Էդվարդ Նինո Էրնանդես (անգլ.՝ Edward Niño Hernández, մայիսի 10, 1986(1986-05-10), Բոգոտա, Կոլումբիա)[1] աշխարհի երկրորդ ամենակարճահասակ շարժվող մարդն է[2]։ Նա հավաստագրվել է Գինեսի ռեկորդների գրքում 2010 թվականի սեպտեմբերի 4-ին։

Էդվարդ Նինո Էրնանդես
Ծնվել էմայիսի 10, 1986(1986-05-10) (37 տարեկան)
ԾննդավայրԲոգոտա, Կոլումբիա
Քաղաքացիություն Կոլումբիա
Մասնագիտությունդերասան

Էրնանդեսը դադարել է աճել դեռ երկու տարեկանից։ Ծնված օրվանից նրա հասակն ավելացել է ընդամենը 40 սմ-ով[3]։ 24 տարեկանում Էրնանդեսը 0,7 մ հասակ է ունեցել և կշռել է 10 կգ։ 33 տարեկանում Էրնանդեսի հասակը եղել է 0,721 մ[1]։ Նա ապրում է Կոլումբիայի Բոգոտա քաղաքում[4][5]

Գինեսի այս ռեկորդի նախորդ տիտղոսակիրը՝ Մոնղոլիայից Հե Պինգպինգն է եղել, որի հասակը Էրնանդեսից 3,8 սմ բարձր է եղել։ Նա մահացել է 2010 թվականի մարտի 13-ին Հռոմում, որտեղ նկարահանվում էր Lo show dei record հեռուստահաղորդումում։ Էրնանդեսի ռեկորդը գերազանցել է երբ նեպալցի Խագենդրա Թապա Մագարը։ Ռեկորդը վերականգնվել է 2020 թվականի հունվարի 17-ին՝ Մագարի մահից հետո, բայց կրկին կորցրել է այն 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, երբ իրանցի Աֆշին Ղադերզադեն 20 տարեկան է դարձել[2]։

Էրնանդեսը գումար է վաստակում տարբեր շոուներում հանդես գալով և ֆիլմերում նկարահանվելով, նա հանդես է եկել Արգենտինայի Susana Giménez հեռուստածրագրում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «New record holder for the world's shortest man living confirmed as Edward Niño Hernández of Colombia». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մայիսի 12. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 21-ին.
  2. 2,0 2,1 «20-year-old Iranian confirmed as world's shortest man». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. LLC, Helix Consulting. «Աշխարհի ամենափոքր մարդը գոհ է իր մարմնից». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 20-ին.
  4. BBC: Colombian declared world's shortest man
  5. "World's shortest man named as 27ins tall Colombian" Telegraph
  6. Աշխարհի ամենափոքր մարդը Կոլումբիայից է