Էդնա Պարկեր (անգլ.՝ Edna Parker, ապրիլի 20, 1893(1893-04-20), Hendricks Township, Շելբի շրջան, Ինդիանա, ԱՄՆ - նոյեմբերի 26, 2008(2008-11-26)[1], Shelbyville, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի ուսուցչուհի, երկարակյաց։ 2007 թվականի օգոստոսի 13-ից մինչ մահվան օրը համարվում էր ամենածեր մարդը[2]։ Կյանքի վերջին տարիները անցկացվել է Շելբիլվիլում (Ինդիանա)։ Էդնա Պարկերի մահից հետո ամենատարեց բնակիչ է ճանաչվել պորտուգալացի Մարիա դե Ժեզուշը[3]։

Էդնա Պարկեր
անգլ.՝ Edna Ruth Parker
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1893(1893-04-20)
ԾննդավայրHendricks Township, Շելբի շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 26, 2008(2008-11-26)[1] (115 տարեկան)
Մահվան վայրShelbyville, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունFranklin College?
Մասնագիտությունուսուցչուհի
Ստորագրություն
Изображение автографа
 Edna Parker Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էդնա Պարկերը ծնվել է 1893 թվականի ապրիլի 20-ին Ինդիանա նահանգի ագարակներից մեկում։ Սովորել է Ֆրանկլինի անվան միջին դպրոցում, այնուհետև հաճախել է Ֆրանկլինի քոլեջ, որպեսզի ստանա բարձրագույն կրթություն։

Պարկերը մի քանի տարի դասավանդել է Սմիթլենդի դպրոցում։

1913 թվականի ապրիլի 12-ին Էդնան ամուսնացել է իր հարևան Էռլ Պարկերի հետ, որը մահացել է 1939 թվականի փետրվարի 23-ին։ Նրանք ունեցել են 2 տղա՝ Քլիֆորդ և Էռլ կրտսերը։ Էդնան իր որդիներից երկար է ապրել։ 2008 թվականի ապրիլին նա ուներ 5 թոռ, 14 ծոռ և 13 ծոռնորդի։ Ունեցել է նաև 2 քույր (Ջորջիան ապրել է մինչ 99 տարեկանը և Օպալը ապրել է մինչ 88 տարեկանը)։

Ամուսնու մահից հետո, երբ Էդնան 45 տարեկան էր, մնաց ապրելու ագարակում։ 100 տարեկան հասակում Էդնան տեղափոխվել է ավագ որդու՝ Քլիֆորդի մոտ։ Մի անգամ ձմռանը Քլիֆորդը և նրա կինը գնացին բասկետբոլի խաղի, իսկ Էդնան մնաց տանը մենակ։ Երբ նրանք վերադարձան, Էդնային գտան տան բակում՝ ձյան մեջ անգիտակից վիճակում։ Չնայած թեթև վնասվածքներին՝ Էդնան շուտափույթ ապաքինվեց։ Հետագայում Էդնային տարել են ծերանոց։

Պարկերը շատ էր սիրում կարդալ պոեզիա, սիրում Ջեյմս Ուիտկոմբա Ռայլիի ստեղծագործությունները, ամեն օր կարդում էր թերթեր և հաճախ ուղարկում էր ինքնագրեր։ 2007 թվականին իր ծննդյան 114-ամյակի կապակցությամբ նա շնորհավորական նամակ է ստացել ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Ուոկեր Բուշից։ Բացի այդ, Շելբիլվիլի քաղաքապետը նրան փոխանցել է քաղաքի խորհրդանշական բանալին։

2008 թվականին Պարկերը նկարահանվել է Մարկ Դոլանի «Աշխարհը ... և ես» վավերագրական ֆիլմի դրվագներից մեկում[4]։

Էդնան մահացել է ծերանոցում՝ Ինդիանա նահանգում, 2008 թվականի նոյեմբերի 26-ին, 115 տարեկան և 220 օրական հասակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.chicagotribune.com/news/chi-ap-in-oldestpersondies,0,5431712.story
  2. World’s oldest person, Yone Minagawa, dies at 114 Արխիվացված 2007-10-06 Wayback Machine — Japan News Review.
  3. Старший по цеху Российская газета
  4. «The World's ... and Me». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդնա Պարկեր» հոդվածին։