Էդվարդ Համբարձումյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդվարդ Հակոբի Համբարձումյան (հոկտեմբերի 10, 1909 - մայիսի 1, 1978, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1909 |
Մահացել է | մայիսի 1, 1978 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԷդվարդ Համբարձումյանը ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Դաշբուլուն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Համբարձումյանների ընտանիքը ստիպված էր փախչել թուրքական ջարդերից և 1917 թվականին ապաստան են գտել Կրասնոդար քաղաքում։ Ավելի ուշ Էդվարդ Համբարձումյանը տեղափոխվել է Երևան։ 1936 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական ստուդիան, 1938 թվականին՝ թատերական ստուդիան։ Երկու տարի աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետև մեկնել Մոսկվա, ուսումը շարունակել հայ Մշակույթի տանը կից ստուդիայում։ 1941 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։
Խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և դրամատիկական թատրոններում։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է և եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի տնօրենը[1]։
Ներկայացումներ
խմբագրել- Թագավոր՝ Ռ. Նելսոնի «Թագավորը զվարճանում է»
- Թափառնիկոս՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»
- Էդվին՝ «Սիլվա»
- Մարգար՝ Տիգրան Չուխաճյանի «Կարինե»
- Մուրադ՝ Արտեմի Այվազյանի «Աշուղ Մուրադ»
- Յանկո՝ Իսահակ Դունաևսկու «Ազատ քամի»
- Բարոն՝ Շտրաուսի «Գնչուական բարոն»
- Էտյեն՝ «Կրկեսի արքայադուստրը կամ Միստր Իքս»