Էդուարդ Գասպարյան
հայ դերասան
Էդուարդ Մխիթարի Գասպարյան (օգոստոսի 5, 1950, Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2010)[1]։
Էդուարդ Մխիթարի Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1950 (72 տարեկան) |
Ծննդավայր | Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի Նիկոլայ Գոգոլի անվան թիվ 35 դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրել1969 թվականին ավարտել է Երևանի Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը։ 1971-1974 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի[2] դերասանական բաժնում՝ Կիմ Արզումանյանի արվեստանոցում։ 1977 թվականից Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան է[3]։
Դերերը թատրոնում
խմբագրել- Ռոնալդո՝ «Համլետ»
- Պետրոս՝ «Ռոմեո և Ջուլիետ»
- Տիտինյո՝ «Հուլիոս Կեսար»
- Ռաֆ՝ «Իմ սիրտը լեռներում է»
- Դատավոր՝ «Կոտորածն մանկանց»
- Փաստաբան՝ «Մեծապատիվ մուրացկաններ»
- Տնօրեն՝ «Չեզոք գոտի»
- Գեներալ՝ «Արքան մեռնում է»
- Վռամշապուհ՝ «Կանաչ ստվերներ»
- Լուկա՝ «Ակամա բժիշկ»
- Լապչենկո՝ «Իրկուտսկյան պատմություն»
- Եղբայր՝ «Արտույտը»
- Վարդան՝ «Վերջին ուսուցիչը»
- Բասկո՝ «Գնդապետ թռչուն»
- Քաղաքապետ՝ «Ու պահը լռեց»
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2005 | Իմ մեծ հայկական հարսանիքը | ռեստորանի տնօրեն |
2001 | Ընտրություն | Ազատ |
1994 | Լաբիրինթոս | առաջին թիկնապահ |
1993 | Քույրիկը Լոս Անջելեսից | |
1988 | Ոսկե բրեգետի գաղտնիքը | դրվագ |
1987 | Մեզանից երեքը
|
|
1984 | Հեծյալը, որին սպասում էին | |
1982 | Պատահար հուլիսին | |
1980 | Լիրիկական երթ |
Հեռուստասերիալներ
խմբագրել- «Կյանքի գինը»
- «Լքյալները» - պատգամավոր Կարպիս Շաքարյան,
- «Հրեշների գայլը» - «օրենքով գող» Լավրենտ Խաչատրյան
- «Կոռուպցիա»
- «Կոռուպցիա 2։ Հատուցում»