Էդուարդ Գոլանճյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Էդուարդ Գոլանճյան (նոյեմբերի 9, 1880(1880-11-09)[1][2], Սկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հունիսի 12, 1957(1957-06-12)[1][2], Բուխարեստ, Ռումինիա[1][2]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։

Էդուարդ Գոլանճյան
արմտ. հայ.՝ Եդուարդ Գօլանճեան
Ծնվել էնոյեմբերի 9, 1880(1880-11-09)[1][2]
ԾննդավայրՍկյուտար, Ստամբուլի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2]
Վախճանվել էհունիսի 12, 1957(1957-06-12)[1][2] (76 տարեկան)
Վախճանի վայրԲուխարեստ, Ռումինիա[1][2]
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
ԿրթությունՊերպերյան վարժարան (1899)[1]
Էդուարդ Գոլանճյան Վիքիդարանում

Գրող Մանվել Գոլանճյանի հայրը։

Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է տեղի Պերպերյան վարժարանում։ Չափածո ստեղծագործություններով աշխատակցել է Պոլսի հայերեն գրեթե բոլոր թերթերին («Սուրհանդակ», «Արևելք», «Ոստան», «Բյուզանդիոն», «Մանզումեի էֆքյար», «Ժամանակ», «Մասիս», «Ծաղիկ» և այլն), ինչպես և ֆրանսերեն «Իստանբուլ», անգլերեն «Լեվընդ հերալդ» թերթերին, որոնք նույնպես լույս էին տեսնում Պոլսում։ 1910 թվականին հրատարակել է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Արևելքի բոցեր» վերնագրով։ 1922 թվականից բնակություն է հաստատել Բուխարեստում, զբաղվել է ուսուցչությամբ, շարունակելով թղթակցել սփյուռքահայ մամուլին։ Ֆրանսերենից հայերեն, հայերենից ֆրանսերեն կատարել է թարգմանություններ[3]։

Աշխատակցել է «Փունջ», «Արևելք», «Մասիս» պարբերականներին, «Ամենուն տարեցոյցը», «Նավասարդ» տարեգրքերին[4]։

Երկեր խմբագրել

  • Արեւելքի բոցեր, բանաստեղծությունների ժողովածու, 1909։
  • Ցայգոլոյս, Ռ. Զարդարյան, թարգմանություն ֆրանսերենից, 1912 թվական (Ա. Չոպանյանի և Գ. Եսայանի հետ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 249.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 147