Ժակ-Ֆիլիպ Բուշարդոն

(Վերահղված է Ժակ Ֆիլիպ Բուշարդոնից)

Ժակ-Ֆիլիպ Բուշարդոն (ֆր.՝ Jacques-Philippe Bouchardon, մայիսի 1, 1711(1711-05-01)[1][2][3][…], Շոմոն - դեկտեմբերի 19, 1753(1753-12-19)[4][2][5], Ստոկհոլմ, Շվեդիա), ֆրանսիացի քանդակագործ և դեկորատոր։

Ժակ-Ֆիլիպ Բուշարդոն
ֆր.՝ Jacques-Philippe Bouchardon
Jaques-Philippe Bouchardon.jpg
Ծնվել էմայիսի 1, 1711(1711-05-01)[1][2][3][…]
ԾննդավայրՇոմոն
Մահացել էդեկտեմբերի 19, 1753(1753-12-19)[4][2][5] (42 տարեկան)
Վախճանի վայրըՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունRoyal Standard of the King of France.svg Ֆրանսիա[6]
Մասնագիտությունքանդակագործ
Ծնողներհայր՝ Ժան Բատիստ Բուշարդոն
Jacques-Philippe Bouchardon Վիքիպահեստում
Ստոկհոլմի թագավորական պալատի ճակտոնը

Ժան Բատիստ Բուշարդոնի որդին և Էդմե Բուշարդոնի կրտսեր եղբայրը։

ԿենսագրությունԽմբագրել

Ինչպես և իր եղբայր Էդմեն, Ժակ Ֆիլիպը սովորել է հոր՝ Ժան Բատիստ Բուշարդոնի մոտ։ 1730-1735 թթ. բանակում ծառայել է, այնուհետև փարիզյան Գեղեցիկ արվեստների դպրոցում ստացել ուսում։ Միաժամանակ արվեստանոցում եղբորը օգնել է։ 1740 թվականին Փարիզի Կարլ Տեսին գրաֆը նրան հրավիրում է Շվեդիայի մայրաքաղաքում գտնվող Թագավորական պալատը՝ գեղեցիկ քանդակներ ստեղծելու։ Պալատական ժամացույցի ներսում ստեղծում է ներքին ռելիեֆներ։ Բացի դեկորատիվ աշխատանքներից, ստեղծել է նաև շվեդացի հայտնիների դիմանակարներ։ 1750–1751 թվականներին հաստատվել է Իտալիայում։ Ժակ Ֆիլիպը մահացել է Ստոկհոլմում 1735 թվականի դեկտեմբերի 19-ին։

ՍտեղծագործություններԽմբագրել

Բուշարդոնի աշխատանքները կապված են Շվեդիայի հետ, որտեղ նա մինչ իր կյանքի վերջ ապրել և ստեղծագործել է։

ԾանոթագրություններԽմբագրել