Զևս (գերմանական դոգ)
Զևս (անգլ.՝ Zeus, - սեպտեմբերի 12, 2023[1]), գերմանական դոգ Բեդֆորդից (Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)։ 2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ՝ աշխարհի ամենաբարձրահասակ շունն ըստ Գինեսի ռեկորդների գրքի (գրքում գրանցվել է 2022 թվականի մարտի 22-ին[2]. կանգնած վիճակում նրա հասակը 1,046 մետր էր[3][4]։
Զևս | |
---|---|
Զևսը Գինեսի ռեկորդների գրքի հավաստագրով | |
Տեսակ | առանձնյակ և ընտանի կենդանիներ |
Սեռ | արական |
Սատկել է | սեպտեմբերի 12, 2023[1] |
Նախորդող | Ֆրեդի |
Անվանված է | Զևս |
Զևսի տերը Բրիթընի Դևիսն էր։ Արու[2] Զևսը ծնված հինգ ձագերից ամենախոշորն էր և բացառիկ մեծ էր նույնիսկ երիտասարդ ժամանակ։ Նրա սննդակարգը բաղկացած էր օրական 12 տուփ Gentle Giants Dog Food կերից[5][6]։
Զևսը սատկել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին՝ ոսկրի քաղցկեղից բուժելու ժամանակ առաջացած բարդություններից հետո։ Առջևի աջ թաթի անդամահատումից հետո առաջացել էր թոքաբորբ, որից էլ Զևսը սատկել է[7]։
Երբևէ գրանցված ամենաբարձրահասակ շան անունը, որը ևս գերմանական դոգ էր, նույնպես Զևս էր։ Նա սատկել է հինգ տարեկանում՝ 2014 թվականին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Zeus, the world's tallest dog, has died aged three, Guinness World Records says
- ↑ 2,0 2,1 «Tallest dog living (male)». Guinness World Records Limited.
- ↑ «World's tallest dog confirmed as Zeus the Great Dane». Guinness World Records (բրիտանական անգլերեն). 2022 թ․ մայիսի 4. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «World's tallest dog is 7 feet on hind legs. He likes to sit on laps». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Toyin Owoseje (2022 թ․ մայիսի 6). «Zeus, a Great Dane from Texas, is the world's tallest dog». CNN. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «World's tallest dog confirmed: Meet 'Zeus' the Texas Great Dane». FOX TV Digital Team (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ մայիսի 6. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Zeus, the world's tallest dog, has died aged three, Guinness World Records says». Sky News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Zeus, World's Tallest Dog, Dies at Age 5». ABC News (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
Ռեկորդներ | ||
---|---|---|
Նախորդող: Ֆրեդի (շուն) |
Աշխարհի ամենաբարձրահասակ շուն Մայիսի 4, 2022 – ներկա |
Հաջորդող: – |