Էդուարդ լիճ կամ Ռուտանզիգե ( անգլ.՝ Rutanzige Lake Edward )[1][2], 1973 թվականից մինչև 1979 թվականը կոչվել է Իդի Ամին Դադա, լիճ Կենտրոնական Աֆրիկայում, Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին, հասարակածից մի քանի կիլոմետր հարավ։ Աֆրիկական Մեծ լճերից ամենափոքրն է։

Էդուարդ
Wfm lake edward lake george.jpg
Տեսակլիճ
ԵրկիրFlag of Uganda.svg Ուգանդա և Flag of the Democratic Republic of the Congo.svg ԿԴՀ
Երկարություն77 կմ
Լայնություն40 կմ
ԲԾՄ912 մետր
Խորություն117 մետր
Մակերես2150 կմ²
Ծավալ39 500 խորանարդ հեկտոմետր
Մասն էԱֆրիկայի մեծ լճեր
Ջրահավաքի տարածքՆեղոսի ավազան
Ավազանի տարածք12 096 կմ²
Ավազանի երկիրFlag of the Democratic Republic of the Congo.svg ԿԴՀ և Flag of Uganda.svg Ուգանդա
Լիճ հոսող գետKazinga Channel? և Rutshuru River?
Լճից հոսող գետSemliki River?
Անվանված էԷդուարդ VII
Map
Map

Կոչվել է ի պատիվ Վիկտորիա թագուհու ավագ որդու՝ Էդուարդ VII-ի։ Իր հերթին, Աֆրիկայի մեկ այլ մեծ լիճ` Վիկտորիա լիճը կոչվում է Վիկտորիա թագուհու անունով։ Լճի անունը տրվել է Մորտոն Ստենլին, ով այցելել է լիճը 1888 թվականին։ Հետագայում լիճը վերանվանվել է Իդի Ամին Դադա` ի պատիվ Ուգանդայի բռնապետ Իդի Ամինի, սակայն այսօր լիճը կրկին կրում է իր նախկին անունը։

Էդուարդ լիճ են թափվում Նիամուգասանի, Իշաշա, Ռուցուրու և Ռվինդի գետերը[3]։ Լճից ջուրը հյուսիսից Սեմլիկի գետով հոսում է Ալբերտ լիճ։ Էդվարդ լիճը Կազինգա ջրանցքով կապված է նաև հյուսիսարևելյան Ջեորջ լճի հետ։

Լիճը գտնվում է 912 մ բարձրության վրա։ Լճի մակերեսը 2.150 կմ² է (մայրցամաքում մեծությամբ 15-րդը)[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Словарь географических названий зарубежных странстран (ռուսերեն)։ Nedra։ 1986 
  2. Ուգանդայի քարտեզ, մասշտաբ 1:1 500 000, ГУГК, 1982 թվական
  3. 3,0 3,1 Эдуард (озеро) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 311