Էդիթ Մոդ Օլիվիե (անգլ.՝ Edith Maud Olivier, դեկտեմբերի 31, 1872(1872-12-31)[1][2], Wilton, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն - մայիսի 10, 1948(1948-05-10)[1][2]), անգլիացի գրող, որը հայտնի է նաև որպես Ուիլթշիրում գտնվող տան տանտիրուհի, որտեղ հավաքվում էին հայտնի գրողներ, նկարիչներ և կոմպոզիտորներ։

Էդիթ Օլիվիե
Ծնվել էդեկտեմբերի 31, 1872(1872-12-31)[1][2]
ԾննդավայրWilton, Ուիլթշիր, Ուիլտշիր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 10, 1948(1948-05-10)[1][2] (75 տարեկան)
Մասնագիտությունվիպասան և կենսագիր
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՍանկտ Հյուի քոլեջ
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
 Edith Olivier Վիքիպահեստում

Ընտանիք և մանկություն խմբագրել

Օլիվիեն ծնվել է Ուիլթոնում` հուգենոտների ընտանիքում։ Նրա հայրը՝ Դակրես Օլիվիեն, Վիլթոնի կանոնիկոս էր, մայրը եպիսկոպոսի դուստր[3]։ Էդիթը նրանց տաս երեխաներից մեկն էր[4]։ Նախնական կրթություն ստանալով տանը՝ Օլիվիեն 1895 թվականին ընդունվեց Օքսֆորդի Սանկտ Հյու քոլեջ, բայց այստեղ սովորեց ընդամենը չորս կիսամյակ, որից հետո նա ասթմայի պատճառով ստիպված եղավ հեռանալ համալսարանից։ Հորական պապի՝ Հենրի Ստիվեն Օլիվիեի միջոցով բարեկամական կապի մեջ էր դերասան Լոուրենս Օլիվիեի հետ, որը Հենրի Սթիվեն Օլիվիեի ծոռն էր։

Քաղաքական և հասարակական գործունեություն խմբագրել

Մինչև իր մահը` 1919 թվականը, Էդիթ Օլիվիեի կյանքում նշանակալի դեր է խաղացել նրա հայրը, որը ինքնակալ էր և պահպանողական։ Օլիվիեն անգլիկան եկեղեցու ծխական էր և աշխատում էր Կանանց թեմական խորհրդում։ Նա նաև մասնակցեց պահպանողական կուսակցության և կանանց ինստիտուտի գործունեությանը։ 1916 թվականին Ուիլտշիրի կոմսության Գյուղատնտեսական կոմիտեի հրամանով Օլիվիեն օգնեց ձևավորել Կանանց գյուղատնտեսական բանակի Ուիլտշիրի մասնաճյուղը, որի համար 1920 թվականին նրան շնորհվեց Բրիտանական կայսրության շքանշան։ 1934 թվականին նա դարձավ Ուիլթոնի քաղաքային խորհրդի ընտրություններում հաղթած առաջին կինը, 1938 թվականից 1941 թվականներին զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը։ Որպես քաղաքապետ` պատասխանատու էր Լոնդոնից տարհանված երեխաների և մայրերի տեղավորման համար։ Հարավային հրամանատարությունը տեղակայված էր Ուիլթոնում, և Օլիվիեն տան յուրաքանչյուր սենյակում կենվոր ուներ։ Այդ ժամանակաշրջանը նկարագրված է Night Thoughts of a Country Landlady գրքում, որը հումորով նկարազարդել է Օլիվիեի մտերիմ ընկերը՝ նկարիչ Ռեքս Ուիստլերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Օլիվիեն նույնպես ներառվել էր Սուրբ Հովհաննեսի շտապ օգնության բրիգադի ղեկավարության մեջ։

Ուիլտոն և Ուիլտշեր խմբագրել

 
Օլիվիեն Դեյ-հաուսի մոտ (Ռեկս Ուիսթլեր, 1942)

Ծնված լինելով Ուիլթոնի ծխական քահանայի ընտանիքում` Էդիթ Օլիվերը մեծացել, խաղացել և ոգեշնչվել է հարևանությամբ գտնվող Ուիլթոն հաուսի տներից և պարտեզներից։ Ջորջ Հերբերտը, Պեմբրուկի 13-րդ կոմսը և նրա կինը՝ Գետին, երեխաներ չունեին և խրախուսում էին Օլիվիեի երեխաների և սեփական զարմուհիների և զարմիկների համատեղ խաղերը[5]։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Էդիթի հայրը հրաժարական տվեց, և նա իր քրոջ` Միլդրեդի հետ միասին տեղափոխվեցին Սոլսբերի։ Դակրես Օլիվիեն մահացավ պատերազմի ավարտի տարում, և Ֆիտզ Հաուսում (Թեֆոնտ) որոշ ժամանակ մնալուց հետո, 40-ամյա Օլիվիե քույրերը 1920 թվականին տեղափոխվեցին Ուիլթոն դաստակերտում գտնվող «Դեյթ Հաուս» կաթնամթերքի տուն։ Նրանց հրավիրել էր իրենց մանկության ընկերը` Ռեջինալդ Հերբերտը, Պեմբրոկի 15-րդ կոմսը, որը Վիլթոն Հաուսը ժառանգել է իր հորեղբորից 1913 թվականին[6]։

Օրագրում, որտեղ ընդամենը երեք էջ էր բացակայում (այն օրերը, երբ եղբայրը Հարոլդը մահացավ 1914 թվականին մարտում, երբ քույր Միլդրեդը մահացավ կրծքագեղձի քաղցկեղից 1923 թվականին, և երբ Ռեքս Ուիսթլերի մերձավոր ընկերը սպանվեց 1944 թվականին, երբ փորձում էր լքել շարքից դուրս եկած տանկը), Էդիթը նկարագրել է Երկրորդ աշխարհամարտի բռնկման հետ անհետացող իր սերնդի ապրելակերպը։ Նա նկարագրել է «պայծառ երիտասարդության իրադարձությունները» Քասթ Փեմբրոկի կալվածքում և մոտակա Աշկոմբեում գտնվող Սեսիլ Բիթոնի տանը, որը հայտնաբերվել է գրողի կողմից։ Նա գրել է իր հարևանների` Ստիվեն Տեննանտի, նրա մոր` Պամելայի, Էդվարդ Գրեյի կնոջ` բանաստեղծ Հենրի Նյուբոլտի, նկարիչներ Հենրի Լամբի և Ավգուստ Ջոնի հետ սերտ բարեկամության մասին։ Սիրված Ուիլտշիրի մասին նրա գիրքը հետմահու հրատարակվել է զարմուհու ՝ Ռոզեմարի Օլիվիեի կողմից, որը Պեմբրուկների խնդրանքով շարունակել է ապրել Դեյ հաուսում, ինչպես իր մորաքույրը և դարձել է Ուիլտոնի քաղաքապետ։

Գրողներ և նկարիչներ խմբագրել

 
Էդիթ Օլիվիեի դիմանկարը (Ռեկս Ուիսթլեր, 1939)

1923 թվականին քրոջ՝ Միլդրեդի մահից հետո Էդիթ Օլիվիեն ավելի շատ ներգրավվեց հասարակական կյանքում և նոր ծանոթություններ ունեցավ։ Այդ պահին նա խորը բարեկամություն հաստատեց Ռեքս Ուիստլերի հետ։ Դեյ հաուսը վերածվեց գեղարվեստական և հասարակական էլիտայի հավաքատեղիի, որի կազմում էին Սեսիլ Բիտոնը, Զիգֆրիդ Սասսունը, Ուիլյամ Ուոլթոնը և Օսբերտ Սիտվելը։ 1927 թվականին Օլիվիեն հրատարակեց իր առաջին վեպը՝ The Love Child: Դրան հաջորդեցին նոր վեպեր, կենսագրություններ, ներառյալ Ալեքսանդր Կրուդենը և ինքնակենսագրական Without Knowing Mr Walkley գիրքը։ Ուոքլին եղել է The Times-ի թատերական քննադատ, իսկ Օլիվիեն երազում էր դառնալ թատրոնի դերասանուհի, ոչ թե գրող[7]։

Մահ խմբագրել

Էդիթ Օլիվիեն մահացել է 1948 թվականին և թաղվել է Ուիլթոնի գերեզմանատանը։

Մատենագիտություն խմբագրել

Վեպեր խմբագրել

  • The Love Child (1927)
  • As Far As Jane's Grandmother's (1928)
  • The Triumphant Footman (1930)
  • Dwarf's Blood (1930)
  • The Seraphim Room (1932)

Արկածային գրականություն խմբագրել

  • The Eccentric Life of Alexander Cruden (1934)
  • Mary Magdalene (1934)
  • Country Moods and Tenses (1941)
  • Four Victorian Ladies of Wiltshire (1945)
  • Wiltshire (posthumously published 1951)

Ինքնակենսագրականներ և օրագրեր խմբագրել

  • Without Knowing Mr Walkley (1938)
  • Night Thoughts of a Country Landlady (1945)
  • Journals from 1 March 1894 to 22 April 1948

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Edith Olivier». Oxforddnb.com. Վերցված է 2012 թ․ մայիսի 29-ին.
  4. Вступление для ОЛИВЬЕ, Эдит, в Стрингер, Дженни: Оксфордский Компаньон к литературе двадцатого века, стр 510
  5. Middelboe, Penelope Edith Olivier: from her journals 1924-48. — L.: Weidenfeld & Nicolson, 1989. — С. 3. — ISBN 0-297-79640-2
  6. Middelboe, Penelope Edith Olivier: from her journals 1924-48. — С. 11.
  7. Olivier, Edith Without Knowing Mr. Walkley. Personal Memories. — Faber and Faber, 1938. — С. 240.

Գրականություն խմբագրել

  • Hugh and Mirabel Cecil, In Search of Rex Whistler. His Life and His Work, Frances Lincoln (2012)
  • Penelope Middelboe, Edith Olivier from her Journals 1924-48, Weidenfeld & Nicolson (1989) with a preface by Laurence Whistler
  • Anna Thomasson, A Curious Friendship - The Story of a Bluestocking and a Bright Young Thing, Macmillan (2015)
  • Laurence Whistler, The Laughter and the Urn. The Life of Rex Whistler, Weidenfeld & Nicolson (1985)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդիթ Օլիվիե» հոդվածին։