Էդին Մույչին (բոս․՝ Edin Mujčin, հունվարի 14, 1970(1970-01-14)[1], Բրոդ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ), բոսնիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։

Էդին Մույչին
Քաղաքացիությունը  Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1970(1970-01-14)[1] (54 տարեկան)
Ծննդավայր Բրոդ, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա, ՀՍՖՀ
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986—1991 Հարավսլավիա Պոլետ 1926 ? (?)
1991—1995 Խորվաթիա Մարսոնիա 43 (6)
1995—2001 Խորվաթիա Դինամո Զագրեբ 128 (28)
2001—2002 Ճապոնիա ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա 33 (3)
2002—2005 Խորվաթիա Դինամո Զագրեբ 76 (4)
2005—2007 Խորվաթիա Կամեն Ինգրադ 45 (4)
2007—2008 Խորվաթիա Լոկոմոտիվա 30 (3)
2008—2009 Խորվաթիա Լուչկո 27 (1)
2009—2010 Խորվաթիա Սավսկի Մարոֆ ? (?)
2010—2011 Խորվաթիա Զելինա 29 (4)
2012—2015 Խորվաթիա Բրդովեց 0 (0)
Ազգային հավաքական
1997—2002 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական 24 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Էդին Մույչինն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1986 թվականին, երբ սկսել է խաղալ Հարավսլավիայի ցածր լիգաներում իր ծննդավայր Բրոդի «Պոլետ 1926» թիմում[2]։

Բոսնիական պատերազմի սկզբում նա տեղափոխվել է Խորվաթիա, որտեղ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Էդինի առաջին խորվաթական ակումբը «Մարսոնիան» էր[2]։

Դրանից հետո նա տեղափոխվել է խորվաթական լավագույն ակումբներից մեկը՝ Զագրեբի «Դինամո», որը Մույչինի տեղափոխության պահին կոչվում էր «Կրոացիա»։ Նա վեց տարի է անցկացրել այդ ակումբում և համարվում էր թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Այս ընթացքում Մուիչինը հինգ անգամ դարձել է Խորվաթիայի չեմպիոն, ինչպես նաև երեք անգամ նվաճել է Խորվաթիայի գավաթը[2][3]։

2001 թվականին նա հեռացել է Խորվաթիայից և տեղափոխվել ճապոնական «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա» ակումբ[3], բայց մեկ մրցաշրջան անց կրկին վերադարձել է «Դինամո»։ Նա ևս երեք տարի է անցկացրել Զագրեբում և այդ ընթացքում ևս մեկական անգամ նվաճել է Խորվաթիայի չեմպիոնի կոչումը և Խորվաթիայի գավաթը[3]։

2005 թվականի ամռանը նա տեղափոխվել է Խորվաթիայի բարձրագույն դիվիզիոնի մեկ այլ ակումբ՝ «Կամեն Ինգրադ», որտեղ անցկացրել է երկու տարի[3][4]։

Դրանից հետո Մույչինը խաղացել է նաև «Լոկոմոտիվա» (Զագրեբ) և «Լուչկո» (Զագրեբ) ակումբներում, իսկ 2009/10 մրցաշրջանում պաշտպանել է սիրողական «Սավսկի Մարոֆ» թիմի գույները։ 2010/11 մրցաշրջանում նա խաղացել է «Զելինա» ակումբում[3], 2011 թվականի հուլիսին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, սակայն հաջորդ տարվա փետրվարին այն կրկին վերսկսել է[2]՝ ևս երեք տարի հայտավորված լինելով «Բրդովեց» թիմում, սակայն այդ ընթացքում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել և 2014/15 մրցաշրջանից հետո ավարտել է իր խաղային կարիերան[3]։

Ազգային հավաքականում

խմբագրել

Էդինը ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։ 1997 թվականի հունիսի 8-ին նա իր նորամուտն է նշել պաշտոնական խաղերում։ Դա տեղի է ունեցել Դանիայի հավաքականի դեմ 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում. հանդիպումն ավարտվել է բոսնիացիների պարտությամբ 0-2 հաշվով[5]։ Նույն տարվա օգոստոսի 20-ին Մույչինը խփել է իր միակ գոլը ազգային թիմում՝ գրավելով նույն դանիացիների դարպասը (3-0)[5]։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում[6]։

Նվաճումներ

խմբագրել

«Դինամո» Զագրեբ

  • Խորվաթիայի չեմպիոն (6)՝ 1995/96, 1996/97, 1997/98, 1998/99, 1999/00, 2002/03
  • Խորվաթիայի գավաթակիր (4)՝ 1995/96, 1996/97, 1997/98, 2003/04
  • Խորվաթիայի Սուպերգավաթակիր (2)՝ 2002, 2003

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Edin Mujcin - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Strack-Zimmermann, Benjamin. «Edin Mujčin». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  4. «Edin Mujčin » Club matches». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
  5. 5,0 5,1 «Edin Mujčin, international footballer». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  6. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)