Էդվարդ Մարոու (անգլ.՝ Edward R. "Ed" Murrow, ապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…], Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - ապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…], Pawling), ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի հայտնի լրագրող։ Ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայի համար մղվող ճակատամարտի ժամանակ Լոնդոնից հեռարձակված իր ռադիոռեպորտաժների շնորհիվ, որոնք հսկայական լսարաններ են հավաքել ԱՄՆ-ում և Կանադայում։ Որոշ պատմաբաններ Մարոուին համարում են լրագրության պատմության խոշորագույն դեմքերից մեկը։ Մարոուի ռեպորտաժները միշտ աչքի են ընկել անկեղծությամբ ու ազնվությամբ։ Առաջիններից մեկն է եղել, որ լրատվական ռեպորտաժներ է վարել հեռուստատեսությունում։ 1954 թվականին Մարոուի հեռարձակումները հանգեցրել են նրան, որ հանրապետական սենատոր Ջոզեֆ Մաքարթին քննադատվել է հասարակության կողմից, և նրա գործունեությունն անկում է ապրել։


անգլ.՝ Edward R. Murrow
Դիմանկար
Ծնվել էապրիլի 25, 1908(1908-04-25)[1][2][3][…]
ԾննդավայրԳրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2][3][…] (57 տարեկան)
Մահվան վայրPawling
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի պետական համալսարան, Burlington-Edison High School? և Aiglon College?
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինJanet Huntington Brewster?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Edward R. Murrow Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Հյուսիսային Կարոլինայում՝ քվակերների ընտանիքում։ 1926 թվականին՝ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, Պուլմանում ընդունվել է Վաշինգտոնի նահանգային քոլեջ (այժմ՝ Վաշինգտոնի պետական համալսարան) և ստացել է լեզվաբանի դիպլոմ։ 1930 թվականին՝ բակալավրի կոչում ստանալուց հետո, նա վերադարձել է Նյու Յորք։

1932-1935 թվականներին եղել է միջազգային կրթության ինստիտուտի փոխտնօրեն, արտասահմանյան փախստական գիտնականների օգնության Շտապ հանձնաժողովի քարտուղարի տեղակալ. օգնել է անվանի գերմանացի գիտնականներին, որոնք կորցրել էին իրենց աշխատանքը կամ փախել էին նացիստական ռեժիմից։

1935 թվականին միացել է CBS ամերիկյան հեռուստառադիոցանցին՝ որպես բանակցությունների և կրթական ճյուղի տնօրեն և աշխատել է այս ընկերությունում իր ամբողջ գործունեության ընթացքում։ Բացի հաղորդավար Բոբ Թրաուտից, հեռուստաալիքում այն ժամանակ առհասարակ նորությունների բաժին չկար։ 1937 թվականին Մարոուն ուղևորվել է Լոնդոն՝ որպես CBS-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն։ Եվրոպայի մայրցամաքային երկրների համար համանման պաշտոնում աշխատանքի է ընդունել Ուիլիամ Շիրերին։ Նրա աշխատակից լրագրողները հետագայում կոչվել են «Մարոուի տղաներ»։

1958 թվականին ելույթ է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի լրագրողների ասոցացիայի (Radio and Television News Directors Association) առջև և փնովել է ԶԼՄ-ներին՝ ասելով, որ նրանք եկամուտը հասարակության շահերից բարձր են դասում՝ այդպիսով անկման, էսկապիզմի և իրականությունից անջատման խթան դառնալով[7][8]։ Համարվում է, որ հենց այս ելույթի պատճառով է Մերոուն հեռացել CBS News-ից։

2005 թվականին Ջորջ Քլունին նկարահանել է «Բարի գիշեր և հաջողություն» պատմավավերագրական ֆիլմը, որը պատմում է Մարոուի և սենատոր Մաքարթու հակամարտության մասին. վերջինիս Մարոուն մեղադրել էր դեմագոգիայի և ամերիկացիների ժողովրդավարական իրավունքների խախտման մեջ։ Երբ Քլունին հարցրել են, թե ինչու նա անձամբ չի կատարել լրագրողի դերը, նա պատասխանել է.

  Ես տարիքով համապատասխան եմ այդ դերին։ Բայց նրա հաղորդումները դիտելիս հասկացել եմ, որ նա այնպիսի տեսք ուներ, կարծես ողջ աշխարհն էր պահում իր ուսերին։ Եվ եթե անկեղծ լինենք, դա այն տպավորությունը չէ, որը մարդիկ ստանում են ինձ տեսնելիս։  

Հայտնի խոսքեր

խմբագրել

Այն կարող է ուսուցանել, լուսավորել և նույնիսկ ոգեշնչել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ այն ճիշտ են օգտագործում։ Հակառակ դեպքում այն ընդամենը արկղ է՝ լարերով և լամպերով։
RTNDA համագումարի ժամանակ, 1958 թվականի հոկտեմբերի 15

  • Վախի մասին.

Ոչ ոք չի կարող վախեցնել ամբողջ ազգին, եթե ինքը ազգը չօգնի այդ հարցում։
— Աշխատակիցների ժողովի ժամանակ ունեցած ելույթից, 1954 թվական, մարտի 9-ը

  • Քաղաքացիական ազատությունների պաշտպանության մասին.

Մենք գործով պնդում և ապացուցում ենք, որ պաշտպանում ենք ազատությունը, որտեղ էլ որ այն լինի։ Բայց մենք չենք կարող պաշտպանել ազատությունը երկրի սահմաններից դուրս, եթե ունակ չենք այն պաշտպանել ներսում։

  • «Բարի գիշեր և հաջողություն (անգլ.՝ Good night, and good luck)»,- Մերոուն միշտ այս բառերով է ավարտել իր հաղորդումները։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Winfield B. H. Murrow, Edward R. (25 April 1908–27 April 1965), broadcast journalist // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1601185
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 https://www.liu.edu/polk-awards/past-winners
  5. Edward R. Murrow
  6. Trustees Award – The Emmys
  7. Вир Ивлев Отражение. — Litres, 2017-09-05. — 331 с. — ISBN 9785457985575
  8. «Российский момент Мерроу». ИноСМИ.Ru (ռուսերեն). 2011 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Մարոու» հոդվածին։