Էդիտ Բոլդուին (անգլ.՝ Edith Ella Baldwin, 1848, Վուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1920), ամերիկացի նկարչուհի և գրող[1]։

Էդիտ Բոլդուին
Ծնվել է1848
ԾննդավայրՎուստեր, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանվել է1920
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1870 թվականի նոյեմբերի 19-ին[2] Մասաչուսեթս նահանգի Վուստեր քաղաքում՝ Չարլզ Բոլդուինի (Charles Clinton Baldwin, 1835—1927) և նրա կնոջ Էլլա Բոլդուինի ընտանիքում (Ella Lois Torrey Peckham Baldwin, 1846—1915)։

Նկարչությունը սովորել է Փարիզում Ժյուլիան ակադեմիայում՝ Ուիլյամ Բուգրոյի և Թոնի Ռոբեր-Ֆլերի մոտ և Կոլարոսսիի ակադեմիայում՝ Գյուստավ Կուրտուայի ղեկավարությամբ, ինչպես նաև Յուլիուս Ռոլշովենի և Հենրի Մոսլերի ղեկավարությամբ՝ ԱՄՆ-ում ։

1901 թվականին Էդիթ Բոլդուինն իր պաստելային աշխատանքը ցուցադրել է Մարսյան դաշտի սրահում։ Մինչ այդ ամերիկյան նկարիչների միության ցուցահանդեսներում 1898 և 1899 թվականներին ներկայացել էր մանրանկարներով։ 1903 թվականին նրա յուղանկարները ցուցադրվում էին Վուսթերում[3]։

Էդիթ Բոլդուինի ստեղծագործությունների հավաքածուն պահվում է Դյուկի համալսարանում։ Նաև այնտեղ է նրա չհրապարակված պատմվածքները, վեպերը, բանաստեղծություններն ու դասախոսությունների սյուժեները, հատվածներ օրագրերից։ Նրա աշխատանքներն ընդգրկում էին սիրո և կրոնի թեմաները, ինչպես նաև ժամանակակից խնդիրները՝ ներառյալ ավտոմեքենաների հայտնվելը, կանանց իրավունքների համար գործադուլները[4]։

Մահացել է 1941 թվականի փետրվարի 21֊ին։ Թաղվել է Վուսթեր քաղաքում՝ Worcester Rural Cemetery գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Biography of Edith Ella BALDWIN (1870-?)
  2. 2,0 2,1 Edith Ella Baldwin
  3. Waters, Clara Erskine Clement (1904). Women in the Fine Arts: From the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D. (Public domain ed.). Houghton, Mifflin. էջեր 25–.
  4. «Guide to the Edith Ella Baldwin Papers, 1848–1920». Duke University. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • C. E. C. Waters. «Women in the Fine Arts: From the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D.» (1904).

Արտաքին հղումներ խմբագրել