Էդուարդ Աղայան (քանդակագործ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Աղայան (այլ կիրառումներ)
Էդուարդ Մակարի Աղայան (հոկտեմբերի 19, 1936, Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1993, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայ քանդակագործ։
Էդուարդ Աղայան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1936 |
Ծննդավայր | Վոլգոգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 1993 |
Վախճանի վայրը | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1957) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1964) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Ռուսաստանի նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԷդուարդ Աղայանը ծնվել է Ստալինգրադում 1936 թվականին։ 1946 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ 11 տարեկանից զբաղվել է քանդակագործությամբ։ 1953-1957 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1957-1964 թվականներին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1964 թվականին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Անուշկինի արվեստանոցում), 1967 թվականին՝ ԽՍՀՄ նկարիչների ակադեմիայի ստեղծագործական արվեստանոցում (ասպիրանտուրա) ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Նիկոլայ Տոմսկու ղեկավարությամբ։ 1967 թվականից եղել է Ռուսաստանի նկարիչների միության անդամ։
Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի թանգարաններում (մասնավորապես, Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակագործության և Ռուսական թանգարաններում) ինչպես նաև արտերկրում[1][2]։
Մահացել է 1993 թվականին։ Թաղված է Սմոլենսկի հայկական գերեզմանոցում։
Ցուցահանդեսներ
խմբագրել1956 թվականից մասնակցել է հանրապետական, միութենական, միջազգային ցուցահանդեսներին (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Կուբա, Հունգարիա, Բուլղարիա). 1978 թվականին Լենինգրադում բացվել է Աղայանի առաջին ցուցահանդեսը (Ամառային այգի, Ռուսաստանի տաղավար)։
Ստեղծագործություններ
խմբագրելՍտեղծագործել է մոնումենտալ, դեկորատիվ քանդակագործության, ինչպես նաև դիմաքանդակի բնագավառում։ Տեղադրված աշխատանքներ ունի Օմսկում, Սևերոդվինսկում (Ռուսաստան), Երևանում (Հայաստան), Ռիբնիցայում (Մոլդովա), Սալավատում (Բաշկորոստան)։
Գործերից են՝
- «Քոչարի»
- «Մեսրոպ Մաշտոց»
- «Սայաթ-Նովա»
- «Մարտիրոս Սարյան»
- «Համագործակցություն»
- «Մարդկային կյանք»
- «Վիսոցկու հիշատակին»
- «Սխրանք» գյուղ Մարտիշկինո, 1984 թ.
- «Հարձակում», Գոստիլիցյան մայրուղում, 1969 թ.
- «Մանկության հեքիաթներ» Կոլոլևա փողոցում
- «Երազ» 1969 թ.
- Սերգեյ Պրոկոֆևի հուշատախտակը Իզմայլովյան 1 պողոտայում
- «Ռուսական նավատորմի ստեղծողներին» արձանախումբը «Մերձբալթիկա» հյուրանոցի առջև դարձել է ծովային նավատորի խորհրդանիշը Սանկտ Պետերբուրգում
- «Հայաստան» 1976 թ.
- «Օրփեոս»
- «Պրոմեթևս»
- «Օլգա Բերգոլց»
- «Տիեզերագնաց Ա. Գ. Նիկոլաևի դիմաքանդակը»
- «Ալեքսանդր Պուշկին»
- «Պյոտր Չայկովսկու դիմաքանդակը»
- «Հնագետ Կոմովոյի դիմաքանդակը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էդուարդ Մակարի Աղայան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Էդուարդ Աղայանի ստեղծագործական գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.