Էդիշեր Ղիփիանի (նոյեմբերի 21, 1924(1924-11-21), Թիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 1972(1972-12-29), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող։

Էդիշեր Ղիփիանի
վրաց.՝ ედიშერ ყიფიანი
Ծնվել է1924(1924)
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1972(1972)
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
Մասնագիտությունգրող
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
Ժանրերվեպ

Կենսագրություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ 1956 թվականին լույս է տեսել Էդիշեր Ղիփիանու «Բարձր առագաստը» պատմվածքների առաջին ժողովածուն, որին հաջորդել են «Հարյուր էջանոց տետրեր», «Կանաչ վարագույր» ժողովածուները։ Էդիշեր Ղիփիանու «Երկինք նետված գլխարկներ» պատմվածքը 1970 թվականին արժանացել է հանրապետական մրցանակի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայ և վրաց ժամանակակից գրողների պատմվածքներ, Երևան, «Սովետական գրող», 1977, էջ 332։