդը աշխատել է որպես պատկերազարդող և այդ թվում նաև համագործակցել «Դեղին գիրքը» ամսագրի հետ։ Նրա հետագա ճակատագրի մասին տեղեկությունները շատ քիչ են։

Մահ խմբագրել

Նրա կենսագիրը պնդում է, որ նրա մահվանը նպաստել են հարբեցողությունն ու քնաբեր դեղերի շատ օգտագործումը[5]։ Մահացել է 1912 թվականին քնած ժամանակ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://artsandculture.google.com/entity/wd/m04ggjf_
  2. 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  4. 4,0 4,1 Peterson, William S. The Beautiful Poster Lady: A Life of Ethel Reed. New Castle, DE: Oak Knoll Press, 2013.
  5. "Vanished in the Fog," transcript of a talk by William S. Peterson at the Library of Congress, 5/30/2013. [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Ռիդ» հոդվածին։