Էդվարդ Քինասթոն
Էդվարդ Քինասթոն (անգլ.՝ Edward Kynaston, 1640[1], Լոնդոն, Անգլիայի թագավորություն - 1706[1]), անգլիացի դերասան։
Էդվարդ Քինասթոն բրիտանական անգլերեն՝ Edward Kynaston | |
---|---|
Ծնվել է | 1640[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն |
Մահացել է | 1706[1] |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասան և թատրոնի դերասան |
Կենսագրություն և ստեղծագործական կյանք
խմբագրելՔինասթոնն Ստյուարտների վերականգնման դարաշրջանի վերջին այսպես կոչված «տղա կատարողներից» էր. այդպես էին կոչվում բեմում կանացի դերեր կատարող երիտասարդ դերասաններին։ Գրավիչ արտաքինի շնորհիվ նա համոզիչ էր հերոսուհիների կերպարներում։ Սեմյուել Փիփսն ըստ Ջոն Ֆլեթչերի պիեսի «Հավատարիմ ծառան» բեմադրությունից հետո նրան անվանել է «իր կյանքում երբևէ հանդիպած ամենագեղեցիկ լեդին, միայն թե նրա ձայնն այնքան էլ հաճելի չէր»։ Փիփսը 1660 թվականի օգոստոսի 18-ին կայացած ներկայացումից հետո ընթրել է Քինասթոնի հետ[2]։
Քինասթոնի կանացի արտաքինը մասամբ կարող էր կապված լինել նրա ոչ միանշանակ սեռական կողմնորոշման հետ։ Դերասան Քոլի Քիբերը հիշել է. «Տիկնայք հպարտանում էին, որ ներկայացումից հետո նա թատերական կոստյումով կառքով շրջել է իրենց հետ Հայդ պարկում»[3]։ Քիբերը նաև հիշում է, որ ողբերգության բեմադրությունը, որին ներկա էր նաև Չարլզ II Ստյուարտը, հետաձգվել է, քանի որ թագուհու դերը խաղացող Քինասթոնը «չէր հասցրել սափրվել»[4]։
1660-ական թվականներին կանանց թույլատրվում է բեմ բարձրաանալ, իսկ տղամարդկանց կողմից կանանց դերեր կատարելու հանդեպ վերաբերունքը բացասական է դառնում։ Քինասթոնի վերջին կանացի դերը եղել է Էվադնայի դերը Ֆրենսիս Բոմոնթի և Ջոն Ֆլեթչերի «Աղջկա ողբերգությունները» ներկայացման մեջ, որը բեմադրվել է 1661 թվականին։ Քինասթոնը հաջողություն է ունեցել նաև տղամարդկանց դերերում, որոնցից հատկապես աչքի է ընկել շեքսպիրյան Հենրիխ IV-ի մարմնավորմամբ։ Բեմից հեռացել է 1699 թվականին։
Կերպարն արվեստում
խմբագրել2004 թվականին Բիլլի Կրուդապը Քինասթոնի դերում հանդիսատեսին է ներկայացել ռեժիսոր Ռիչարդ Էյրի «Բեմական գեղեցկություն» ֆիլմում, որն ամերիկացի դրամատուրգ Ջեֆրի Հաթչերի «Complete Female Stage Beauty» պիեսի էկրանավորումն է։ Ֆիլմում խաղացել են նաև Կլեր Դենսը, Ռուպերտ Էվերետը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 British Museum person-institution thesaurus
- ↑ The Diary of Samuel Pepys, Saturday 18 August 1660.
- ↑ Colley Cibber, An Apology for the Life of Colley Cibber, With an Historical View of the Stage During His own Time: Written by Himself, Byrne R. S. Fone, ed., Mineola, NY, Courier Dover, 2000; p. 71.
- ↑ Cibber, p. 71.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Քինասթոն» հոդվածին։ |