Էդուարդ Թումաճանյան
Էդուարդ Համազասպի Թումաճանյան (1944[1])[2], հայազգի օպերային երգիչ (բարիտոն)։ Ռումինիայի վաստակավոր արտիստ (1972)։
Էդուարդ Թումաճանյան | |
---|---|
Ծնվել է | 1944[1] |
Երկիր | Ռումինիա |
Մասնագիտություն | օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ռումինիայի օպերայի և բալետի թատրոն |
Կրթություն | Բուխարեստի ազգային երաժշտական համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Թումաճանյանը ծնվել է 1942 թվականի փետրվարի 4-ին Բուխարեստում։ 1968 թվականին ավարտել է Բուխարեստի կոնսերվատորիան[3]։
1968 թվականին դարձել է Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչ. դերերգերից են՝ Դոն Պիցարո (Լ. վան Բեթհովենի «Ֆիդելիո»), Վոլֆրամ (Ռ. Վագների «Տանհոյզեր»), Ռիգոլետտո (Ջ. Վերդիի «Ռիգոլետտո»), Օնեգին (Պ. Ի. Չայկովսկու «Եվգենի Օնեգին») և այլն։
Գլխավոր դերերգերով հանդես է եկել Փարիզի, Ռուանի, Լիոնի, Լոզանի, Զալցբուրգի, Համբուրգի, Քյոլնի, Միլանի, Ամստերդամի, Վիեննայի, Նովոսիբիրսկի, Խարկովի և այլ օպերային թատրոններում։ Երգել է նաև Ջ. Վերդիի (10-ից ավելի), Շ. Գունոյի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Գ. Դոնիցետտիի, Վ. Ա. Մոցարտի, Մ. Պ. Մուսորգսկու, նաև ժամանակակից կոմպոզիտորների՝ Է. Վոլֆ Ֆեռարիի «Մադոննայի մանյակը», Պ. Բենտոյուսի «Համլետ» և այլ օպերաներում։ Մենահամերգներով ելույթներ է ունեցել սիմֆ. նվագախմբերի հետ. երգացանկում՝ Յ. Ս. Բախի. Գ. Ֆ. Հենդելի, Յ. Հայդնի, Լ. վան Բեթհովենի, Բ. Բրիտտենի, Գ. Ֆ. Տելեմանի, Կ. Օրֆի օրատորիաները, Ֆ. Շուբերտի, Յ. Բրամսի, Մ. Ռավելի, Ս. Վ. Ռախմանինովի, Ջ. Էնեսկուի, Օ. Ռեսպիգիի երկերից։ Հանդես է եկել Մ. Կաբալիեի, Պ. Դոմինգոյի, Մ. Ֆրենիի, Խ. Կառերասի, Կ. Ռիչարելլիի և ուրիշների հետ։
Էդուարդ Թումաճանյանի կատարողական արվեստն աչքի է ընկնում երգերի և դերերգերի նուրբ, ինքնատիպ մեկնաբանությամբ։
Միջազգային մրցույթների (Փարիզ, 1972, Վիեննա, 1979, և այլն) դափնեկիր է։
1972 թվականին արժանացել է Ռումինիայի վաստակավոր արտիստի պատվավոր կոչման[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ Hall, Charles J. (2002). Chronology of Western classical music, Volume 2, p. 1327. Routledge
- ↑ compendium.ro. Eduard Tumagian. Retrieved 24 February 2013 (ro).
- ↑ «Էդուարդ Թումաճանյան». Արխիվացված է օրիգինալից 2023-02-09-ին. Վերցված է 2023-02-09-ին.
Գրականություն
խմբագրել- Fradkin, Robert A. (1996). The Well-Tempered Announcer: A Pronunciation Guide to Classical Music p. 105. Indiana University Press
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |