Էգոն Խոստովսկի (չեխ․՝ Egon Hostovský, 23 ապրիլի, 1908, Խրոնով, Գրադեց Կրալովեի երկրամաս, Չեխոսլովակիա7 մայիսի, 1973, Մոնտկլեր, Նյու Ջերսի, ԱՄՆ), չեխ գրող։

Էգոն Խոստովսկի
չեխ․՝ Egon Hostovský
Ծնվել էապրիլի 23, 1908(1908-04-23)[1][2][3][…]
ԾննդավայրԳրոնով[4][5][6][…]
Վախճանվել էմայիսի 7, 1973(1973-05-07)[1][2][4][…] (65 տարեկան)
Վախճանի վայրՄոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, ուսուցիչ և թարգմանիչ
Ազգությունչեխ
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Չեխոսլովակիա[6]
ԿրթությունՎիեննայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԿեսգիշերային հաճախորդ
Երեք գիշեր
Պարգևներ
Recipient of the Order of Tomáš Garrigue Masaryk, 2nd class
 Egon Hostovský Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էգոն Խոստովսկին ծնվել է 1908 թվականի ապրիլի 23-ին հրեաների ընտանիքում։ Հայրը եղել է տեքստիլ ֆաբրիկայի սեփականատեր։ Էգոն Խոստովսկին Ստեֆան Ցվայգին նկարագրել է որպես իր հեռավոր ազգականի[7]։ Չհետևելով հոր օրինակին՝ սկսել է զբաղվել գրականությամբ։ Փիլիսոփայություն է ուսումնասիրել Պրահայում, ապա Վիեննայում, բայց այդպես էլ չի ավարտել դասընթացը։ 1930 թվականին վերադառնալով Պրահա՝ աշխատել է տարբեր հրատարակչություններում։ 1937 թվականից տարբեր պաշտոններով աշխատել է արտաքին գործերի նախարարությունում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներն անցկացրել է Բրյուսելում, Փարիզում, Լիբանանում, Նյու Յորքում։ Նրա ընտանիքը զոհվել է նացիստական համակենտրոնացման ճամբարներում[8][9]։

Պատերազմից հետո վերադարձել է Չեխոսլովակիա։ 1948 թվականին, երբ երկրի իշխանությունն անցավ կոմունիստներին, դիվանագիտական գործերով մեկնել է Դանիա, Նորվեգիա, որտեղից էլ 1949 թվականին մեկնել է ԱՄՆ։ Դասավանդել է չեխերեն, տպագրել գրական ստեղծագործություններ, համագործակցել «Ազատ Եվրոպա» ռադիոյի հետ։ Կյանքի վերջին տարիներին ստեղծագործել է անգլերեն։

1974 թվականին Էգոն Խոստովսկու անվան մրցանակ է սահմանել նրա երրորդ կինը։ Նրանց որդին՝ Պոլ Խոստովսկին (ծնվել է 1959 թվականին), նույնպես բանաստեղծ է[10][11]։

Ստեղծագործությունը խմբագրել

Որպես գրող՝ սկզբնական տարիներին կրել է էքսպրեսիոնիզմի ազդեցությունը։ Էգոն Խոստովսկու գրքերը նրա հայրենիքում արգելված էին մինչ թավշե հեղափոխությունը։

Գրքեր խմբագրել

  • 1926Zavřené dveře /Փակված դուռը (պատմվածքների ժողովածու)
  • 1928Stezka podél cesty/ Շավիղը ճանապարհի երկայնքով (հոգեբանական վեպ)
  • 1928Gheto v nich
  • 1930Danajský dar/ Դանայցիների շնորհը
  • 1932Případ profesora Körnera/ Պրոֆեսոր Կյորների դեպքը
  • 1933Černá tlupa/ Սև կակաչ
  • 1935Žhář
  • 1941Listy z vyhnanství/Նամակներ աքսորավայրից
  • 1942Sedmkrát v hlavní úloze (վեպ)
  • 1943Úkryt
  • 1947Cizinec hledá byt/ Արտասահմանցին փնտրում է բնակարան
  • 1957Nezvěstný/ Անհայտը (լրտեսական վեպ)
  • 1954Půlnoční pacient/ Կեսգիշերային հաճախորդ (լրտեսական վեպ, որի հիման վրա Անրի Ժորժ Կլուզոն նկարահանել է Լրտեսներ վեպը)։
  • 1957Dobročinný večírek
  • 1961Všeobecné spiknutí/ Համընդհանուր դավադրություն (ինքնակենսագրություն)
  • 1964Tři noci/Երեք գիշեր (վեպ)
  • 1972Epidemie/ Համաճարակ (վիպակ)
  • 1972 — Osvoboditel se vrací/ Ազատագրողը վերադառնում է(դրամա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Databáze Vojenského historického archivu
  6. 6,0 6,1 Evidence zájmových osob StB
  7. “Egon Hostovský: Vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu”, Sixty-Eight Publishers, 1974
  8. Publisher's notes to “The Arsonist”, Twisted Spoon Pr (December 1996), ISBN 80-902171-0-9.
  9. http://www.amazon.ca/Arsonist-Egon-Hostovsky/dp/8090217109
  10. “Fathers and Sons, Poems and Oboes: An interview with Paul Hostovsky”, Newsletter of the Embassy of the Czech Republic, January 2007.
  11. http://www.paulhostovsky.com/interview_2007_01.html

Գրականություն խմբագրել

  • Sturm R. Egon Hostovský։ vzpomínky, studie a dokumenty o jeho díle a osudu. Toronto։ Nakladatelství 68, 1974.
  • Svoboda J. Spisovatel Egon Hostovský. Ostrava։ Item, 1992.
  • Papoušek V. Hostovský։ člověk v uzavřeném prostoru. Praha։ H & H, 1996.
  • Sádlo V. Egon Hostovský a rodný kraj. Liberec։ Bor, 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էգոն Խոստովսկի» հոդվածին։