Էդուարդ Նիկիտիի Վանցյան (սեպտեմբերի 13, 1921(1921-09-13)[1], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - փետրվարի 17, 1989(1989-02-17)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1965): ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1975)[2]:

Էդուարդ Վանցյան
Ծնվել էսեպտեմբերի 13, 1921(1921-09-13)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել էփետրվարի 17, 1989(1989-02-17)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Վրացական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան (1943)
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964) և պրոֆեսոր (1965)
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Վանցյանը ծնվել է 1921 թվականին Թիֆլիսում։ 1943 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը։ 1958-1963 թվականներին աշխատել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում, 1963 թվականից՝ կլինիկական և փորձարարական վիրաբուժության ՀամԳՀԻ կերակրափողի և ստամոքսի վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1969-1989 թվականներին՝ փոխտնօրեն[3]։

Աշխատանքները վերաբերում են ստամոքսի վիրաբուժությանը և շարժողական ֆունկցիային, վիրահատված կերակրափողի հիվանդություններին։ Առաջարկել է կերակրափողի ամբողջական և հատվածային պլաստիկայի եղանակ։ Մշակել է կերակրափողի նեղացման և սրտի կծկանքի պահպանողական բուժման հատուկ օդալայնիչ։ Հեղինակ է շուրջ 170 գիտական աշխատանքների և 9 մենագրության[4]։

Անդամակցություն խմբագրել

  • Վիրաբույժների միջազգային ընկերության անդամ
  • Կուբայի, ԳԴՀ, ԳՖՀ, Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի վիրաբույժների ընկերությունների պատվավոր անդամ

Պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ պետական մրցանակ
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան
  • Յան Պուրկինեի արծաթե մեդալ ու պատվո դիպլոմ (Չեխոսլովակիա)

Երկեր խմբագրել

  • Многотомное руководство по хирургии, под ред. Б. В. Петровского, т. 6, кн. 2, М., 1966 (авт. ряда разд.)
  • Дивертикулы пищевода, М., 1968 (совм, с Петровским Б. В.)
  • Лечение ожогов и рубцовых сушений пищевода, М., 1971 (совм, с Тощаковым Р. А.)
  • Приобретенные свищи между пищеводом и дыхательными путями, Баку, 19 72 (совм, с др.)
  • Грыжи пищеводного отверстия диафрагмы, Тбилиси, 1974 (совм, с др.)
  • Операции на пищеводе, в кн: Атлас грудн. хир., под ред. Б. В. Петровского, т. 2, с. 121, М., 1974 (совм, с Тощаковым Р. А.)
  • Язва кардинального отдела желудка, Эдуард Ванцян, Александр Черноусов, Александр Корчак, «Медицина» 1982 г.[5]

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=14912
  2. Большая Медицинская Энциклопедия, Ванцян Эдуард Никитич
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Ванцян Эдуард Никитич (1921-1989) - хирург, профессор, член-корреспондент АМН СССР. Могилы врачей. г. Москва». mednecropol.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  5. «Эдуард Ванцян, Александр Черноусов, Александр Корчак». www.livelib.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.(չաշխատող հղում)