Էդուարդ Ավագյան (պետական գործիչ)

Էդուարդ Փաշոյի Ավագյան (1934, Բերդ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1991, Երևան), հայ պետական և քաղաքական գործիչ[1]։

Էդուարդ Փաշոյի Ավագյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
դեկտեմբերի 10, 1985 - հոկտեմբերի 9, 1989
Նախորդող Մուրադ Մուրադյան
Հաջորդող Արտաշես Գեղամյան
 
Կրթություն՝ Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր 1934
Ծննդավայր Բերդ, Շամշադինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանի օր 1991
Վախճանի վայր Երևան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Էդուարդ Ավագյանը ծնվել է 1934 թվականին Շամշադինի Բերդ ավանում (այժմ՝ Տավուշի մարզ)՝ նորաշենցիների ընտանիքում։ 1941 թվականին ընդունվել է Երևանի № 40 միջնակարգ դպրոցը։ 1951 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է այն։ Ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1957 թվականին աշխատանքի է ընդունվել ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարությունում, իսկ հետո՝ Երևանի Լենինյան (Շենգավիթի) շրջխորհրդի կոմիտեում։ 1960-1963 թվականներին ՀԽՍՀ Պետշինում պաշտոններ է վարել, աշխատել է վերահսկողության կոմիտեում, աշխատել է նաև Երևանի Օրջոնիկիձեի (Էրեբունի) կուսշրջկոմի արդյունաբերական բաժնի վարիչ, եղել է ՀԿԿ կենտկոմի շինարարության բաժնի հրահանգիչ[2]։

1967 թվականներին Էդուարդ Ավագյանը ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոցը և աշխատանքի է անցել ՀԿԿ-ում որպես տեսուչ։ 1968 թվականին Էդուարդը ընտրվել է Օրջոնիկիձեի շրջխորհրդի գործկոմի նախագահ։ Նա նաև եղել է ՀԽՍՀ նախարարների խորհրդի տնտեսական վարչության պետ, 1971-1971 թվականներին եղել է գյուղական շինարարությունների նախարարի տեղակալ, 1972-1974 թվականներին՝ Խորհրդային շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1974-1979 թվականներին՝ Աբովյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար, 1979-1985 թվականներին եղել է ՀԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարար։

1985 թվականին Էդուարդ Ավագյանը Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվել և այդ պաշտոնում աշխատել է մինչև 1989 թվականը։

1989-1990 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության գործերի կառավարիչը։

Եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, մահացել է 1991 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Երևանի նախկին քաղաքապետեր // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք
  2. Էդուարդ Ավագյան // Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք