Էդգարդո Կոդեսալ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էդգարդո Էնրիկե Կոդեսալ Մենդեսը (իսպ.՝ Edgardo Enrique Codesal Méndez, հունիսի 2, 1951, Մոնտեվիդեո, Ուրուգվայ), մեքսիկացի նախկին ֆուտբոլային մրցավար է։ Առավելապես հայտնի է Իտալիայում կայացած 1990 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արևմտյան Գերմանիայի և Արգենտինայի միջև վարելու շնորհիվ։ Այդ խաղում նրա մրցավարությունը մինչև այժմ հանդիսանում է տարբեր վիճաբանությունների առարկա։ Հանդիպման ընթացքում Կոդեսալը Արգենտինայի հավաքականի երկու ֆուտբոլիստների կարմիր քարտ ցույց տվեց, ինչպես նաև վերջիններիս դարպասին 11-մետրանոց տուգանային հարված նշանակեց։ Նշանակված 11-մետրանոց տուգանային հարվածն հստակ իրացրեց Անդրեաս Բրեմեն՝ գերմանացիների համար նվաճելով չեմպիոնի կոչումը, քանի որ գոլը հանդիպման ընթացքում հանդիսացավ միակը։ 1990 թ. աշխարհի առաջնությունում մինչ եզրափակիչը նախապես վարել է ևս երկու հանդիպում։
Էդգարդո Կոդեսալ իսպ.՝ Edgardo Codesal Méndez | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1951 (72 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Ուրուգվայ |
Մասնագիտություն | ֆուտբոլային մրցավար |
Արտաքին հղումներ խմբագրել
- Տեղեքարտ Էդգարդո Կոդեսալ worldreferee.com Արխիվացված 2012-10-06 Wayback Machine, worldfootball.net (en)
Սա անավարտ հոդված է մեքսիկացի ֆուտբոլային մրցավարի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |