Անդրեաս Բրեմե

գերմանացի ֆուտբոլիստ

Անդրեաս Բրեմե (գերմ.՝ Andreas Brehme, նոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - փետրվարի 20, 2024(2024-02-20)[3][4], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, կիսապաշտպան։ 1990 թվականի առաջնության եզրափակչի հաղթական գոլի հեղինակ։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։

Անդրեաս Բրեմե
գերմ.՝ Andreas Brehme
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1][2]
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մահվան ամսաթիվ փետրվարի 20, 2024(2024-02-20)[3][4] (63 տարեկան)
Մահվան վայր Մյունխեն, Գերմանիա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1965-1978 Գերմանիա Բարմբեկ Ուլենխորստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1978-1980 Գերմանիա Բարմբեկ Ուլենխորստ 66 (10)
1980-1981 Գերմանիա Սաարբրյուկկեն 36 (3)
1981-1986 Գերմանիա Կայզերսլաուտերն 154 (34)
1986-1988 Գերմանիա Բավարիա 59 (7)
1988-1992 Իտալիա Ինտերնացիոնալ 116 (11)
1992-1993 Իսպանիա Ռեալ Սարագոսա 24 (1)
1993-1998 Գերմանիա Կայզերսլաուտերն 120 (9)
Ազգային հավաքական
1980-1981 Գերմանիա Գերմանիա (երիտ.) 3 (0)
1981-1984 Գերմանիա Գերմանիա (օլիմպ.) 10 (2)
1984-1994 Գերմանիա Գերմանիա 86 (8)
Մարզչական կարիերա
2000-2002 Գերմանիա Կայզերսլաուտերն
2004-2005 Գերմանիա Ունտերհախինգ
2005-2006 Գերմանիա Շտուտգարտ օգն.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերան

խմբագրել

Բրեմեն ծնվել է Համբուրգում և իր կարիերան սկսել է տեղական «Բարմբեկ Ուլենհորստ» ֆուտբոլային ակումբում։

1981 թվականի մինչև 1986 թվականը նա խաղացել է «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբում, այդ ակումբի կազմում էլ Բրեմենը 1998 թվականի ավարտել է իր կարիերան։ 1986-ից 1988 թվականներին նա խաղացել է «Բավարիա» ակումբում,1987 թվականի խաղացել է Բունդեսլիգայում և հասել է Եվրոպայի չեմպիոնների Գավաթի եզրափակիչ։ Դրանից հետո նա միացել է «Ինտերնացիոնալ» ֆուտբոլային ակումբին, այդտեղ խաղացել է 1988-ից 1922 թվականներին, իսկ 1989 թվականին խաղացել է Սերիա Ա-ում, իսկ 1991 թվականին խաղացել է ՈւԵՖԱ-ի Գավաթում։ Գերմանիա վերադառնալուց առաջ Բրեմենը «Ռեալ Սարագոսի» կազմում խաղացել է 1992/93 Լա Լիգայում։ Վերադառնալով «Կայզերսլաուտերն», 1996 թվականի նա խաղացել է Գերմանիայի գավաթում, սակայն թիմը անցել է ավելի ցածր դիվիզիոն։ Բրեմեն մնացել է ակումբում և զգալի ներդրում ունեցել թիմի էլիտա վերադառնալու և հաջորդ տարի Բունդեսլիգայում հաղթելու գործում։

Գերմանիայի հավաքականի կազմում Բրեմեն մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Կիսաեզրափակչում Բրեմենը տուգանայինից գոլ է խփել Ֆրանսիայի դարպասի վրա։ Նրա միակ թիմը խաղացել է Արգենտինայի եզրափակչում։ 1990 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ Բրեմենը նորից տուգանայինից գոլ է խփել Անգլիայի դարպասը։ Գերմանիայի եզրափակչում ռևանշ է վերցրել Արգենտինայից, Բրեմենը խփել է միակ գոլը 11 մետրանոցի ժամանակ։ Հավաքականի միակ 11 մետրանոցը, իրականացրել է Բրեմենը 1985 թվականի հունիսի 12-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Պիտեր Շիլտոնը հետ է մղել նրա հարվածը[5]։ Դրանից հետո Բրեմենը 11 մետրանոցների շարքում իրականացրել է իր 11 մետրանոցը, 1990 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի դեմ խաղում։ Հաջորդ 86 խաղերը[6] հավաքականի կազմում Բրեմենը խաղացել է 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ Գերմանիան հասել է քառորդեզրափակիչ։

Մարզչական տարիներ

խմբագրել

«Կայզերսլաուտերնի» 1998 թվականի առաջնության հաղթանակից հետոу, Բրեմենը ավարտել է իր ֆուտբոլիստի կարիերան, Բունդեսլիգայում խաղալով 301 խաղ[7], և որոշել է դառնալ մարզիչ։ Նա գլխավորել է «Կայզերսլաուտերն» ակումբը 2000 թվականից մինչև 2002 թվականը, նրան ազատել են աշխատանքից, որովհետև թիմը իջել է ստորին դիվիզիոն։ Դրանից հետո նա գլխավորել է Երկրորդ Բունդեսլիգայի «Ունտերխախինգ» ֆուտբոլային ակումբը, ազատվել է աշխատանքից 2005 թվականի ապրիլին, ստորի դիվիզիոն տեղափոխվելու վտանգի պատճառով։ Դրանից հետո դարձել է «Շտուտգարտ» ակումբի մարզիչ՝ Ջովանի Տրապատոնի օգնական, սակայն երկուսն էլ հեռացվել են աշխատանքից ակումբում մի քանի ամիս անցկացնելուց հետո։

Ձեռքբերումներ

խմբագրել

  «Կայզերսլաուտերն»

  • Գերմանիայի չեմպիոն - 1997/98
  • Գերմանիայի Գավաթի դափնեկիր - 1995/96

  «Բավարիա»

  • Գերմանիայի չեմպիոն - 1986/87
  • ՈւԵՖԱ լիգայի առաջնության եզրափակչի մասնակից - 1986/87
  • Գերմանիայի Սուպերգավաթ - 1987

  «Ինտերնացիոնալ»

  • Իտալիայի չեմպիոն - 1988/89
  • Իտալիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1989
  • ՈՒԵՖԱ Գավաթի դափնեկիր - 1990/91

  «Ռեալ Սարագոսա»

  • Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից - 1992/93

  Գերմանիայի հավաքական

  • Աշխարհի առաջնություն - 1986 (եզրափակչի մասնակից), 1990
  • Եվրոպայի առաջնություն - 1998 (3-րդ հորիզոնական), 1992 (եզրափակչի մասնակից)

Անձնական ձեռքբերումներ

խմբագրել
  • France football վարկածով «Բրոնզե գնդակի» դափնեկիր - 1990
  • Guerin Sportivo վարկածով Իտալիայի տարվա ֆուտբոլիստ - 1989
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է խորհրդանշանակի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում (2) - 1984, 1992
  • Ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում աշախարհի առաջնությունում - 1990

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Olympedia — 2006.
  3. 3,0 3,1 3,2 Meghalt Andreas Brehme, a németek világbajnok labdarúgójaIndex.
  4. 4,0 4,1 4,2 Held von Rom: Andi Brehme mit 63 Jahren gestorbenWestdeutscher Rundfunk.
  5. «1985 (June 12) England 3-West Germany 0 (Azteca 2000)». youtube.com. 2011 թ․ հունիսի 16. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  6. Arnhold, Matthias (2015 թ․ հուլիսի 16). «Andreas Brehme - Goals in International Matches». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  7. Arnhold, Matthias (2015 թ․ հուլիսի 16). «Andreas Brehme - Matches and Goals in Bundesliga». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Բրեմե» հոդվածին։